«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան

«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աղմկում են քոչենք: Ինքնամոռաց վիրավորում ու հայհոյում՝ ինչպես նիկոլները: Ինչո՞ւ: Որ աղմուկի մեջ թաղեն այս բանավեճը ծնած միակ հարցը՝ ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի:
     Ես, օրինակ, առաջարկում եմ ճանապարհային հետևյալ պարզ քարտեզը.
     1) Քոչարյանը դուրս է գալիս ընտրապայքարից և կոչ անում ՀՅԴ-ին ու մյուս բոլոր ընդդիմադիր ուժերին՝ իր օրինակով մի կողմ դնել սեփական ամբիցիաները, չգնալ ձայներ փոշիացնելու ռիսկի և համախմբվել էս պահին Նիկոլին հաղթելու ամենամեծ շանսերն ունեցող միակ ուժի՝ Սամվել Կարապետյանի շուրջ:
     2.) Քոչարյանի նման քայլից հետո երկրում ձևավորվում է լրիվ նոր քաղաքական մթնոլորտ ու ընդդիմության միավորման՝ մեկ ճակատ կազմելու հանրային լայն պահանջ: Դա նշանակում է հույս: Դա նշանակում է, որ ժողովուրդը կարող է արթնանալ: Մի խաբեք իրար՝ էսօր խորքային ժողովուրդը հիասթափված ու անտարեր է: Մյուս ուժերը նման մթնոլորտում ուղղակի չեն կարող իրենց հերթին դուրս չգալ ընտրապայքարից ու չմիավորվել Կարապետյանի շուրջ՝ Հայկ Մարության, Արման Թաթոյան, ՀԱԿ, Մարուքյան և այլն: Ի՞նչ պիտի ասեն, որ չկպնեն Կարապետյանին: Ի՞նչ:
     3.) Դրանից հետո ի՞նչ պետք է անի Գագիկ Ծառուկյանը: Սամվել Կարապետյանի հետ պետք է ստորագրի ընդդիմադիր մեկ ճակատ և կոորդինացիոն շտաբ ձևավորելու մասին հուշագիր՝ ֆիքսելով, որ ԱԺ անցնելուց հետո վարչապետ են ընտրում իրենցից ամենամեծ ձայներ ստացած ուժի թեկնածուին:
     Իսկ ինչո՞ւ Ծառուկյանը պիտի առանձին մասնակցի ընտրությանը, ոչ թե Քոչարյանի օրինակով դուրս գա ընտրապայքարից ու միանա Կարապետյանին: Որովհետև մեր օրենսդրությամբ ԱԺ-ում պետք է անվազն 3 ուժ ներկայացված լինի: Իսկ սոցհարցումներով 3-ով տեղում հենց Ծառուկյանն է: Մի բան, որ անզեն աչքով էլ տեսանելի է:
     Որպեսզի քոչարյանական մանկապարտեզից էլի լացի ձայներ չլսվեն, թե ինչու Ծառուկյա՜նը, ոչ թե Քոչարյա՜նը, բացատրեմ.
     ա.) Ծառուկյանի վարկանիշը ձեզանից մեծ է 45 %-ով, նրանցը 7.9 % է, ձերը՝ 5.5 %,
     բ.) Ծառուկյանը 3-րդ տեղով ԱԺ մտնելու համար պիտի հավաքի նվազագույնը 4 %, ինչը երաշխավորված է, իսկ դուք դաշինք եք՝ պիտի հավաքեք նվազագույնը 8 %, որը ոչ մի ձև չեք կարողանալու հավաքել: ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ:
     գ.) Եթե Ծառուկյանը ևս առանձին չմասնակցի ու Քոչարյանի օրինակով դուրս գա ընտրապայքարից, շատ մեծ հավանականությամբ 3-րդ տեղում կհայտնվի Արամ Սարգսյանի ուժը: Արամն անգամ եթե չհաղթահարի 4 %-ի անցողիկ շեմը, Ծառուկյանի չմասնակցության դեպքում օրենքի ուժով կհայտնվի խորհրդարանում, ինչպես «Պատիվ ունեմ»-ը 2021 թ.: Իսկ թե Նիկոլ-Կարապետյան ընտրության դեպքում ում կողմը կանցնի Արամը՝ գիտեք: Ձեզ թվում է, Նիկոլը ի՞նչ հաշվարկով է Արամին էդքան վարչական ու քարոզչական լծակներ տվել էս ընթացքում:
     դ.) Ծառուկյանը նախընտրական փուլում կարող է իր կողմը քաշել հիասթափված ու անտարբեր մեծ թվով ընտրողների, անգամ քիչ թվով նիկոլականների: Դուք նման շանս չունեք: Հակառակը, Քոչարյանի առկայության դեպքում մեծ թվով լատենտ նիկոլականներ, որ հակառակ պարագայում չէին գնա ընտրության, հիմա կգնան տեղամաս ու կընտրեն Նիկոլին զուտ մեկ մոտիվացիայով՝ հանկարծ չլինի Քոչարյանը: Ինչպես 2021թ.:
     Ահա նման պարզ ու հասանելի մի քանի քայլով հունիսի 7-ին միավորված ընդդիմությունը՝ Կարապետյան և ԲՀԿ թևերով, ստանում է ձայների մեծամասնությունն ու, մենք դուրս ենք գալիս էս դժոխքից:
     Այս պարզ քայլերից հետո Նիկոլը՝
     1.) չի՞ գրանցում կամ գրանցումից հանում է Սամվել Կարապետյանին՝ ԲՀԿ-ն տեղում հայտարարում է, որ ինքը ևս չի մասնակցում ընտրություններին և իրավիճակը երկրում պայթում է… լինելու է մեծ փողոց ու հեղափոխություն: Եվրոպական կառույցները չեն կարող նման դեպքում Նիկոլի մեջքին կանգնել՝ Նիկոլով ձևավորելով դեմից արդեն ոչ լեգիտիմ իշխանություն:
     2.) պարտություն կրելով հունիսի 7-ին, կեղծո՞ւմ է արդյունքները՝ լինելու է էնպիսի փողոց ու հեղափոխություն, որ 2018թ. այբբենարանի հանդես թվա:
     Հիմա:
     Ո՞վ կարող է Քոչարյանից պարզել իր ծրագիրը:
     Թող Քոչարյանը կանգնի ու պարզ բացատրի, ասի չէ՝ Նիկոլին հեռացնելու Ֆարմանյանի ասած կամ այլ ծրագրրը սխալ են, անիրատեսական են, իսկ ճիշտը սա է՝
     A…
     B…
     C…
     Որի վերջում Նիկոլը հունիսի 7-ից հետո ոչ թե մնում է վարչապետ, իսկ ինքը 8-10 դեպուտատով հայտնվում է ԱԺ-ում՝ ևս 5 տարի դառնալով Նիկոլի բոքսի տանձիկը, այլ լուծվում է ՄԻԱԿ հարցը՝ հեռացվում է Նիկոլը:
     Ինչո՞ւ Քոչարյանը չի պատասխանում գոյություն ունեցող այս միակ ու ամենակարևոր հարցին:
     Ինչո՞ւ»:

Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Մալխաս Ամոյանը 3-1 հաշվով հաղթեց մոլդովացի մրցակցին և դուրս եկավ 2026 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ։

Եզրափակչում Ամոյանը կմրցի վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեի հետ։

«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է վայր դնել զենքը և Գազայի վերահսկողությունը հանձնել այլ ուժերի․ «The New York Times.»

Լրատվամիջոցի տվյալներով՝ միակ խոչընդոտը բուն հատվածում նոր վարչակազմի բացակայությունն է․․․

Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից նախազգուշացնում են, որ սպասվող ինտենսիվ տեղումներով և  ձնհալքով պայմանավորված ապրիլի 20-21-ին հանրապետության գետերի…

Իրանը և ՌԴ-ն քննարկում են Ադրբեջանով անցնող գազատարի ֆինանսավորումը


Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Ռուսաստանից դեպի Իրան Ադրբեջանի տարածքով անցնող գազատարի նախագծի համար քննարկվում է «հիբրիդային ֆինա…

Իսրայելի արտգործնախարարը դատապարտել է Լիբանանում Հիսուսի արձանի ոչնչացման հետ կապված միջադեպը

Սաարը նաև պահանջել է խստագույնս պատասխանատվության ենթարկել մեղավորներին և պետության անունից ներողություն է խնդրել քրիստոնյաներից․․․

Ալեն Սիմոնյանը դատի է տվել Միքայել Մարգարյանին՝ պահանջելով ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝  պահանջելով ակտիվիստ Միքայել…

Ալեն Սիմոնյանը դատի է տվել Միքայել Մարգարյանին՝ պահանջելով ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝  պահանջելով ակտիվիստ Միքայել…

Ալեն Սիմոնյանը դատի է տվել Միքայել Մարգարյանին՝ պահանջելով ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝  պահանջելով ակտիվիստ Միքայել…

Պարսից ծոցի ճգնաժամը «չի շրջանցի» Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները․ Լավրով

Մերձավոր Արևելքում ճգնաժամը չի շրջանցի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տարածաշրջանը. ինչպես հայտնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ուշադրություն է հրավիրել Աֆղանստանի շուրջ անկայունությանը, որտեղ «դժվար պայքար է ընթանում ինչպես ահաբեկչության, այնպես էլ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ», և այս ամենը պահանջում է լրացուցիչ ուշադրություն։

«Սակայն Պարսից ծոցի ճգնաժամը, որն առաջացել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված ագրեսիայի, Լիբանանում զուգահեռաբար սրվող պատերազմի, Սիրիայի դեմ այդ պետությունը մասնատելու ևս մի փորձի ուղղված ռազմական գործողությունների և, իհարկե, լիակատար լճացման հետևանքով, որը սրում է պաղեստինցի ժողովրդի ողբերգությունը թե՛ Գազայում, թե՛ Արևմտյան ափին, նվազեցնում է պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորությունները։ Իսկ Իսրայելը պաշտոնական հայտարարություններ է անում, թե երբեք նման պետություն չի լինի, այլ կլինի Իսրայել պետություն՝ ընդլայնված սահմաններով։ Սա մեր տարածաշրջանի կողքով չի անցնի», – նշել է Լավրովը։

Նա հավելել է, որ Պարսից ծոցի ճգնաժամը հետևանքներ կունենա նաև Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար։ Այս տարածաշրջանները փոխկապակցված են։