«Փաշինյանն առաջարկում է զանգվածային արտագաղթ իրականացնել․ գնալ և չգալ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյան Նիկոլը զանգվածային արտագաղթի կո՞չ է անում:
     Ըստ Փաշինյան Նիկոլի, հայաստանցիները, մասնավորապես` հայաստանցի թոշակառուները 900 ՀՀ դրամով կարող են Լառնակա (Կիպրոս) մեկնել: Վերջինս նշում է, որ կենսաթոշակների 10 000 ՀՀ դրամով բարձրանալու պարագայում, թոշակառուների համար Կիպրոս գնալ-գալը «խաղ ու պար է»:
     Նախ` 900 ՀՀ դրամով անհնար է մեկնել Լառնակա և վերադառնալ: Ավելին` անհնար է նույնիսկ մեկնել: Պարզվել է, որ եղել է այդպիսի ընդամենը մեկ օր, երբ տեսականորեն հնարավոր է եղել մոտ 930 ՀՀ դրամով միայն մեկնելու տոմս գնել: Առանց վերադարձի, առանց վիզայի, առանց կեցավայրի, առանց սննդի … Այսինքն, Փաշինյան Նիկոլը մանիպուլացնում է հասարակությանը: Սակայն խնդիրն այլ է:
     Պատկերացնենք, որ առանց վերադարձի 900 դրամանոց տոմս դեպի Լառնակա, այնուամենայնիվ, կա: Ի՞նչ է առաջարկում Փաշինյան Նիկոլը (եթե, իհարկե, նրա խոսքի մեջ չկա մանիպուլյացիայի տարր): Վերջինս, ըստ էության, փաստացի առաջարկում է զանգվածային արտագաղթ իրականացնել: Գնալ և չգալ: Չէ՞ որ նա էլ է հիանալի հասկանում, որ 900 դրամի մեջ վերադարձը ներառված չէ»:

Հայաստանի ՊԵԿ-ի և Ադրբեջանի մաքսային կոմիտեի պարզաբանումները հաջորդում են միմյանց․ վերջիվերջո Հայաստանից Ադրբեջան ապրանք արտահանվե՞լ է

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն պարզաբանել է 2026 թվականի մարտին Հայաստանից 960 դոլար արժողությամբ ապրանքների ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը։

Պետական ​​մաքսային կոմիտեն հայտարարել է, որ ներմուծումը վերաբերում է Նիդեռլանդներից Հայաստան, ապա Ադրբեջան ներմուծված վարդերին։ Արտաքին առևտրի վիճակագրության հրապարակման կանոնների համաձայն՝ ապրանքներ ներմուծելիս որպես գործընկեր երկիր նշվում է ծագման երկիրը։

Այս դեպքում ծաղիկները (վարդերը) մաքսային վիճակագրության մեջ արտացոլվել են որպես Հայաստանից ներմուծում։

Ավելի վաղ ադրբեջանակական լրատվամիջոցները, հղում անելով իրենց երկրի մաքսային կոմիտեին գրել էին, որ այս տարվա մարտին Ադրբեջանը Հայաստանից առաջին անգամ ներմուծել է 960 դոլար արժողությամբ ապրանքներ։

Հայաստանի Պետական Կոմիտեն հերքել է այս տեղեկությունը՝  պնդելով, որ Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել։

«Նա այդպես կառավարում է իր էլեկտորատը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Քիչ անց Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը․ «Հերիք է, ժողովրդի ներվերն ինչքա՞ն կարելի է քայքայել»,- հայտարարել է վարչապետը, ելույթ ունենալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առջև», հայտնում է լրատվական կայքերից մեկը, նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրել է անգամ խորհրդարանի նիստում ընդդիմության բացակայության պայմաններում:

Առարկեմ: Հարգելի գործընկերներ, Նիկոլ Փաշինյանը ինքնատիրապետումը չի կորցնում, այլ հակառակը՝ «գտնում» է անհրաժեշտ պահին, երբ պետք է խաղալ հերթական հուզախառն-նյարդային պոռթկումն իր էլեկտորատի առաջ: Նա այդպես կառավարում է իր էլեկտորատը: Նրա էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի Փաշինյանի, որը չի «կորցնում» ինքնատիրապետումը, դուրս չի գալիս «հունից»: Էլեկտորատը այդ ժամանակ կհամարի, որ Փաշինանը ֆեյք է:

Իսկ, եթե հանկարծ համարեն, որ Փաշինյանը «ֆեյք» է, առաջինը հենց էլեկտորատը կխժռի այդ ֆեյք Փաշինյանին, իսկ «ճաշկերույթին» հաճույքով կմիանա իհարկե նաև խմբակցությունն ու ՔՊ-ն ամբողջությամբ, որովհետև նրանց համար էլ՝ «հանգիստ» Փաշինյանը «ֆեյք Փաշինյան» է: Իսկ այդ դեպքում նրանց մոտ առաջանալու է ինքնապաշտպաննության բնազդ՝ ընդդեմ «ֆեյքի»:

Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դուրս գալիս «հունից», «կորցնում» ինքնատիրապետումը: Եվ կապ չունի՝ նիստերի դահլիճում որևէ շունչ կա, թե ոչ»:

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում

Այսպիսի կրթական նախաձեռնությունները կարևոր դեր ունեն տեխնոլոգիական համայնքի զարգացման և նոր սերնդի ձևավորման տեսանկյունից…

Հասմիկ Ամիրզադյանը հավատում է՝ ոչ մի հայ երեխա չպետք է դաստիարակվի ընտանիքից դուրս. Որդեգրել է 3 բալիկների. Կարապետյան

Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ…