«Հոգեբանական դիմակայության հետ խնդիր ունենք». Նիկոլ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին (տեսանյութ)

«Հոգեբանական դիմակայության հետ խնդիր ունենք». Նիկոլ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին

«Ես համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից»-ճեպազրույցի ժմանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնով հնչած դիտարկմանը, թե այս տարվա հունվարի 14-ին, փետրվարի 26-ին, ապրիլի 2-ին, ապրիլի 14-ին բանակում խաղաղ պայմաններում զոհեր են գրանցվել։

«Ես մի քանի անգամ նշված դեպքերից հետո աշխատանքային խոսակցություն եմ ունեցել ԿԳՄՍ նախարարի հետ, ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը։ Երբ ես դեպքերի մեջ փորձում եմ խորանալ, ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք։

Իհարկե, պատճառահետևանքային կապերը չեմ տեսել, որովհետև կարող է վիճակագրությունը այս մասին չխոսի։ Ես Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական եմ տվել՝ դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը, այնքան դեպքեր, որոնք իրենք կարող են արդեն որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել, և տեսնել, թե արդյոք կա՞ն ինչ-որ կրկնվող հատկանիշներ»,- նշել է Փաշինյանը։

ՌԴ ՊՆ-ն՝ գիշերային վերջին հարձակման մասին

ՀՕՊ ուժերը անցած գիշերվա ընթացքում ՌԴ տարածաշրջանների և Ազովի ու Սև ծովերի ջրային տարածքների վրա խոցել են 258 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին այսօ…

Սրա դեմը պետք է առնել, թույլ պետք է չտալ Փաշինյանի վերարտադրություն. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես է բիզնես ոլորտը պատրաստվում ԱԸՊ համակարգի ներդրմանը Հայաստանում՝ ներկայացնում է բիզնես խորհրդատու Սիլվա Մեսրոպյանը

Հայաստանում թափոնների կառավարման համակարգը կանգնած է փոփոխությունների շեմին։ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) նոր մոտեցման ներդրումը բիզնեսներին կարող է ստիպել վերանայել ոչ միայն այն, թե ինչ են նրանք արտադրում կամ ներկրում, այլև՝ ինչ է տեղի ունենում իրենց արտադրանքի հետ սպառումից հետո։ Այս փոփոխության կենտրոնում ոչ միայն ԱԸՊ օրենքի նախագիծն է, այլև՝ մտածողության վերափոխումը․ թափոնը այլևս դիտարկվում է ոչ թե որպես վերջնական աղբ, այլ որպես ռեսուրս, որը կարող է վերադառնալ տնտեսություն։

«Թափոնն այն ռեսուրսն է, որը հայտնվել է սխալ վայրում», – Էկոլուրի հետ զրույցում ասաց թափոնների կառավարման ծրագրում մասնավոր ոլորտի ներգրավման բիզնես խորհրդատու Սիլվա Մեսրոպյանը՝ ընդգծելով, որ հենց այս գաղափարն է դառնում նոր համակարգի հիմքային մտածողությունը։

Սիլվա Մեսրոպյանը ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրին միացել է 2025թ․ հուլիսից՝ այն փուլում, երբ անհրաժեշտություն է առաջացել ավելի ակտիվ աշխատել բիզնեսների հետ՝ նրանց իրազեկելու, ներգրավելու և նախապատրաստելու թափոնների կառավարման օրենսդրական փոփոխություններին, այդ թվում՝ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգին։

Մասնավոր ոլորտի հետ աշխատանքը՝ քարտեզագրումից մինչև թիրախային համագործակցություն

Մեսրոպյանի խոսքով՝ աշխատանքը սկսվել է բիզնեսների քարտեզագրումից՝ երկու հիմնական ուղղությամբ․ առաջինը՝ ԱԸՊ համակարգի շրջանակում անմիջապես թիրախավորված ոլորտային բիզնեսներ, իսկ երկրորդը՝ այն ընկերությունները, որոնք կարող են անցնել կանաչ և կայունության օրակարգի՝ նույնիսկ եթե օրենքով անմիջապես պարտավորված չեն։ «Մենք փորձել ենք աշխատել և՛ ուղիղ բիզնեսների հետ, և՛ միջնորդավորված՝ խորհրդատուների, ասոցիացիաների, բանկերի միջոցով, որոնք ունեն լայն հաճախորդային բազա», – նշեց նա։

Թիրախային խմբերի թվում են անվադողեր, մարտկոցներ, ավտոյուղեր և տեխնիկա ներկրողները, ինչպես նաև գինեգործական և արտադրական ընկերություններ։ Նրանց հետ կազմակերպվել են սեմինարներ, անհատական հանդիպումներ և տեղեկատվական քննարկումներ։

ԱԸՊ համակարգի ընկալումը բիզնեսում

Սիլվա Մեսրոպյանն ընդգծում է, որ ԱԸՊ համակարգը դեռ նոր է ձևավորվում բիզնես միջավայրում, և շատ ընկերություններ դեռ փորձում են հասկանալ դրա ազդեցությունը։ Նրա խոսքով՝ որոշ ընկերություններ արդեն նախաձեռնող քայլեր են անում՝ առանց սպասելու օրենքի ամբողջական ուժի մեջ մտնելուն․ ուսումնասիրում են վերամշակման տարբերակներ, լոգիստիկ լուծումներ, ինչպես նաև քննարկում են թափոնների հավաքագրման համակարգերի ստեղծումը։ «Հատկապես անվադողերի և ավտոյուղերի ոլորտում արդեն կա ակտիվություն․ ընկերությունները փորձում են հասկանալ՝ ինչպես կազմակերպել հավաքագրումը և վերամշակումը։ Արդեն նույնիսկ մտածում են կամավոր արտադրողի պատասխանատվության կազմակերպություններ ստեղծելու մասին, որ մինչև օրենքի գործելն իրենք ոլորտին պատրաստ լինեն», – ասաց Սիլվա Մեսրոպյանը։

Խոշոր արտադրողներից մեկը նույնիսկ դիմել էր իրեն թափոնների աուդիտ իրականացնելու համար, որպեսզի բացահայտի իր թափոնի տեսակները, ինչ հնարավորություն ունի վերամշակելու առումով, կայունության ինչ լուծումներ կարող են առաջարկել, որպեսզի շրջանաձևության մոդելներ կիրառեն։

Կանաչ մտածողություն՝ հաճախ անգիտակցաբար

Ըստ Սիլվա Մեսրոպյանի՝ որոշ բիզնեսներ իրականում արդեն կիրառում են շրջանաձև տնտեսության մոտեցումներ, բայց դա չեն ընկալում որպես համակարգված «կանաչ ռազմավարություն»։ Որպես օրինակ նա նշեց արտադրողներից մեկին, որը վերանորոգման միջոցով երկարեցնում է արտադրանքի կյանքը՝ փոխելով մասերը և կրկին վաճառելով այն։ «Երբ ես բացատրեցի, որ սա արդեն շրջանաձև տնտեսության օրինակ է, իրենք զարմացան և սկսեցին մտածել՝ ինչպես կարող են դա զարգացնել որպես բիզնես մոդել», – ասաց նա։

Մոտիվացիայի հիմնական գործոնները՝ ֆինանսներ և խնայողություն

Բիզնեսների ներգրավման ամենամեծ խթաններից մեկը, ըստ Սիլվա Մեսրոպյանի, ֆինանսական շահն է։ Կանաչ ֆինանսավորման հասանելիությունը, ինչպես նաև ռեսուրսների խնայողության միջոցով ծախսերի կրճատման հնարավորությունը, անմիջապես փոխում են ընկերությունների վերաբերմունքը։ «Եթե ցույց ես տալիս, որ կարող են 10-30% ծախս կրճատել, կամ ստանալ ավելի մատչելի ֆինանսավորում, մոտեցումն ամբողջությամբ փոխվում է», – նշեց նա և հավելեց, – «Կանաչ օրակարգը ներկա ու շարունակական ապագան է և իրենք պետք է փորձեն այս թրենդին միանալ տարբեր առումներով»։

Սիլվա Մեսրոպյանի խոսքով՝ թափոնների կառավարման ամենաարդյունավետ մոտեցումը սկսվում է ոչ թե վերամշակումից, այլ կանխարգելումից։ Նրա խոսքով՝ ճիշտ մոտեցումը հետևյալ հիերարխիան է․ առաջինը՝ թափոն չստեղծել՝ կանխարգելել, երկրորդը՝ ստեղծել ապրանքներ, որոնք երկար կծառայեն և ուշ կվերածվեն օգտագործվող ապրանքից թափոնի, և միայն վերջին փուլում՝ վերամշակել։ «Թափոնների կառավարման ամբողջ գաղափարախոսությունը թափոն չստեղծելը, երկար օգտագործելն ու մինչև անգամ աղբաման չտանելու ճանապարհն է, որովհետև վերամշակումն ամենավերջին կետն է», – ասաց նա։

Նա ընդգծեց նաև վերաօգտագործման և վերանորոգման կարևորությունը՝ որպես թափոնների նվազեցման հիմնական գործիքներ։

Բիզնեսների վերաբերմունքը՝ երկու ծայրահեղ մոտեցում

Ըստ Սիլվա Մեսրոպյանի՝ բիզնեսներում կարելի է տեսնել երկու հիմնական մոտեցում․ մի մասն անտարբեր է և չի դիտարկում թափոնների խնդիրը որպես առաջնահերթություն, իսկ մյուս մասը՝ ակտիվորեն փնտրում է լուծումներ։ «Որոշները ասում են՝ օրը գա բարին հետը, մյուսներն արդեն հիմա են ներդրումներ անում և փնտրում վերամշակման կամ օպտիմալացման լուծումներ», – ասաց նա։

Թափոնների արժեքային շղթան և ԱԸՊ-ի դերը

Մեսրոպյանը նշեց, որ թափոնների կառավարման արժեշղթայում ամենաթույլ օղակը վերամշակումն է, քանի որ այն պահանջում է մեծ ռեսուրսներ՝ հավաքագրումից մինչև վերամշակում։ Նրա խոսքով՝ ԱԸՊ համակարգը կարող է ազդեցություն ունենալ ամբողջ շղթայի վրա՝ սկսած արտադրանքի նախագծումից։ «Եթե ընկերությունը գիտի, որ հետագայում պետք է վճարի թափոնների համար, սկսում է վերանայել դիզայնը, նյութերը և փաթեթավորումը», – բացատրեց նա։ Սա նաև խթանում է նոր բիզնեսների ստեղծումը՝ վերամշակման, հավաքագրման և կանաչ ծառայությունների ոլորտներում։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Ապրիլ 18, 2026 at 10:24

Հորմուզի նեղուցով տարանցումը վերադարձել է խիստ ռազմական վերահսկողության նախկին ռեժիմին․ «Խաթամ ալ-Անբիա»

Իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ շտաբում սահմանափակումների վերականգնումը բացատրել են ԱՄՆ-ի կողմից իրականացվող բազմաթիվ խախտումներով և «շրջափակման անվան տակ իրականացվող ծովահենությամբ»․․․

Նիկոլի ծրագրով Հայաստանը Թուրքիայից էներգիա ներմուծող երկիր է դառնալու. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը պետք է վերաճի հարատև խաղաղության․ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար

Մենք դիվանագիտական կրիտիկական պահ ենք ապրում, քանի որ այժմ հրադադարի ռեժիմ է գործում…

Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույքԱՊՐ 18, 2026 09:42

ՀԱԿ-ը ներկայացրել է նախընտրական ցուցակը՝ ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում (տեսանյութ)

ՀԱԿ-ը ներկայացրել է նախընտրական ցուցակը՝ ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը այսօրվա համագումարում հրապարակել է նախընտրական ցուցակը՝ ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում։

Լևոն Զուրաբյաննը ցուցակում առաջին համարն է։ Նրան հաջորդում են Արամ Մանուկյանը, Տաթև Զորյանը, Սամվել Աբրահամյանը, Ավետիս Ավագյանը, Եվա Ադամյանը, Ալեքսան Հակոբյանը, Արամ Բաղրամյանը, Լիլիկ Թառլամազյանը, Մամիկոն Կանոյանը։