Նյու Յորքի իշխանությունները Եգիպտոսին են վերադարձրել մաքսանենգ ճանապարհով դուրս բերված 13 հնագիտական առարկա

Այս առիթով տեղի է ունեցել հանձնման պաշտոնական արարողություն․․․

Նյու Յորքի իշխանությունները Եգիպտոսին են վերադարձրել մաքսանենգ ճանապարհով դուրս բերված 13 հնագիտական առարկա

Այս առիթով տեղի է ունեցել հանձնման պաշտոնական արարողություն․․․

Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային՝ Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը:

Պատասխանատուները զեկուցել են, որ Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կմ է։ Շինարարությունն իրականացվել է 4 փուլով: Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ հատվածի, Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի, Թալին-Լանջիկ 18,7 կմ հատվածի, Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացվել են Կառավարության, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ:

Այսպիսով՝ Աշտարակ-Գյումրի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ՝ 90 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությամբ։ Յուրաքանչյուր ուղղությամբ գործում է երկու երթևեկելի գոտի, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը 3.6 մ է։ Ճանապարհին առկա է նաև 2 մ լայնությամբ տեխնիկական կամ անվտանգության գոտի, որը նախատեսված է մեքենաների խափանվելու դեպքում կայանման, ճանապարհի սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպման և այլ նպատակների համար։ Նորակառույց ճանապարհից մուտքերը դեպի բնակավայրեր կազմակերպված են տրանսպորտային հանգույցների միջոցով։ Ընդհանուր առմամբ, Աշտարակից մինչև Գյումրի կառուցվել է 19 տրանսպորտային հանգույց, 10 կամրջային անցում։

Կառուցվել են գյուղտեխնիկայի համար նախատեսված 17 անցումներ, ինչպես նաև անասնանցումներ, որոնք տեղակայված են ճանապարհի տակ։ Կառուցվել են նաև դաշտամիջյան ճանապարհներ՝ ապահովելով մուտքեր դեպի քաղաքացիների հողամասեր ու տներ։ Տրանսպորտային հանգույցներում նախատեսված է լուսավորության համակարգ։ Ճանապարհահատվածի կառուցմամբ զգալիորեն բարելավվել է ճանապարհի երթևեկության անվտանգությունը։

22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, «BMW»-ով հայտնվել է մայթին

22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Նիկոլայ Մալխասյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նար-Դոսի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել «Ղարսի խորովածանոց»-ի ցուցանակին ու դռանը. գրում է Shamsyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Ժամանակն է պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դա…

Բուլղարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Ուրբաթ օրը անցկացված հարցումները ցույց են տվել, որ Ռադևի «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունը հավաքում է ձայների մոտ 35%-ը