«Ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իրենց վրայից չեն մաքրելու». Միհրան Հակոբյան

«Ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իրենց վրայից չեն մաքրելու». Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու, հանրային գործիչ Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տհաս ձևացող քոչարյանականների համար ևս մեկ անգամ նշեմ. ես ու իմ ընկերները 2021-ի խորհրդարանական ընտրությանը չենք մասնակցել, որովհետև կարծում էինք, որ Նիկոլի հարցը պետք է լուծվի փողոցում ու փողոցով: Որովհետև պարզ էր՝ ազգային փրկության ու ազգային արժանապատվության հարցերը ընտրությունով չեն լուծվում, հեղափոխությամբ ու ազգային-ազատագրական պայքարով են լուծվում:
     Իսկ ահա 2021-ի ընտրությունը, ավելի շուտ՝ հայ ժողովրդի դեմ իրականացված մեծ դավադրությունը, երկու մարդու՝ Քոչարյանի ու Նիկոլի կազմակերպածն էր (արտաքին ուժերի քավորությամբ), ինչի արդյունքում Հայաստանն արդեն ժողովրդի անունից ամրագրեց կապիտուլյանտի կարգավիճակը: Եվ, ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իր վրայից չի մաքրելու…
     Եվ, երբ «Կրելու ենք» խայտառակ օպերացիայից ընդամենը մեկ օր հետո ոմանաք, «պրիզը մի քանի հատ է» գոռալով ու դեմքները պադոշ արած, վազում էին մանդատները վերցնելու և ԱԺ շենքում կաբինետները կահավորելու, նիկոլենք մեքենաս էին պայթացնում: Հետո ձեռք ձեռքի տված Քոչարյանն ու Նիկոլը սնանկացրեցին և արանքից հանեցին «Արմնյուզ»-ը: Ո՞նց. դա արդեն հարցրեք Քոչարյանին ու Նիկոլին, մանրամասն կպատմեն ձեզ»։

Հաքան Ֆիդանը «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը Թուրքիայի համար կարեւոր քայլ է անվանել

Այդ հարցով ԵՄ–ի հետ սերտ կապերի մեջ ենք։ Հենց խաղաղության համաձայնագիրը ստորագրվի…

«Коммерсантъ». Էրդողանը Պուտինին առաջարկել է Թուրքիան որպես Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ

Ըստ նրա, թե՛ ուկրաինական, թե՛ պաղեստինյան հարցերը մնում են շատ կարևոր, և Թուրքիան ունի դրանց կարգավորմանը նպաստելու հնարավորություններ

Ապրիլի 20-ին Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկու մասնակից ունի

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 20-ին Հայաստանի հավաքականից ելույթ կունենան Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Գառնիկ Չոլաքյանը պայքարը կսկսի 12:00-ին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը` 58 կգ քաշում ելույթ կունենա 18:00-ին:

Պատրաստ են հարվածելու ամերիկա-իսրայելական ուժերին

Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ իրանական ռազմածովային ուժերը պատրաստ են հարվածելու ամերիկյան եւ իսրայելական ուժերին։ Այս մասին հայ…

Թրամփ. Իրանը խախտել է հրադադարի համաձայնագիրը, իմ ներկայացուցիչները մեկնում են Պակիստան

Իրանը վերջերս հայտարարեց, որ փակում է նեղուցը, ինչը տարօրինակ է, քանի որ մեր ՇՐՋԱՓԱԿՈՒՄՆ արդեն փակել էր այն

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի զարգացման շուրջ և ընդգծել երկխոսության շարունակականության կարևորությունը

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի զարգացման շուրջ և ընդգծել երկխոսության շարունակականության կարևորությունը