Թրամփը խորհրդակցություն է անցկացրել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Թրամփը խորհրդակցություն է անցկացրել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել՝ քննարկելու Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը և Իրանի հետ բանակցությունները, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
     «Նախագահ Թրամփը շաբաթ առավոտյան Սպիտակ տան իրավիճակների սենյակում հանդիպում է անցկացրել՝ քննարկելու Հորմուզի նեղուցում ստեղծված վերջին ճգնաժամը և Իրանի հետ բանակցությունները, հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ», – գրում է լրատվամիջոցը։

Հանդիպմանը մասնակցել են փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

Իրանի դեմ հարձակումները լուրջ ազդեցություն են ունենում տարածաշրջանի վրա․ Էրդողան

Իրանի դեմ հարձակումները լուրջ ազդեցություն են ունենում տարածաշրջանի վրա․ Էրդողան

Իսրայել-Լիբանան հրադադարը շարունակվում է խախտվել

Իսրայել-Լիբանան հրադադարը շարունակվում է խախտվել․ գրում են իսրայելական լրատվամիջոցները՝ մեղադրանքի սլաքներն ուղղելով Լիբանանին։

Երկու կողմից էլ հնչում են հայտարարություններ, թե հակառակորդի հարվածներն անպատասխան չեն մնալու և համարժեք հարվածներ են հասցնելու։

Հիշեցնենք, որ Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ի կեսգիշերին։ Դրա մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

 

 

ՀԱԿ-ի ընտրական ցուցակի առաջին 60 թեկնածուների անունները


Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին վաթսուն թեկնածուների անունները։ Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. Հարգելի քաղաքաց…

Իրանը կդիմի դատարան՝ կապված ԱՄՆ եւ Իսրայելի հարվածներից Սպահանի պատմական հուշարձանների վնասման հետ

Իրավաբանների մի խումբ կդիմի դատարան՝ Սպահանում պատմական հուշարձանների վնասման առիթով…

Իրանն արդեն յոթ շաբաթ է՝ անջատված է գլոբալ համացանցից․ NetBlocks

Իրանում ինտերնետի հասանելիությունը բացակայում է արդեն 50 օր։ Այս մասին տեղեկացրել է NetBlocks միջազգային մոնիտորինգային ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանն արդեն յոթ շաբաթ է՝ մնում է մեկուսացված գլոբալ համացանցից, իսկ թվային շրջափակումը հասել է 50-րդ օրվան կամ 1 176 ժամի։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Արդյունքում սպանվեցին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրանից հետո Իրանը սկսեց հարվածներ հասցնել ոչ միայն Իսրայելին, այլև այն թիրախներին, որոնք նա սահմանել էր Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Բահրեյնի, Քուվեյթի, Իրաքի և Կիպրոսի տարածքում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմակայանները։

Ապրիլի 11-ին Իրանն ու ԱՄՆ-ը Իսլամաբադում անցկացրեցին բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բագեր Գալիբաֆը, ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի ուշ Թեհրանում և Վաշինգտոնում հայտարարեցին, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ՝ մի շարք պահպանվող տարաձայնությունների պատճառով։