Թրամփն ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե արդյոք Իրանը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ

Ինձ համար միևնույն է՝ նրանք կվերադառնան, թե ոչ։ Եթե նրանք չվերադառնան, ես համաձայն եմ…

WSJ–ն հաղորդել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Իրանին թիրախային հարվածներ հասցնելու հարցը՝ բանակցությունների փակուղուց հետո

Այնուամենայնիվ, աղբյուրները նշում են, որ լայնածավալ ռմբակոծությունների վերսկսումը քիչ հավանական է՝ «հաշվի առնելով…

Թրամփը քննադատել է Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ Իրանի և Վենեսուելայի նկատմամբ իր դիրքորոշման համար

Նախագահը նշել է, որ կարծում է, որ Լևոն XIV-ը չէր լինի իր ներկայիս պաշտոնում, եթե չլինեին Սպիտակ տանը տեղի ունեցող…

Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում. Իլոն Մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունն այդ երկրում` մեկնաբանելով հունգարա-ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի` Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին հաղորդումը։

Ավելի վաղ Ալեքսանդր Սորոսը, խոսելով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների մասին, որոնցում ձայների 98.79%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը առաջատարն է Հունգարիայում և ստանում է երկրի խորհրդարանի 199 տեղերից 138-ը, հայտարարել է, որ Հունգարիայի ժողովուրդը «վերադարձրել է իրեն իր երկիրը»։

«Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում»,- գրել է Մասկը X սոցսանցում։

Ֆոն դեր Լայենը ողջունել է ընդդիմության հաղթանակը Հունգարիայի ընտրություններում

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հաղթանակը կիրակի օրը՝ ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում:

«Հունգարիան ընտրել է Եվրոպան։ Եվրոպան միշտ ընտրել է Հունգարիան։ Երկիրը վերականգնում է իր եվրոպական ուղին։ Միությունն ավելի ու ավելի ուժեղ է դառնում»,- նշել է ֆոն դեր Լայենը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կիրակի երեկոյան ընդունել է պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հաղթանակի առթիվ շնորհավորել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին։

Իտալիայի վարչապետն անընդունելի է անվանել Թրամփի խոսքերը Հռոմի պապի մասին

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անընդունելի է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Հռոմի պապ Լևոն XIV-ի մասին։

«Ես անընդունելի եմ համարում նախագահ Թրամփի Հռոմի պապի մասին արված դիտողությունները։ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու գլուխն է, և նորմալ է ու ճիշտ, որ նա կոչ է անում խաղաղության և դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը»,- ասել է Մելոնին։

Երկուշաբթի օրը Թրամփը քննադատել էր Հռոմի պապին՝ հայտարարելով, որ իրեն պետք չէ պապ, որը դեմ է իր քաղաքականությանը:

Թրամփի խոսքով՝ «Լեոն Վատիկանում չէր լինի», եթե Սպիտակ տանը չլիներ:

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ծրագրված են հանդիպումներ ԵՄ գործընկերների, այդ թվում՝ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։