«Մեր գերիների հարցը ե՞րբ պիտի որոշվի»․ արարատցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեր գերիների հարցը ե՞րբ պիտի որոշվի»․ արարատցին՝ Նիկոլ Փաշինյանին

«Մեր գերիների հարցը ե՞րբ պիտի որոշվի»,- Արարատ համայնքում, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց բնակիչներից մեկը։ «Ընթացքում կորոշվի»,- ասաց Փաշինյանը։ «Խնդրում եմ՝ մեր գերիներին ազատեք, բերեք»,- շարունակեց կինը։

Իսրայելը հետաձգել է մրցանակի հանձնումը Թրամփին․ ո՞րն է պատճառը


Իսրայելի իշխանությունները որոշել են հետաձգել Իսրայելի մրցանակի հանձնումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ ցանկանում են, որ նա անձամբ մասնակցի արարողության…

Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալասի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին. ընդգծվել է ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը:

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում: Այս համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցության նպատակով առկա հստակ մեխանիզմների շարունակականության և արդյունավետության ապահովման շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, չկա ճանապարհ. վարչապետ

14.04.2026

Հասարակություն

Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, չկա ճանապարհ. վարչապետ

Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․«Հարկային ու մաքսային ծառայությունների օպերատիվ-հետախուզական մարմինները խստացրել են երկիր մտնող կանխիկի վերահսկողությունը: Հանրապետություն մեծ գումարներ ներմուծողները ձերբակալվում են (օրինակ` վերջերս 47,5 միլիոն ռուբլի ներմուծող է ձերբակալվել): Բայց դա քիչ է:

Սա շատ կարևոր է, քանի որ ընտրակաշառքի ու քաղաքական գործունեության ապօրինի ֆինանսավորման փողը չի կարող գալ փոխանցումներով: Այն կարող է գալ միմիայն ու բացառապես կանխիկով… Խոսքը, առնվազն, մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է»: 

Դոլարն ամրապնդվում է պատերազմի ֆոնին, իսկ Դաշնային պահուստային համակարգը պետք է սպասողական դիրք զբաղեցնի․ Բեսենթ

Բեսենթը նաև կողմ է արտահայտվել, որ Դաշնային պահուստային համակարգը (Federal Reserve) սպասողական դիրքորոշում որդեգրի․․․

«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու» գրառմամբ։

«Դրսում, երբ երիտասարդը համալսարան է ավարտում, գործատուներից շատ արագ գալիս են աշխատանքի առաջարկներ, իսկ Հայաստանում, երբ երիտասարդը ծնողների օգնությամբ այդքան տարի սովորելով, ավարտում է համալսարանը, նա է փնտրում աշխատանք և շատ դժվար է գտնում։ Խնդիրը կրթական համակարգի մոտեցման մեջ է։ Օրինակ Գերմանիայում էկոնոմիկայի նախարարությունը պատվեր է իջեցնում կրթության նախարարությանը, որ պատրաստի 10 հազար ինժեներ, 20 հազար ծրագրավորող։

Ես սովորել եմ ԵՊՀ միջազգային հարաբերություններ բաժնում և ամբողջ կուրսում գրեթե 1 հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում, դա նշանակում է՝ 4 տարի վատնած ժամանակ, միլիոնավոր դրամներ ծնողների կողմից, բայց ոչ մի արդյունք»,- մասնավորապես նշվում է տեսանյութում։

Սանկցիաների տակ գտնվող նավերը հատում են Հորմուզի նեղուցը՝ շրջանցելով ԱՄՆ-ի շրջափակումը

ԱՄՆ-ի կողմից շրջափակումն սկսելուց անմիջապես հետո Վաշինգտոնի պատժամիջոցների տակ գտնվող առնվազն երկու նավ է անցել Հորմուզի նեղուցով․․․

Դպրոցներում երեխաներն առաջին հերթին պետք է սովորեն՝ ինչ է պետությունը. Նիկոլ Փաշինյան

Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ…