
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու» գրառմամբ։
«Դրսում, երբ երիտասարդը համալսարան է ավարտում, գործատուներից շատ արագ գալիս են աշխատանքի առաջարկներ, իսկ Հայաստանում, երբ երիտասարդը ծնողների օգնությամբ այդքան տարի սովորելով, ավարտում է համալսարանը, նա է փնտրում աշխատանք և շատ դժվար է գտնում։ Խնդիրը կրթական համակարգի մոտեցման մեջ է։ Օրինակ Գերմանիայում էկոնոմիկայի նախարարությունը պատվեր է իջեցնում կրթության նախարարությանը, որ պատրաստի 10 հազար ինժեներ, 20 հազար ծրագրավորող։
Ես սովորել եմ ԵՊՀ միջազգային հարաբերություններ բաժնում և ամբողջ կուրսում գրեթե 1 հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում, դա նշանակում է՝ 4 տարի վատնած ժամանակ, միլիոնավոր դրամներ ծնողների կողմից, բայց ոչ մի արդյունք»,- մասնավորապես նշվում է տեսանյութում։