Նա սարսափելի է արտաքին քաղաքականությունում. Թրամփը՝ Հռոմի պապի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել Հռոմի պապ Լևոն XIV-ին:

«Լևոն Պապը թույլ է հանցագործության հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականությունում»,- գրել է Թրամփը Truth Social-ում իր գրառման մեջ։

Թրամփը Հռոմի պապին քննադատել է նաև «միջուկային զենքերի հարցում թույլ լինելու» համար՝ այն բանից հետո, երբ Պապը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի՝ Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու սպառնալիքը «ամբողջովին անընդունելի» է։

Անցյալ ամիս Լևոն XIV-ը հայտարարել էր, որ Աստված մերժում է այն առաջնորդների աղոթքները, որոնք սկսում են պատերազմներ և որոնց «ձեռքերը արյունով են լցված», իսկ Իրանի հակամարտությունը անվանել էր «սարսափելի»։

Նախկինում նա կասկածի տակ էր դրել Թրամփի վարչակազմի մոտեցումը ներգաղթի հարցում։

Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը. Պետեր Մադյար

Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մադյարը հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։

Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը, հայտարարել է Պետեր Մադյարը՝ հավելելով, որ առանց կիրակի օրը ընտրատեղամասեր եկած և քվեարկածների սա հնարավոր չէր լինի:

«Տիսա»-ի առաջնորդի խոսքով՝ ժողովրդավարական Հունգարիայի պատմության մեջ երբեք այսքան շատ քվեարկողներ չեն եղել:

Հունգարիայի կենտրոնական ընտրական մարմնի փոխանցմամբ՝ Օրբանի «Ֆիդես»-ը ստացել է ընտրողների ձայների 37.8 տոկոսը, մինչդեռ Մադյարի «Տիսա»-ն՝ 53.6 տոկոսը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության ձևավորման համար։

The Wall Street Journal. Իրանը Հորմուզի նեղուցը վերահսկելու համար մանևրունակ կատերների մեծ նավատորմ ունի

Կանոնավոր նավատորմն իրանական մեծ գծանավերն օգտագործում էր․․․