Հայ Տանը քննարկվել են արցախցիների խնդիրները, ազգային մշակույթի և ինքնության պահպանման հարցը

Ապրիլի 15-ին Բելգիայի հայ համայնքի սոցիալ-մշակութային կենտրոնը՝ Հայ Տունը, որը գտնվում է Բրյուսելում, հյուրընկալել է Արցախի պաշտոնական պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի խորհրդական Արա Պուլուզյանը։

Այցը հնարավորություն է տվել ծավալելու խորքային քննարկումներ՝ արցախցիների խնդիրների, բռնի տեղահանության հետևանքների և ինքնության պահպանման մարտահրավերների շուրջ։ Հանդիպմանն ընդգծվել է նաև մշակույթի դերը՝ ինքնության պահպանման հարցում։

Այս համատեքստում Հայ Տունը կարևոր դեր է կատարում՝ հանդիսանալով հայկական ազգային մշակույթի պահպանման  և տարածման կենտրոն՝ ինչպես Բելգիայում, այնպես էլ Եվրոպայում։ Կարեն Թադևոսյանի նախագահությամբ, ով նաև Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների ժողովի նախագահն է, Հայ Տունը  բազմաբնույթ նախաձեռնություններ է իրականացնում այս ուղղությամբ։ Կենտրոնը կյանքի է կոչել մի շարք ծրագրեր՝ աջակցելով արցախյան մշակութային կենտրոններին, նպաստելով ավանդույթների, արվեստի և հավաքական հիշողության պահպանմանը։ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում իրականացվել են նաև բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական և մարդասիրական ուղղություններով։

Հայ Տանը հյուրընկալել են մշակութային կազմակերպություններ, այդ թվում՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ։

Միաժամանակ, Հայ Տունը վերահաստատել է իր հանձնառությունը արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով, որ ազգային մշակույթի պահպանումը անբաժանելի է ինքնության, արժանապատվության և հիշողության իրավունքից։

Կենտրոնը հայտնել է նաև իր պատրաստակամությունը՝ դառնալու արցախցիների ներկայացուցչական հարթակը Բելգիայում։

ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն վաղը

Մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը…

«Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը». Նիկոլ Փաշինյան

«Վերջին երեք օրերի խորհրդարանական քննարկումները էականորեն թարմացրին ներքաղաքական և նախընտրական օրակարգը: Այդ թարմացումը կայանում է նրանում, որ պատերազմի, որ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն Խորհրդարան անցնելու անցողիկ շեմը»,- ֆեյսբուքյան եթերով ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Որովհետև ինչպես մեր քննչական մարմինների կատարած քննության արդյունքում պարզվեց և հրապարակվեց, այդ ուժերը իրենց կողմնակիցներին անվանարկում են «շուն ու շանգյալ», և «բոշա»: Հետևաբար, առավել ևս այս պայմններում, ես չեմ կարող հավատալ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են ընդունել այդ անվանարկումը՝ օգտագործված պատերազմի կամ նախկինների եռագլուխ կուսակցության կողմից և ձայն տալ այդ ուժերից որևէ մեկին:

ՀՀ քաղաքացիները պատերզմի եռագլուխ երեք ուժերին՝ «Ուժեղ ՀՀԿ Հայաստան»-ին, ԲՀԿ և «Հայաստան» դաշինքին պետք է իրենց ընտրությամբ բրենդավորեն՝ որպես «շուն ու շանգյալ», և դուրս շպրտեն ՀՀ-ի ներքաղաքական կյանքից»:

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել են նավարկության ազատությունը պաշտպանելու համատեղ ծրագրի մասին

Մեզ անհրաժեշտ է վերադարձ դեպի խաղաղություն և կայունություն, ինչպես նաև մշտական ​​​​հրադադար,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը…

Հաղթանակի օրվա 81-րդ տարեդարձի առթիվ Երևանում կկազմակերպի ավանդական հիշատակի երթ

Հաղթանակի օրվա 81-րդ տարեդարձի առթիվ Երևանում կկազմակերպի ավանդական հիշատակի երթ

հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ․ Մելոյան

հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ․ Մելոյան

«Ինչ-որ արարած միտումնավոր ծառի տակ անցք է բացել և քիմիական նյութ լցրել». Էդուարդ Հայրումյան

«Ինչ-որ արարած միտումնավոր ծառի տակ անցք է բացել և քիմիական նյութ լցրել». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Հաղորդում հանցագործության մասին։
     Երևանի քաղաքապետարանին և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին.
     Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտայում, Երևան մոլի դիմացի մայթին, ինչ-որ արարած միտումնավոր ծառի տակ անցք է արել և ինչ որ քիմիական նյութ լցրել, բնականաբար ծառը չորացնելու նպատակով։
     Լուսանկարն արվաել և ինձ է ուղարկվել այսօր»: