Հանրապետության տարածքում ապրիլի 9-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-ին և 10-ին, 12-ին և 13-ին ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ապրիլի 9-ին և 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 9-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին և 10-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի շրջակայքում ռազմանավերի և զորքերի քանակը մեծացնելու իր ծրագրերը կգործեն «մինչև չկատարվի իրական համաձայնագիրը»։ «Եթե որևէ պատճառով դա տեղի չունենա, ինչը շատ անհավանական է, ապա կսկսվի «կրակոց», ավելի մեծ, ավելի լայնածավալ և ավելի հզոր, քան երբևէ»,- գրել է Թրամփը։ Նա նաև պնդել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել և որ «Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի»։
Մինչ այդ, Նյու Յորքի վերլուծական կենտրոնը զգուշացնում է, որ Իրանի դեմ պատերազմում կնքված նախնական հրադադարը «գտնվում է ձախողման եզրին»։
Սուֆանի կենտրոնը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական հարվածները ստեղծում են հրադադարի խախտման ռիսկ։ «Չնայած Լիբանանը պաշտոնապես չի մտնում համաձայնագրի մեջ, իսրայելական հարվածների մասշտաբը, այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ կդիտարկվի որպես էսկալացիա»,- ասվում է վերլուծության մեջ։

Իսլամաբադի իշխանությունները ապրիլի 9-ը և 10-ը տոներ են հայտարարել՝ ապրիլի 10-ին քաղաքում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին, հաղորդում է Pakistan Observer-ը՝ հղում անելով քաղաքի շրջանային դատավորի հայտարարությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ համաձայնության է եկել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ։ Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի տասը կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանը ուրբաթ օրը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կսկսի բանակցություններ ԱՄՆ-ի հետ։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ 2026 թվականի ապրիլի 9-ը և 10-ը (հինգշաբթի և ուրբաթ) հայտարարվել են հանգստյան օրեր Իսլամաբադի մայրաքաղաքային շրջանի վարչական տարածքում, բացառությամբ Իսլամաբադի կարևորագույն ծառայությունների գրասենյակների, այդ թվում՝ հիվանդանոցների, վարչակազմի և ոստիկանության», – ասվում է Իսլամաբադի շրջանային դատավորի հայտարարության մեջ։
Հրապարակումը շեշտում է, որ ոչ աշխատանքային օրեր են մտցվել ԱՄՆ-ի և Իրանի միջև նշանակալի խաղաղության բանակցություններից առաջ՝ բնակչության համար անխափան լոգիստիկա, անվտանգություն և հարմարավետություն ապահովելու համար։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է՝ ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմումը. այն հնարավոր էլեկտրոնային եղանակով ԿԸՀ ուղարկել մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18։00-ն։
Այն կուսակցությունները, դաշինքները, որոնք արդեն դիմել են օգտահաշիվ ստանալու համար, ապրիլի 13-ից սկսած կարող են ԿԸՀ ներկայացնել առաջադրման փաստաթղթերը։
Ապրիլի 8-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանին: Ողջունելով հյուրին` Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության արդյունավետությունը:
Անահիտ Մանասյանը կարևորել է հատկապես զգայուն ոլորտներում հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Պաշտպանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել գենդերային հավասարության, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, իր հերթին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը՝ ընդգծելով ոլորտում Պաշտպանի ակտիվ դերակատարությունը: Քննարկվել են համագործակցության ընդլայնման առանցքային ուղղությունները:
Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը՝ կյանքի կոչելով նոր ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ավելի ներառական հասարակության ձևավորմանը։

Առաջարկվում է 172 մլն դրամի վերաբաշխում կատարել և Երևանի քաղաքապետարանին գումար հատկացնել Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ ապրիլի 9-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման ծրագրի մանրամասները: Ըստ այդմ՝ նախագիծն իրականացվում է Հրազդանի կիրճի սկզբնամասից հաշված մոտ 5,5 կմ հեռավորության վրա՝ Արաբկիր վարչական շրջանում:
«Այն ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ և ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի և հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաև սրճարան, որը կդառնա կիրճում սոցիալական շփումների կենտրոն»,- ասաց Ավինյանը՝ նկատելով, որ նմանատիպ ենթակառուցվածքների կարիքը կար, և որ դա սպորտով զբաղվողների պահանջն ու խնդրանքն է:
Ավինյանը նաև տեղեկացրեց, որ կիրճում արդեն իսկ իրականացվել է ֆլորայի և ֆաունայի վերաբերյալ խոր վերլուծություն, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածը ուսումնասիրվել է, սահմանագծվել է նաև կիրճը, իսկ այժմ սպասում են ՇՄՆ կողմից օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևան քաղաքի ավագանին կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ Հրազդանի կիրճում հատկապես շաբաթ-կիրակի օրերին, նաև աշխատանքային օրերին մարզվող, վազող, քայլող, հեծանիվ քշող, ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են այդտեղ, և հիմա խնդիրն այդ ժամանցի վայրն ավելի հարմարավետ դարձնելն է:
«Մենք տեղում նախագիծը նայել ենք, շատ լավ նախագիծ է, և պետք է պարզապես իրականացնել»,- ասաց նա:
Ավինյանն արձագանքեց՝ օրերս տեղում կսկսվեն շինարարական բուն աշխատանքները: