ՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանին


Աշխարհ


Ապրիլի 8-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանին: Ողջունելով հյուրին` Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության արդյունավետությունը:

Անահիտ Մանասյանը կարևորել է հատկապես զգայուն ոլորտներում հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Պաշտպանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել գենդերային հավասարության, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, իր հերթին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը՝ ընդգծելով ոլորտում Պաշտպանի ակտիվ դերակատարությունը: Քննարկվել են համագործակցության ընդլայնման առանցքային ուղղությունները:

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը՝ կյանքի կոչելով նոր ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ավելի ներառական հասարակության ձևավորմանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *