Այսօր և առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն ՊՆ-ում․ վարչապետ

Այսօր և առաջիկայում կլինեն կադրային փոփոխություններ Ռազմական ոստիկանությունում, Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։ Այս մասին կառավարությունում…

Իշխանությունները նախապատրաստվում են Գյումրիի նոր ընտրություններին

Իշխանությունները ակնհայտ կերպով նախապատրաստվում են Գյումրիի նոր ընտրություններին։ Սկզբից շարքից հանեցին գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ մեղադրելով կոռուպցիոն գործարքի մեջ, հիմա էլ հերթը մյուս քաղաքական ընդդիմադիր ֆավորիտինն է՝ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, որին ձերբակալել են այսօր՝ Հայակոռուպցիոն դատարանի որոշմամբ։

Վարչակազմը պատրաստ է մաքրազարդել ողջ դաշտը հանուն իր ապագա Պյուռոսյան հաղթանակի՝ զոհաբերելով ժողովրդավարության զինանոցի վերջին փամփուշտները, և ընդունակ է անգամ հաշվեհարդար տեսնել փոքրիշատե հեղինակություն վայելող գյումրեիցիներից, որոնք այլախոհության ծիրին մեջ են։ Վստահ եմ, որ եթե Լեննագանի կոլորիտի տիտաններից Պոլոզ Մուկուչը, Ֆայտոն Ալեքը, Վեչնի Վանիկը ողջ լինեին իրենց բերման կենթարկեին. Պոլոզին՝ Գյումրվա շուկայում ձմերուկի համար ՀԴՄ-ը չխփելու, Ֆայտոնչուն՝ կարմիր լույսի տակ քշելու կամ ամրագոտի չկապելու, իսկ Վանիկին՝ հավերժ ապրելու մեղադրանքով, և բոլորի ձերբակալման որոշումները կտար Հակակոռուպցիոն դատարանը։ Իդեպ Ֆայտոն Ալեքի ձիերին էլ կքնցնեին ընդմիշտ։

Հ.Գ. Փաստորեն «Գյումրի 2» լինելու է, բայց ուզում են անել այն ՔՊ-ական սցենարով աղմուկ-աղաղակով, թամաշայով։ Բայց կարծում եմ գյումրեցու թասիբի գործակիցը կրկին թերագնահատելու են և պարտվելու։

Արեգ Սավգուլյան

Թրամփին դատի են տվել՝ իր գրառումներին վճարովի հասանելիության համար

The Intercept-ը և «Մամուլի ազատության հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպությունը դատական ​​հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Նրանք պահանջում են արգելափակել Truth API վճարովի ծառայությունը, որը վաղաժամ մուտք է ապահովում Թրամփի գրառումներին Truth Social սոցիալական ցանցում հաղորդում է CNBC-ն:

Հայցում նշվում է, որ Թրամփն ամսական 100000 դոլար է գանձում իր սեփական գրառումներին, ինչպես նաև Սպիտակ տան, փոխնախագահ Ջ.Դ. Վենսի, ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի և վարչակազմի այլ պաշտոնյաների գրառումներին վաղ հասանելիություն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ, Թրամփի և նրա վարչակազմի պաշտոնյաների գրառումները հաճախ ազդում են ֆինանսական շուկաների վրա, քանի որ դրանք վերաբերում են կառավարության քաղաքականությանը, ռազմական գործողություններին և այլ որոշումների:

Հայցվորները պնդում են, որ այս սխեման կոռումպացված բնույթ ունի և «հակասահմանադրական» է:

«Նախագահը ֆինանսական շահույթ է ստանում՝ շուկայական փոփոխությունների վրա ազդող կառավարական տեղեկատվություն տրամադրելով նրանց, ովքեր պատրաստ են և կարող են վճարել նրա անձնական ընկերությանը», – պնդում են նրանք:

 

Փաշինյանը՝ ադրբեջանցի մասնագետների այցերի, Մեծամորի ԱԷԿ-ի և էներգետիկ անկախության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 13-ին կառավարության նիստից հետո անդրադարձավ ադրբեջանցի մասնագետների՝ Հայաստան կատարած այցերին, Մեծամորի ատոմակայանի ապագային և…

Ինչու են Մարտուն Գրիգորյանին ձերբակալել. փաստաբանը մանրամասներ հայտնեց

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Առաջարկում են հրաժարվել ինտերնետում անանունությունից․ ո՞րն է վտանգը

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Սվինցովը առաջարկել է հրաժարվել համացանցում անանունությունից և ներդնել հաշվի սեփականատերերի նույնականացում, ինչը «կնվազեցնի արգելված բովանդակության տարածումը և կվերացնի համացանցում գոյություն ունեցող «մոխրագույն գոտին»։

Այս մասին հաղորդում է Moscow Times-ը։

«Ժամանակն է, որ Ռուսաստանը և աշխարհը ընդհանրապես հրաժարվեն անանուն ինտերնետից», – հայտարարել է Սվինցովը։

Պատգամավորը կարծում է, որ ինտերնետում հաշիվների զգալի մասը ֆիկտիվ են։

«Ինտերնետում հաշիվների 95%-ը կեղծ են, որոնք սովորաբար օգտագործվում են չարամիտների կողմից արգելված բովանդակություն տարածելու համար։ Անանուն հաշիվները չեն արգելվում. դա մոխրագույն գոտի է։ Ոչ մի օրինական հաշիվ չի զբաղվում անօրինական գործունեությամբ։ Ես նույնականացված ինտերնետի կողմնակից եմ ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի համար», – ասել է նա։

Սվինցովի խոսքով՝ օգտատիրոջ պարտադիր նույնականացման բացակայությունը խոչընդոտում է բովանդակության մոդերացիային և կանխում անցանկալի նյութերի լիակատար հեռացումը։