«Ուժեղ Հայաստան». Ընդդիմության կարճաժամկետ նպատակը իշխանափոխությունն է

Մենք ի սկզբանե ցույց ենք տվել այն կարմիր գծերը, որոնք չի կարելի անցնել, և պատրաստ ենք աշխատել փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ընդդիմադիր դաշինքը միտված է մասնագիտական քննարկումների և քաղաքացիների հրատապ խնդիրների լուծմանը, սակայն խորհրդարանի բնականոն աշխատանքը կախված է իշխող մեծամասնության պատրաստակամությունից՝ հրաժարվելու բանավոր սադրանքներից և պահպանելու էթիկական նորմերը։ Այս մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի եկել օրենսդիր մարմին փոխադարձ վիրավորանքների ու վիճաբանությունների մասնակցելու համար, իսկ խորհրդարանի պատերի ներսում ապակառուցողական վարքագիծը որևէ կերպ չի նպաստում ժողովրդի կյանքի բարելավմանը։ «Մեր գործընկերների ելույթները ընդգծված կոռեկտ են և չեն պարունակում սադրանքի տարրեր, իսկ միջադեպերի և Կանոնակարգի խախտումների ցանկացած քննության համար ստեղծվել է Էթիկայի հանձնաժողովը»,- նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Տիգրան Աբրահամյանն ընդգծել է, որ ընդդիմության ռազմավարական և կարճաժամկետ նպատակը շարունակում է մնալ իշխանափոխությունը, սակայն առօրյա խորհրդարանական գործունեության մեջ խմբակցությունը մտադիր է գործել խիստ օրենքի շրջանակներում՝ ձգտելով բովանդակային փոփոխությունների երկրի կյանքի առանցքային ոլորտներում։

Նա նաև նշել է իրենց խմբակցության պատրաստակամությունը՝ պաշտպանելու կառուցողական մոտեցումը և արագ արձագանքելու քաղաքացիների խնդիրներին։ «Մեր կարճաժամկետ նպատակը իշխանափոխությունն է, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ իշխանափոխությունից հետո ժողովրդին իրական փոփոխություններ բերելը»,- ընդգծել է Տիգրան Աբրահամյանը։

Էրդողանը ցանկանում է տարածաշրջանի բոլոր երկրներին միավորել մեկ համաձայնագրի շրջանակում

Մեր տեսլականն այն է, որ վերջնական արդյունքում, եթե դա հնարավոր լինի, Մեքքայի համաձայնագրի շրջանակում միավորենք տարածաշրջանի բոլոր երկրները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Այս համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Դրա միակ նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև մեր ժողովուրդների բարեկեցության խթանումն է։

Մենք մեզ վրա ենք վերցրել պատմական պատասխանատվություն՝ նպաստելու մեր տարածաշրջանում կայունությանը։

Համաձայնագրի գլխավոր նպատակը զսպման ուժեղացումն է։ Այն բաց է բոլոր եղբայրական ժողովուրդների համար»,- հավաստիացրել է Էրդողանը։

ԵՄ հարցերով ԱԺ հանձնաժողովի համար մի քանի թեկնածուն կա. մանրամասնում է խմբակցության քարտուղարը

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Սիրիան դատապարտել է Կոլումբիային՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու համար

Սիրիան վճռականորեն դատապարտել է Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում, նրա խոսքով, ճանաչվում է «իսրայելական ինքնիշխանությունը» օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ, հաղորդում է Sana։

«Սա հակասում է միջազգային իրավունքին և Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան բանաձևերին։

Սիրիան արտահայտում է Կոլումբիայի դիրքորոշման կտրականապես մերժումն ու դատապարտումը՝ վերահաստատելով, որ Գոլանի բարձունքները սիրիական տարածքի անբաժանելի մասն են։

Կոլումբիայի կառավարության հայտարարությունը ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների, որոնք հաստատում են, որ Գոլանի բարձունքները սիրիական տարածք են և որ Միավորված ազգերի կազմակերպությունը դրանք ճանաչում է որպես Սիրիայի մաս, ինչպես նաև ուժով տարածք զավթելու անթույլատրելիության սկզբունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի թիվ 497 բանաձևի աղաղակող խախտում է։

Սիրիան նաև երախտագիտություն է հայտնել օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ իր օրինական իրավունքներին ցուցաբերվող աճող միջազգային աջակցության համար՝ նշելով, որ «Սիրիական Գոլաններ» վերնագրով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին աջակցող պետությունների թիվը 2024 թվականի 97-ից 2025 թվականին աճել է մինչև 123։

Սիրիան կշարունակի օգտագործել իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և հաստատված իրավունքների պաշտպանության համար բոլոր օրինական դիվանագիտական և իրավական միջոցները, ինչպես նաև աշխատել օկուպացված տարածքների վերադարձի ուղղությամբ»,- նշել են Դամասկոսում։

Կոլումբիան ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ

ԱՄՆ-ը խոստացել է, որ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտից առաջ Կուբայում «անդառնալի փոփոխություններ» կլինեն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահություն է հայտնել, որ մինչև Դոնալդ Թրամփը լքի իր պաշտոնը, Կուբան կմտնի փոփոխությունների անդառնալի ուղի, հաղորդում է Brussels Signal-ը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կուբան կարող է կրկնել Վենեսուելայի ճակատագիրը, Ռուբիոն հայտարարել է, որ վարչակազմի լիազորությունների ժամկետի ավարտին կղզին «կմտնի դեպի բոլորովին այլ ապագա տանող անդառնալի ուղի»։

Նա նշել է, որ 70 տարի գոյություն ունեցած համակարգը հնարավոր չէ քանդել մեկ գիշերվա ընթացքում՝ հավելելով, որ նախ պետք է տեղի ունենա անցումային շրջան։

Ռուբիոն մատնանշել է կոմունիզմի անկումից հետո Արևելյան Եվրոպան, որտեղ, նրա խոսքով, երկրներին երեքից հինգ տարի է պահանջվել՝ դառնալու այն, ինչ այսօր են, և որպես ամենավառ օրինակ նշել է Լեհաստանը։

Անմոռանալի ճամփորդություն. Արփի Գաբրիելյանը ցույց է տվել իր իրականացված երազանքը Չինաստանում

Հայկական շոու-բիզնեսի սիրված զույգերից մեկը՝ դերասան-երգիչ ամուսիններ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը, մեկնել են Չինաստան։ Աստղային զույգն արդեն հասցրել է ակտիվորեն կիսվել ճամփորդության տպավորություններով ու նոր հրապարակումներով։

Միհրանն ու Արփին սոցիալական ցանցերում պարբերաբար պատմում են հեռավոր երկրում անցկացրած օրերի մասին՝ ներկայացնելով տեղի մշակույթն ու տեսարժան վայրերը։ Զույգի յուրաքանչյուր հրապարակում մեծ հետաքրքրությամբ է ընդունվում երկրպագուների կողմից։

Այս անգամ Արփի Գաբրիելյանը ինստագրամյան էջում հանդես է եկել նոր, չափազանց տպավորիչ ֆոտոշարքով։ Լուսանկարներին կից երգչուհին կատարել է կարճ մակագրություն.

«Երազանքներն, իրոք որ, կատարվում են»,- անկեղծացել է Արփին։


Թամարա Քալանթարյան

Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը – NEWS.am

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Ո՞ր թիրախներին է այս անգամ հարվածել ռուսական բանակը․ ՊՆ-ն մանրամասնում է


Ռուսաստանի բանակը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և ռազմական նավերին, որոնք ծառայում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի…

Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ (վիդեո)

Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը, ով նաև տեսանյութ է հրապարակել։

«Իշխանությունները մոլուցքով փորձում են վերահսկողություն սահմանել 1700-ամյա եկեղեցու նկատմամբ և այն վերածել իշխանական աշխատակազմի մի ստորաբաժանման։

Տեղի ունեցողը իրավունքի ու կրոնական ազատությունների բացահայտ ոտնահարում են։

Վաշինգտոնն ու Բրյուսելը պարտավոր են արձագանքել»։

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին