Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Ford և ZIL մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ապրիլի 15-ին՝ ժամը 12։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Ford և ZIL մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Ford մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *