ԱՄՆ-ն և Իրանը կարող են համատեղ վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցում. ABC News

ԱՄՆ-ն և Իրանը կարող են համատեղ վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցում. ABC News

Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասների կողմից մեկ այլ անչափահասի սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, շանտաժի եղանակով զգալի չափերով շորթում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասները 2025 թվականի մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում անչափահաս տուժողից շանտաժով՝ վերջինիս հետ ունեցած սեռական բնույթի գործողությունների մասին տեղեկություններ տարածելու սպառնալիքով, պահանջել են՝ ընդհանուր 60 հզր ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, նախաքննության ընթացքում կատարված մի շարք ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասները 16 տարին չլրացած տուժողին հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:

Հաշվի առնելով, որ անչափահասներից մեկը հանցագործության սուբյեկտ չի հանդիսանում, այսինքն՝ չի հասել նշված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքին, վերջինիս նկատմամբ որոշում է կայացվել Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ:

Անչափահասներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը), 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), իսկ մյուսի նկատմամբ՝ 258-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շորթումը):

Նրանց նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Հանցանք ծնող պատճառները պարզելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել համայնքի ղեկավարին և ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետին:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ժողովուրդը պետք է ընտրի՝ խաղաղություն է ուզո՞ւմ, թե՞ երաշխավոր փնտրող Քոչարյան ու Սամվել Կարապետյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գագիկ Մելքոնյանը շարունակում
է պնդել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ Սամվել Կարապետյանի հետ և առաջնորդությամբ,
մեկ նպատակ ունի՝ ձայներ հավաքել, ապա դրանք տալ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս
դառնա ՀՀ վարչապետ։ Նույն նպատակին է ծառայելու նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը,
հետևապես ընդդիմադիր եռյակի վարչապետի թեկնածուն Քոչարյանն է։ «Բայց Քոչարյանին իշխանության
բերելու համար նախ պետք է մեծ աշխատանք անեն՝ համոզեն մեր ժողովրդին, որ նա ամենախելոքն
է, ամենաբարին է, ամենաիմաստունն է, ինքն է, որ կարող է բերել երկրին խաղաղություն,
համերաշխություն ու մնացած ամեն ինչը»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ ընտրական
պրոցեսի ինչ-որ պահից սկսած  Կարապետյանն ու
Ծառուկյանը ստիպված են լինելու զբաղվել Քոչարյանի գովքով։

 Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունն էլ,
որի շուրջ աղմուկ են բարձրացրել «ուժեղները», ըստ պատգամավորի՝ իզուր է, քանի որ այդ
փոփոխությունն  ուղղված չէ որևէ կոնկրետ քաղաքական
ուժի դեմ, այլ ընտրական օրենսդրությունը շտկելու միտում ունի։ «Եվ բացի դրանից, Սամվել
Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է և իրավունք չունի առաջադրվելու ո՛չ պատգամավորի,
ո՛չ վարչապետի թեկնածու։ Նրա ամբողջ հույսը ՌԴ-ն է, թե՝ հեսա այդ երկիրը կստիպի մեր
իշխանությանը, որ մի փոփոխություն անի, իրեն անձամբ ընտրապայքարին մասնակցելու հնարավորություն
տա։ Բայց ՀՀ վարչապետը օրերս Մոսկվայում շատ տեղին ու կոռեկտ արձագանքեց ՌԴ նախագահ
Պուտինին՝ շեշտելով, որ այլ պետությունների քաղաքացիները չեն կարող հավակնել պատգամավորի
ու վարչապետի պաշտոնին»,- նշեց  կառավարող ուժի
ներկայացուցիչը։

Անդրադառնալով
Մոսկվայում տեղի ունեցած հիշյալ հանդիպումից հետո  ՌԴ տարբեր պաշտոնյաների ու փորձագետների  բերանով իրականացվող քարոզչական արշավին՝ Մելքոնյանը
նկատեց՝ ՌԴ-ն անցել է շանտաժի հնարքին,  ասում
է՝ կամ կընտրեք մեր ուզած քաղաքական ուժերին՝ ռուսամետներին, կամ էլ կթանկացնենք գազը
կամ այլ ճնշման լծակներ կբանեցնենք։

Հարցին՝
 կառավարող ուժի նախընտրական կարգախոսին՝ տեր
կանգնիր խաղաղությանը, արդյոք  կանսա՞ քաղաքացին՝
հունիսի 7-ին իր քվեն տալով խաղաղություն բերած ՔՊ-ին,  պատգամավորը նկատեց՝ իր շփումները ցույց են տալիս,
որ, այո, քաղաքացին ընտրելու է հաստատված խաղաղությունը, քանի որ գերադասում է ընդհուպ
սոված ապրել, բայց՝ խաղաղության մեջ։ Եվ բացի դրանից, բոլոր այն քաղաքական ուժերը,
որոնք խոստանում են ուժեղ, երաշխավորված խաղաղություն, իրականում զբաղված են  սպեկուլյացիայով։ Նրանց երեխաները հնարավոր պատերազմի
դեպքում չեն մասնակցելու դրան, մասնակցելու ու զոհվելու են  հասարակ ժողովրդի զավակները։ Հետևապես ժողովուրդը
կամ պետք է ընտրի խաղաղությունը, կամ դրա այլընտրանքը՝ Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին
և ՌԴ-ի հովանու ներքո գործող մյուս քաղաքական ուժերին։

Գագիկ Մելքոնյանի
հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինե Մանուկյան  

Արսեն Թորոսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, որտեղ խորհրդակցություն է անցկացրել հաստատության ղեկավար կազմի և աշխատակիցների մասնակցությամբ՝ քննարկելով ընթացիկ ծրագրերն ու առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել նաև խնամքի կենտրոնում նախատեսվող վերանորոգման աշխատանքներին, դրանց կազմակերպման փուլերին և արդյունավետ իրականացմանը։

Նախարարը շրջել է կենտրոնի տարածքով, այցելել հիպոթերապիայի, կավագործության և փայտամշակման կենտրոններ, շփվել է հաստատության բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով ու նախասիրություններով։

Ապատեղեկատվությունը պիտակավորվում է․ Մակնշում ԱԲ-ով գեներացված կոնտենտին

Այսուհետ տեսալսողական մեդիածառայություն
մատուցողները կպարտավորվեն արհեստական բանականությամբ (ԱԲ) կամ այլ թվային լուծումներով
ստեղծված սինթետիկ բովանդակությունը մակնշել հատուկ տեսանելի պիտակով։

Երեկ ԱԺ արտահերթ նիստում երկրորդ
ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Տեսալսողական
մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մակնշումը օրենքի իմպերատիվ պահանջ
է, որի նպատակն է սպառողին հնարավորություն տալ հստակ տարբերակել տեխնոլոգիական գործիքակազմով
գեներացված նյութը իրական բովանդակությունից։ Սահմանված պահանջների խախտման դեպքում
հեռարձակողի համար նախատեսվում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի
չափով։

«Խոսքի ազատության պաշտպանության
կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ այս օրենսդրական փոփոխությունը հրատապ
է, որովհետև ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը, քաղաքակիրթ երկրները լուրջ մտածում
են այն մասին, թե տեխնոլոգիական զարգացմամբ պայմանավորված այդ նոր գործիքներն ինչպես
կօգտագործվեն լրատվական դաշտում, որքանով դա կարող է  օգտագործվել որպես բարիք և որքանով ի չարս կօգտագործվի։

 «Եվ այս առումով իհարկե կարգավորումները շատ կարևոր
են, և շատ երկրներ արդեն իսկ կիրառել են այդպիսի փոփոխություններ և՛ տեսալսողական մեդիայի
կարգավորող օրենքներում, և՛ առհասարակ մամուլը  կարգավորող օրենքներում։ Այնպես որ, սա սպասվող և
կարևոր նշանակություն ունեցող օրենսդրական նախաձեռնություն է։ Ես ծանոթացել եմ, իհարկե
որոշ հղկումների կարիք կա՝ զուտ ձևակերպումների առումով, բայց ընդհանուր առմամբ գաղափարը
ճիշտ է և պետք է»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Նա տեղեկացրեց, որ լրագրողական
կազմակերպություններն իրենց էթիկայի վարքականոններում այդպիսի փոփոխության և արդեն
իսկ այդ մակնշման անհրաժեշտությունը ներառել են էթիկական նորմերի ու սկզբունքների մեջ,
և այստեղ իշխանությունների ու փորձագիտական շրջանակների մոտեցումը համընկնում է։ Աշոտ
Մելիքյանն այս փոփոխությանն ավելի լայն է մոտենում և կարծում է, որ սա կարող է հանդիսանալ
քայլերից մեկը՝ առհասարակ ապատեղեկատվության դեմ պայքարում։

Ներկայացված նախագիծը դեռևս չի
առնչվում համացանցային տիրույթին. այդ հատվածի կարգավորումները կներառվեն ԲՏԱ նախարարության
կողմից մշակվող հաջորդ օրենսդրական փաթեթում։

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ լավ
կլիներ այս գաղափարը քննարկելիս իշխանությունը խորհրդակցեր և քննարկումներ անցկացներ
մասնավորապես լրագրողական կազմակերպությունների հետ։ Նախարարությունն այս հարցում իրենց
հետ որևէ քննարկում չի անցկացրել, և փոփոխություններից իրենք տեղյակ չեն եղել։

«Համենայնդեպս, եթե այդպիսի քննարկում
լիներ բուն գաղափարի շուրջ, ես, օրինակ, կառաջարկեի, որ այդ փոփոխությունը կիրառվեր
ոչ միայն տեսալսողական մեդիայի մասին օրենքում, այլև ԶԼՄ մասին օրենքում, այսինքն՝
ոլորտը կարգավորող գլխավոր օրենքում»,- նշեց Աշոտ Մելիքյանը։

Ի հավելումն նա ասաց, որ սա պետք
է դիտարկել ոչ թե խոսքի ազատության սահմանափակման տեսակետից, այլ՝ ապատեղեկատվության
դեմ պայքարի, լսարանի հետ ազնիվ խաղի կանոններ հաստատելու, որովհետև մարդը պետք է իմանա,
թե ինչ է ինքը դիտում։ Տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ  շատ հաճախ նույնիսկ մասնագետի համար է դժվար լինում
միանգամից հայտնաբերել և նշել, թե որ գործիքով են օգտվել այդ կոնտենտը ստեղծելիս։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան