Իրանը նշել է Մերձավոր Արևելքում իր «թիրախները»
Որտե՞ղ է թաքնված մարզային ներուժը․ բնությա՞ն, մարդկա՞նց, թե չկրկնվող նախագծերի մեջ։
Հայաստանի բանկերի միությունը կրկին բացահայտում է մարզային բիզնես միջավայրը և դա անում է արդեն երրորդ անգամ։
Արագածոտն, Սյունիք ու այսօր արդեն Լոռի․ հատուկ ձևաչափ, որտեղ մի կողմում բիզնես- տաղավարներն են, մյուսում՝ բանկերն իրենց առաջարկած թվային գործիքներով ու ֆինանսավորման հնարավորություններով։
Հայաստանի բանկերի միության կազմակերպած համաժողովն այս տարի «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով է։
Բանկերի և բիզնեսների հետ կարճ ծանոթությունից հետո մեկնարկում է համաժողովի կարևոր փուլերից մեկը՝ «Ֆինանսների հասանելիությունը հայկական բիզնեսներին» խորագրով պանելային քննարկումը։
Մանրամասն`տեսանյութում։


Ուշադրություն
Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։
Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։
Ապրիլ 07, 2026 at 14:01
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել է Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում:
Միջոցառմանը մասնակցել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ:
Մինչ պարգևատրման արարողությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին Սպորտի միջազգային օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այն մարզիկներին, որոնք ջանք չեն խնայել Հայաստանի Հանրապետությունը տարբեր մրցահրթակներում պատշաճ ներկայացնելու համար:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Մրցույթի 11 անվանակարգերում հաղթող ճանաչվածները պարգևատրվել են 6,250.000 դրամով և հուշանվերով:
Սպորտի միջազգային օրվա առիթով «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետության ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, հայոց պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:
Երեկ սոցիալական հարթակների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մարիամ Մարգարյանի (Ալեն Սիմոնյանի նախկին կինը) հրապարակած հոլովակը, որտեղ նա պատկերել է իր տանը տիրող ջերմ ու մտերմիկ մթնոլորտը։
Երեկոյի հյուրերն էին պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերն ու նրա ամուսինը։ Մարիամը, ներկայացնելով հավաքույթի կադրերը, հատուկ շեշտադրում է արել ընտանեկան կապերի և մտերմության վրա։ Հոլովակում տեսանելի է այն անկաշկանդ ու հաճելի միջավայրը, որտեղ ներկաները վայելում են միմյանց ընկերակցությունը։
«Ընտանեկան միջավայր»,– այսպես է մակագրել հոլովակը Մարիամը՝ ընդգծելով հարաբերությունների խորությունը։
Հրապարակման ընթացքում Մարիամը նաև հումորով նշել է իր որդու բացակայության մասին՝ ակնարկելով, որ նրան ևս սպասում են տանը:
«Որդիս երևի դրսում է, շուտով կգա»,– ասել է նա՝ ամբողջացնելով տան լիարժեք պատկերը։
Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես օր, երբ ցանկանում ենք ջերմություն և ուշադրություն նվիրել ամենաթանկ մարդկանց՝ մայրիկներին։ Այդ օրը նույնիսկ ամենափոքր մանրուքը դառնում է հոգատարության և սիրո փոքր նշան։
Մինչ ոմանք փնտրում են տոնական տրամադրություն, մյուսներն ընտրում են հարմարավետություն։ Ընդ որում՝ ուղիղ իմաստով․ մարտի 6-ից մինչև ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում տան ինտերիերի ապրանքների վաճառքը աճել է միանգամից 1100%-ով։ Դրանց հետ միասին աճում է նաև հետաքրքրությունը հարմարավետության նկատմամբ․ վարագույրները, գորգերը և տան համար այլ իրերը կայուն դրական դինամիկա են ցույց տալիս։
Այս օրը օգտատերերը ավանդաբար բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր վերջին պահին փնտրում են «ինչ-որ գեղեցիկ նվեր», և նրանք, ովքեր նախապես ընտրում են իսկապես անհրաժեշտ իր։
Եվ եթե թվում է, թե մայրիկներին հիմնականում դեռևս նվիրում են ծաղիկներ և խորհրդանշական նվերներ, ապա Wildberries-ի տվյալները մի փոքր ավելի անկեղծ պատկեր են ներկայացնում։
Գլխավոր միտումը սեփական անձի նկատմամբ հոգատարությունն է։ Գեղեցկության կատեգորիան շարունակում է աճել, իսկ որոշ ապրանքներ նույնիսկ տպավորիչ արդյունքներ են ցույց տալիս։ Օրինակ՝ մազերի խնամքի միջոցների պահանջարկը աճել է գրեթե 30 անգամ, իսկ դեմքի խնամքի միջոցներինը՝ ավելի քան երեք անգամ։
Եվ սա արդեն պարզապես «նվեր» չէ, այլ փոքրիկ հնարավորություն՝ դադար առնելու և հոգ տանելու սեփական անձի մասին։
Զուգահեռաբար օգտատերերը ավելի հաճախ կատարում են գործնական և երկարաժամկետ գնումներ․ աճում է հետաքրքրությունը տեխնիկայի նկատմամբ՝ նոթբուքերից մինչև աուդիոհամակարգեր, ինչպես նաև հոբբիների և հանգստի համար նախատեսված ապրանքների նկատմամբ։
Բացի այդ, աճում է հետաքրքրությունը պարզ, բայց հաճելի իրերի հանդեպ։ Գիշերազգեստները, գոտիները, առօրյա աքսեսուարները վստահորեն մտնում են աճի առաջատարների շարքը։ Որովհետև երբեմն լավագույն նվերը ոչ թե «հատուկ» իրն է, այլ պարզապես հարմարավետը։
Արդյունքում ստացվում է բավական անկեղծ պատկեր․ մինչ ոմանք սովորության համաձայն ընտրում են ծաղիկներ, մյուսները՝ և հաճախ հենց մայրիկները, իրենց զամբյուղում ավելացնում են մի փոքր հարմարավետություն, ինքնախնամք և հանգստություն։
Եվ թվում է, որ հենց այս սցենարն է ավելի ու ավելի դառնում այս տոնի գլխավոր միտումը։
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներով։ «Ինձ համար Մադրիդի «Ռեալն» ու «Բավարիան» աշխարհի երկու մեծագույն ակումբներն են: Այդ իսկ պատճառով նրանց միջև կայանալիք յուրաքանչյուր հանդիպում առանձնահատուկ է։
Եթե ցանկանում ես հաղթել «Ռեալին», պետք է լինես լավագույն մարզավիճակում թե՛ հոգեբանորեն, թե՛ տակտիկապես: Մենք հիանալի տրամադրություն ունենք, բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են: Ուրախ ենք խաղալ այստեղ: Սա վճռորոշ փորձություն է, որի մասին երազում է յուրաքանչյուր խաղացող: Անհամբերությամբ ենք սպասում այս ճակատամարտին։
Մրցավարական հնարավոր որոշումների շուրջ անհանգստության մասին չեմ էլ մտածել: Այդ առումով բացարձակապես չեմ անհանգստանում»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Կիմիխը։
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին։
Նրա հետ խոսել ենք խորհրդարանական ընտրություններին ԱԺԲ մասնակցության, լայն ընդդիմադիր միավորման մեջ չլինելու, ինքնուրույն մասնակցելու, 2021-ի ընտրություններում 1,5 % ձայն ստանալու, պնդումների, որ Արևմուտքից ստիպել են ընտրություներին մասնակցել, Նիկոլ Փաշինյանի Արևմուտքի աջակցությունը վայելելու, Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության, Հայաստանն Արևմուտք տանելու տպավորության, ռուսաական ռազմաբազան հանելու օրակարգ չունենալու, ԱԺԲ-ի և մյուս ընդդիմադիր ուժերի տարբերության, ՌԴ այցի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, «խաղաղության», սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկելու և մի շարք այլ հարցերի շուրջ։
Անդրադառնալով Արարատի և Արցախի մասին խոսելը սադրանք և պատերազմի կոչ համարելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Չուգասզյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի Արարատ անունով արտգործնախարար․ «Դա սադրանք չէ՞»։
Նրա պնդմամբ՝ այս 8 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ավելացրել է կախումը Ռուսաստանից։
Մանրամասները՝ տեսանյութում․