Հասանելի ֆինանսներ Լոռու ՓՄՁ ոլորտին. ՀԲՄ-ն անցկացրեց հերթական մարզային համաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որտե՞ղ է թաքնված մարզային ներուժը․ բնությա՞ն, մարդկա՞նց, թե չկրկնվող նախագծերի մեջ։

Հայաստանի բանկերի միությունը կրկին բացահայտում է մարզային բիզնես միջավայրը և դա անում է արդեն երրորդ անգամ։

Արագածոտն, Սյունիք ու այսօր արդեն Լոռի․ հատուկ ձևաչափ, որտեղ մի կողմում բիզնես- տաղավարներն են, մյուսում՝ բանկերն իրենց առաջարկած թվային գործիքներով ու ֆինանսավորման հնարավորություններով։

Հայաստանի բանկերի միության կազմակերպած համաժողովն այս տարի «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով է։

Բանկերի և բիզնեսների հետ կարճ ծանոթությունից հետո մեկնարկում է համաժողովի կարևոր փուլերից մեկը՝ «Ֆինանսների հասանելիությունը հայկական բիզնեսներին» խորագրով պանելային քննարկումը։

Մանրամասն`տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *