Վերջերս հայտնի էր դարձել, որ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմել «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ:
Երեկ տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվել են ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները։ Ուշագրավ է, որ այդ անունների մեջ չկան վերոնշյալ կուսակցությունների անդամների անունները:
Դրանից կարելի է ենթադրել, որ «Ուժեղ Հայաստանը» կարծես այլևս դաշինք չէ:
Հավանական է, որ պատճառն այն է, որ իշխանության կողմից ընդունված «Ընտրական օրենսգրքի» փոփոխության համաձայն՝ այլևս հնարավոր չէ կիրառել Սամվել Կարապետյանի անունը, ուստի այս պայմաններում դաշինք կազմելու իմաստը վերանում է:
Հիշեցնենք, որ Oragir.News-ը անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը եղել է Տիգրան Ավինյանի փաստաբանը:
Հրապարակումներից մեկում էլ անդրադարձել էինք նրան, թե ինչու է «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմել «Նոր դարաշրջան» կուսակցության հետ։ Պարզվում է՝ առանցքային կապող օղակը մեծ հաշվով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է:

