Լիտվան ուժեղացրել է Վիլնյուսի ՀՕՊ-ը NASAMS համալիրով

Լիտվան ուժեղացրել է օդային տարածքի պաշտպանությունը Վիլնյուսի շրջանում՝ մայրաքաղաքի մատույցներում տեղակայելով միջին հեռահարության NASAMS զենիթահրթիռային համալիր։ Այն փոխարինել է նախկինում կիրառվող կարճ հեռահարության RBS-70 համալիրին, հաղորդում է LRT-ն։

Ինչպես BNS-ին տված հարցազրույցում հայտնել է Լիտվայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ռայմունդաս Վայկշնորասը, փոխարինման շնորհիվ Վիլնյուսի պաշտպանության համակարգը դարձել է ավելի արդյունավետ և ստացել է ավելի մեծ գործողության շառավիղ։ NASAMS-ի մարտական հերթապահության մեկնարկի հստակ ամսաթիվը նա չի նշել։

Ըստ Վայկշնորասի, համալիրի տեղակայումը դարձել է հակաօդային պաշտպանության ուժեղացման քայլերից մեկը՝ ՆԱՏՕ-ի արևելյան երկրների օդային տարածք անօդաչու թռչող սարքերի բազմակի ներթափանցումների ֆոնին։

«Այսօր Վիլնյուսի մատույցները պաշտպանված են շատ ավելի արդյունավետ, ավելի հզոր և ավելի մեծ հեռահարությամբ»,- ասել է հրամանատարը։

Նա նշել է, որ NASAMS-ը թույլ է տալիս ավելի արագ հայտնաբերել և ոչնչացնել թիրախները ավելի մեծ հեռավորության վրա։ Միաժամանակ Վայկշնորասը խոստովանել է, որ համեմատաբար էժան անօդաչուների դեմ թանկարժեք հրթիռների կիրառումը կարող է հարցեր առաջացնել, սակայն քանի դեռ Լիտվան չունի ավելի հարմար միջոցներ, NASAMS-ը մնում է առավել ճկուն տարբերակներից մեկը։

«NASAMS-ը մեզ տալիս է արագություն, հեռահարություն և ճշգրտություն», — ընդգծել է գեներալը։

Վերջին անգամ անօդաչու թռչող սարքը Լիտվայի օդային տարածք էր ներթափանցել մայիսին։ Անցած շաբաթ նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել Լատվիայում․ անօդաչուն խոցվել էր ՆԱՏՕ-ի կործանիչի կողմից, որը օդ էր բարձրացել Շյաուլյայի ավիաբազայից։

Ներկայումս Լիտվան ունի NASAMS-ի երկու մարտկոց։ Երկիրը հույս ունի երրորդը ստանալ 2028 թվականին։

Լիտվան ուժեղացրել է Վիլնյուսի ՀՕՊ-ը NASAMS համալիրով՝ անօդաչուների ներխուժումների հաճախացման ֆոնին

Լիտվան ուժեղացրել է օդային տարածքի պաշտպանությունը Վիլնյուսի շրջանում՝ մայրաքաղաքի մատույցներում տեղակայելով միջին հեռահարության NASAMS զենիթահրթիռային համալիր։ Այն փոխարինել է նախկինում կիրառվող կարճ հեռահարության RBS-70 համալիրին, հաղորդում է LRT-ն։

Ինչպես BNS-ին տված հարցազրույցում հայտնել է Լիտվայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ռայմունդաս Վայկշնորասը, փոխարինման շնորհիվ Վիլնյուսի պաշտպանության համակարգը դարձել է ավելի արդյունավետ և ստացել է ավելի մեծ գործողության շառավիղ։ NASAMS-ի մարտական հերթապահության մեկնարկի հստակ ամսաթիվը նա չի նշել։

Ըստ Վայկշնորասի, համալիրի տեղակայումը դարձել է հակաօդային պաշտպանության ուժեղացման քայլերից մեկը՝ ՆԱՏՕ-ի արևելյան երկրների օդային տարածք անօդաչու թռչող սարքերի բազմակի ներթափանցումների ֆոնին։

«Այսօր Վիլնյուսի մատույցները պաշտպանված են շատ ավելի արդյունավետ, ավելի հզոր և ավելի մեծ հեռահարությամբ», — ասել է հրամանատարը։

Նա նշել է, որ NASAMS-ը թույլ է տալիս ավելի արագ հայտնաբերել և ոչնչացնել թիրախները ավելի մեծ հեռավորության վրա։ Միաժամանակ Վայկշնորասը խոստովանել է, որ համեմատաբար էժան անօդաչուների դեմ թանկարժեք հրթիռների կիրառումը կարող է հարցեր առաջացնել, սակայն քանի դեռ Լիտվան չունի ավելի հարմար միջոցներ, NASAMS-ը մնում է առավել ճկուն տարբերակներից մեկը։

«NASAMS-ը մեզ տալիս է արագություն, հեռահարություն և ճշգրտություն», — ընդգծել է գեներալը։

Վերջին անգամ անօդաչու թռչող սարքը Լիտվայի օդային տարածք էր ներթափանցել մայիսին։ Անցած շաբաթ նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել Լատվիայում․ անօդաչուն խոցվել էր ՆԱՏՕ-ի կործանիչի կողմից, որը օդ էր բարձրացել Շյաուլյայի ավիաբազայից։

Ներկայումս Լիտվան ունի NASAMS-ի երկու մարտկոց։ Երկիրը հույս ունի երրորդը ստանալ 2028 թվականին։

36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«36 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։

Անկախությունը մեր թանկ ու կարևորագույն ձեռքբերումն է։ Ցավալի է, որ դա հավուր պատշաճի տոնելու, արժևորելու և ամրապնդելու փոխարեն, 36 տարի անց մենք ստիպված ենք անկախությունն ու այն ամրագրող հռչակագիրը պաշտպանել հենց այսօրվա ղեկավարությունից, որը պատրաստ է հրաժարվել մեր պետության Անկախության հռչակագրից։

Վստահ եմ՝ մենք կգտնենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու բարդ, բայց կարևոր քաղաքական լուծումը։Դրա համար պետք է լինել կամային, համառ ու խելացի։

Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության հռչակագրի ընդունման տոնի առթիվ»։

Դանիան մտադիր է խստացել ուկրաինացի փախստականների կացության ռեժիմը

Դանիայի կառավարությունը մտադիր է խստացնել ուկրաինացի փախստականների կացության կանոնակարգը։

Եթե օրինագիծն ընդունվի, «ավելի քիչ տուժած տարածքներից» ժամանած ուկրաինացիներին բնակության թույլտվություն չի տրամադրվի, հաղորդում է Ekstrabladet-ը։

Ներկայումս ուկրաինացիները Դանիայում բնակվում են «հատուկ օրենքի» համաձայն, որը նրանց հնարավորություն է տալիս արագ մուտք գործել աշխատաշուկա և օգտվել սոցիալական նպաստներից։

Սակայն իշխող կոալիցիան նախատեսում է ավելի խիստ կանոնակարգեր սահմանել փախստականների համար։

«Մենք պետք է սահմանափակենք համայնքների վրա դրված բեռը, այդ իսկ պատճառով կառավարությունը առաջարկում է սահմանափակել նոր բնակության թույլտվությունների տրամադրումը հակամարտությունից ամենաքիչ տուժած տարածքներից եկած մարդկանց համար», – ասել է ներգաղթի և ինտեգրման նախարար Մորտեն Բյոդսկովը։

Բյոդսկովը հավելել է, որ Դանիան այս հարցում «հիմնվում է Նորվեգիայի փորձի վրա»։

ՀՅԴ․ «Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի 36-ամյակի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին, բարդագույն պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։

Հակառակ քաղաքական տարաձայնություններին, Անկախության հռչակագիրը ընդունվեց համախոհությամբ, խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներգրավմամբ։

Այն ամրագրեց Հայոց անկախ պետականությունը վերականգնելու քաղաքական, պատմական, իրավական, տնտեսական և մշակութային հիմնասյուները։

Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական հանրաքվեով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Հռչակագիրը դարձավ մեր պետականության օրենսդրության հիմքը և իբրև ապագա Մայր օրենքի նախահիմք, արժանի տեղը գտավ ՀՀ Սահմանադրության նախաբանում՝ որպես նորանկախ պետության արժեքային առանցքը, որ ենթակա չէ փոփոխման:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։

Հավատարիմ մնալով անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին, պետք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն կերտելու կամքը։ Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը։

Պաշտպանելով Անկախության հռչակագիրը, տեր ենք կանգնում Հայաստանի Հանրապետությանը, Հայոց պետականությանը»։

Զելենսկին մինչև 2027 թվականի ամառվա վերջն ընկած ժամանակահատվածն անվանել է պատերազմի ավարտի «հնարավորությունների պատուհան»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ պատերազմի դիվանագիտական ավարտի համար առավել նպաստավոր շրջանը կտևի 2026 թվականի վերջին ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովից մինչև 2027 թվականի ամառվա վերջը։ Այս ժամանակահատվածը նա անվանել է «հնարավորությունների պատուհան», հաղորդում է РБК-Украина-ն։

Ըստ Զելենսկիի, հենց այս շրջանում դիվանագիտությունը կարող է հասնել ամենամեծ արդյունքի։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Պատերազմի ավարտի հնարավորությունների պատուհանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք G20-ից մինչև 2027 թվականի ամառվա վերջն է, որովհետև հետո սկսվում են ԱՄՆ նախագահի ընտրությունները։ Մենք կարծում ենք, որ այսօր սա ամենաակտիվ փուլն է, որի ընթացքում դիվանագիտությունը կարող է բերել պատերազմի ավարտին։ Սա այս տարվա վերջն է և մինչև 2027 թվականի ամառվա վերջը», — ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ եթե բանակցողներին չհաջողվի պայմանավորվածությունների հասնել մինչև ԱՄՆ-ում ընտրական գործընթացի մեկնարկը, դրա բացատրությունը լիովին ակնհայտ կլինի։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Ռուսաստանն առայժմ պատրաստակամություն չի ցուցաբերում երկխոսության նկատմամբ։

«Պուտինը ցանկանում է մշտապես ուժ ցուցադրել, չի ցանկանում գնալ որևէ երկխոսության, ցանկանում է առավելագույն էսկալացիա։ Ահա մոտավորապես այսպիսի զգացողություն կա։ Մենք այդ մասին խոսում ենք նաև եվրոպացիների հետ», — ասել է Զելենսկին։

Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին փոխանցել է պատերազմի ավարտի վերաբերյալ նոր առաջարկներ։ Կիևում սպասում են ամերիկացի ներկայացուցիչների այցին, որոնք պետք է քննարկեն հետագա դիվանագիտական քայլերը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի վերաբերյալ ստացվող առաջարկները կրում են «էկզոտիկ բնույթ» և անընդունելի են Մոսկվայի համար։

Ավելի վաղ Մոսկվայում հայտարարել էին խաղաղ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին, սակայն պնդում են մի շարք պայմանների կատարման վրա։ Ռուսաստանի իշխանությունները նաև բազմիցս մերժել էին ռազմական գործողությունների պարզապես «սառեցման» հնարավորությունը և հայտարարել էին հակամարտության այն, ինչ իրենք անվանում են «արմատական պատճառներ», վերացնելու անհրաժեշտության մասին։

Օգոստոսին սա խաղաղ պայմաններում ԶՈՒ զինծառայողների մահվան երրորդ դեպքն է․ Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել է․

«Օգոստոսի 18-ին ԱԺ ամբիոնից բարձրացրել եմ բանակում ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայողների մահվան դեպքերի խայտառակ դինամիկան։ Այսօր տեղեկություն տարածվեց ևս մեկ զինծառայողի մահվան մասին։ Օգոստոսի 20-ին ևս բանակում մահ ունեցանք։ Այս ամսվա ընթացքում սա արդեն խաղաղ պայմաններում երրորդ մահվան դեպքն է Զինված ուժերում։

Այս վիճակը համակարգային խորը ճգնաժամի հետևանք է` փորձառու կադրերը վերջին տարիներին հետևողականորեն հեռացվեցին բանակից, չեզոքացվեց բանակի հոգևոր առաջնորդության (գնդերեցների) կարևորագույն ինստիտուտը, որը տասնամյակներ շարունակ էական դեր է խաղացել զինվորների հոգևոր-բարոյական նկարագրի ձևավորման, ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների մեղմման գործում։ Նրանց աշխատանքից ազատումը զինվորներին զրկեց հոգևոր աջակցության և ծանր պահերին ապավեն գտնելու կարևոր օղակից, ինչը նպաստում արատավոր բարքերի արմատավորմանը։

ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական»։

Անկախության հռչակագիրը անանց ու անժամկետ փաստաթուղթ է. Գոհար ՄելոյանՕԳՍ 23, 2026 10:18

Անկախության հռչակագիրը անանց ու անժամկետ փաստաթուղթ է. Գոհար ՄելոյանՕԳՍ 23, 2026 10:18

Կրեմլ․ Պուտինը և Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում կայանալիք ԱՏԷՍ գագաթնաժողովում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են բանակցություններ վարել Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱՍԷՍ) գագաթնաժողովի շրջանակում, եթե երկուսն էլ մասնակցեն այդ ֆորումին։ Այս մասին ռուս առաջնորդի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

ԱՍԷՍ գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին Շենժենում։ Ըստ Ուշակովի, եթե Պուտինն ու Թրամփը հայտնվեն նույն միջոցառմանը, ապա նրանց անձնական հանդիպումը գրեթե անխուսափելի կլինի։

«Մինչև ԱՍԷՍ գագաթնաժողովը դեռ շատ ժամանակ կա։ Բայց եթե առաջնորդները լինեն նույն միջոցառմանը, ապա, կարծում եմ, նրանք անխուսափելիորեն կհանդիպեն և կբանակցեն», — ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Միաժամանակ Ուշակովն ընդգծել է, որ նման հանդիպման նախապատրաստման վերաբերյալ առայժմ կոնկրետ ազդակներ չկան։ Մինչև գագաթնաժողովը մնում է մոտ երեք ամիս, և այդ ընթացքում Ռուսաստանում ու այլ երկրներում կանցկացվի միջազգային միջոցառումների ևս մի ամբողջ շարք։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և գործարար Ջարեդ Քուշների Ռուսաստան այցի ամսաթիվը դեռ որոշված չէ։