ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 6 տուժած

Օգոստոսի 23-ին՝ ժամը 07։48-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ հայտնում են ՆԳն-ից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորը տեղում մահացել է։

Փրկարարները վեց տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային»,- ասված է հաղորդագրությունում։

 

FT․ Հնդկաստանը ռուսաստանյան նավթի գնումները հասցրել է ռեկորդային՝ օրական 2,6 մլն բարելի մակարդակի

Հնդկաստանը ռուսաստանյան նավթի գնումները հասցրել է ռեկորդային մակարդակի, քանի որ Մերձավոր Արևելքում պատերազմը բարդացրել է հումքի մատակարարումները այլ տարածաշրջաններից։ Մերձավոր Արևելքից մատակարարումների խափանումները ուժեղացրել են Նյու Դելիի կախվածությունը ռուսաստանյան վառելիքից, հայտնում է Financial Times պարբերականը։

Kpler-ի գնահատմամբ, հունիսին և հուլիսին Հնդկաստանը Ռուսաստանից ներմուծել է օրական ավելի քան 2,6 մլն բարել նավթ, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է փետրվարյան ցուցանիշը, երբ մատակարարումների ծավալը կազմում էր օրական մոտ 1 մլն բարել։ Ռուսաստանյան նավթին բաժին է ընկել Հնդկաստանի նավթի ամբողջ ներմուծման ավելի քան կեսը։

Հնդկաստանի նավթի ներմուծման ընդհանուր ծավալն աճել է՝ հասնելով օրական մոտ 5 մլն բարելի, ինչը առավելագույն ցուցանիշն է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների սկսվելուց ի վեր՝ փետրվարի վերջից։

Ինչպես նշում է պարբերականը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության բացակայությունը, ինչպես նաև Հորմուզի նեղուցով նավարկության հետ կապված խնդիրները ստիպել են հնդկական ընկերություններին մեծացնել գնումները Ռուսաստանից։

Հնդկաստանը ծայրահեղ կախված է արտաքին մատակարարումներից․ երկիրը ներմուծում է իրեն անհրաժեշտ նավթի և գազի ավելի քան 90%-ը։ Անկախության օրվա առթիվ ելույթ ունենալիս վարչապետ Նարենդրա Մոդին էներգետիկ անվտանգությունն անվանել է երկրի ամենահրատապ խնդիրներից մեկը և միաժամանակ ընդգծել էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման անհրաժեշտությունը։

Նյու Դելին նաև փորձում է մեծացնել ռազմավարական պաշարները։ Հնդկաստանի նավթապահեստարանները կարող են տեղավորել 5,33 մլն տոննա նավթամթերք։ Առևտրային պաշարների հետ միասին դա բավարար է ներմուծման մոտ 74 օրվա համար։ Իշխանությունները քննարկում են ռազմավարական պահուստների մի մասը Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, Հնդկաստանի էներգետիկ անվտանգությունը մնում է խոցելի։ Էներգետիկ տնտեսագիտության և ֆինանսական վերլուծության ինստիտուտի Հարավային Ասիայի գծով տնօրեն Վիբհուտի Գարգին հայտնել է, որ երկիրն ունի նավթի պաշարներ, սակայն զգալիորեն ավելի քիչ են հեղուկացված բնական գազի երկարաժամկետ պահուստները։

Մերձավոր Արևելքից գազի մատակարարումների խափանումներն արդեն ստիպել են Հնդկաստանին ավելի ակտիվ օգտագործել ածուխը։ 2015 թվականի մարտից դրա տարեկան արդյունահանումը երկրում աճել է 70%-ով և հասել 1,04 մլրդ տոննայի։

Այժմ Նյու Դելին ստիպված կլինի փնտրել նավթի նոր մատակարարներ և դրա տեղափոխման ավելի անվտանգ երթուղիներ։ Ռուսաստանյան հումքի ռեկորդային գնումները ցույց են տալիս, թե որքան դժվար է Հնդկաստանի համար արագորեն նվազեցնել կախվածությունը նավթի մեկ խոշոր աղբյուրից՝ Մերձավոր Արևելքում անկայունության ֆոնին, գրում է պարբերականը։

ՆԳՆ ՓԾ-ն` Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին. կա 6 տուժած ու զոհ

ՆԳՆ ՓԾ-ն` Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին. կա 6 տուժած ու զոհ

Ստուբ․ Ֆինլանդական յոթ ընկերություն ընդլայնում է Ուկրաինայի հետ համագործակցությունը պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտնել է պաշտպանական և կենսական նշանակության տեխնոլոգիաների ոլորտում ֆիննական և ուկրաինական ընկերությունների համագործակցության ընդլայնման մասին։

Ըստ նրա, Ուկրաինայի հետ համատեղ աշխատանքին մասնակցում է ֆիննական յոթ ընկերություն։ Դրանցից երեքը՝ Insta-ն, Boomeranger-ը և Patria-ն, Կիև կատարած այցի ընթացքում մտադրությունների մասին փաստաթղթեր են ստորագրել։

Ստուբը նշել է, որ արդյունաբերական համագործակցությունը միաժամանակ զարգանում է մի քանի ուղղություններով՝ ցամաքում, ծովում և օդում։ Եվս չորս ֆիննական ընկերություններ՝ Nokia-ն, ICEYE-ն, Sensofusion-ը և NestAI-ը, ներկայացված են կենսական նշանակության տեխնոլոգիաների հետ կապված նախագծերում։

«Ֆինլանդիայի յոթ ընկերություն մեզ հետ աշխատում է Կիևում, և դրանցից երեքը այս այցի ընթացքում ստորագրել են մտադրությունների մասին փաստաթղթեր։ Մենք զարգացնում ենք արդյունաբերական համագործակցությունը ցամաքում, ծովում և օդում։ Բացի Insta, Boomeranger և Patria ընկերություններից, որոնք ստորագրել են համաձայնագրեր, Ֆինլանդիան ներկայացված է կենսական նշանակության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններով՝ Nokia, ICEYE, Sensofusion և NestAI։ Շնորհակալություն մեր ընկերություններին, որ ցույց են տալիս առաջ շարժվելու ճանապարհը և չեն վախենում գործել։ Համագործակցությունից շահում են և՛ Ֆինլանդիան, և՛ Ուկրաինան»,- գրել է Ստուբը X սոցիալական ցանցում։

Մեր պարտականությունն է պաշտպանել ոչ միայն մեր սահմանները, այլև մեր անկախության մանդատը․ քաղաքագետ

Մեր պարտականությունն է պաշտպանել ոչ միայն մեր սահմանները, այլև մեր անկախության մանդատը․ քաղաքագետ

Ըմբշամարտիկ Դավիթ Դավթյանը բրոնզե մեդալակիր է

Դավիթ Դավթյանը (70 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում վերջին վայրկյանին խլեց հաղթանակը եգիպտացուց և նվաճեց բրոնզե մեդալ։

Բրատիսլավայում կայացած մրցաշարում հայ ըմբիշը 10-0 հաշվով հաղթեց բուլղարացուն, 7-4 հաշվով՝ մոլդովացուն, 0-10 հաշվով պարտվեց ադրբեջանցուն, ապա 5-4 հաշվով հաղթեց հնդիկին և 7-6 հաշվով՝ եգիպտացուն։

Տեսանյութը՝ այստեղ:

Նոան շարունակում է հաղթարշավը ՀՊԼ-ում

Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Նոան» արտագնա խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին 1-0 հաշվով։

Հաղթական գոլի հեղինակը Զավեն Խուդավերդյանն է։

«Նոան» առաջնությունում տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը և 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Armsport