Ռոբերտ Քոչարյանը բժշկական հետազոտություններից հետո դատարան կներկայացվի

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։

Կոմիտեից նաև հավելում են, որ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններն անցնելուց հետո։

Քեռին կին հըլներ` մուրքուր կըլներ. որ բարբառով է խոսում ՔՊ-ական պատգամավորը


Նորատուսցի ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ԱԺ-ում կրկին փայլատակում է իր մտքի գոհարներով: Նա դեռ նախորդ գումարման խորհրդարանում էր ընդդիմության պատգամավո…

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի այսօր ժամը 21.00–ին, դատավորն է Վարդգես Ստեփանյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի այսօր ժամը 21.00–ին, դատավորն է Վարդգես Ստեփանյանը։

Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո

Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, իսկ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։ Այս մասին գրում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։

Թեհրանում կայացած բանակցություններից հետո Պակիստանի ՆԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

Թեհրանից վերադառնալուց հետո Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին Իսլամաբադում հանդիպել է ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի հետ։ Նաքվին և Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը Իրանում բանակցություններ են վարել Վաշինգտոնի ու Թեհրանի միջև հակամարտությունը դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Պակիստանի ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված հարցեր։

Երկուշաբթի օրը Իրան կատարած այցի ընթացքում Նաքվին ուղեկցել է Մունիրին, ինչից հետո պակիստանցի բարձրաստիճան զինվորականն անձամբ է ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդի դերը։

Բանակցությունները գնահատելով որպես «շատ դրական»՝ Նաքվին ընդգծել է, որ հաջողվել է «զգալի առաջընթաց» արձանագրել։ Նա հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կծառայեն երկխոսությունը շարունակելու և տևական խաղաղություն հաստատելու համար։

Իրանական կողմը նույնպես բարձր է գնահատել Մունիրի Թեհրան կատարած այցը՝ այն որակելով «արդյունավետ» և նշելով դիվանագիտական էական հաջողությունների մասին։

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել․ ՊՆ-ն՝ շրջանառվող տեղեկությունների մասին

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. Պաշտպանության նախարարությունը հերքում է շրջանառվող տեղեկությունը։ Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե ՊՆ…

Ծառուկյանի տան հողատարածքի գործարքը դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել

Ծառուկյանի տան հողատարածքի գործարքը դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել

Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ»

Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ»