Դերասանուհի Մարի Հովհաննիսյանի անձնական կյանքը վերջին շրջանում հայտնվել է համացանցի և մեդիադաշտի ուշադրության կենտրոնում։
Ամուսնությունից ընդամենը մի քանի ամիս անց տարածված բաժանման լուրերի ֆոնին՝ Մարին սոցիալական հարթակների իր էջում հանդես է եկել նոր ու բավականին խորհրդավոր հրապարակմամբ։ Մարին հետևորդների հետ կիսվել է տպավորիչ տեսանյութով՝ ցույց տալով, որ այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում։
Նա ուղղաթիռով շքեղ թռիչք է ունեցել Նյու Յորքի երկնքով, որտեղից բացվում է քաղաքի հայտնի համայնապատկերը։ Սակայն առավել մեծ ուշադրություն է գրավել տեսանյութին կից արված նրա ռոմանտիկ գրառումը. «Սերը երկնքում է»,- կարճ ու խորհրդավոր նշել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ Մարիի և Պապ Պողոսյանի հնարավոր բաժանման մասին լուրերը սկսեցին ակտիվորեն շրջանառվել այն բանից հետո, երբ զույգը սոցցանցերից հեռացրեց համատեղ լուսանկարները։ Այս նոր, սիրո մասին պատմող գրառումը հետևորդների շրջանում տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տվել. արդյո՞ք սա ակնարկ է ամուսնու հետ հարաբերությունները հարթելու և վերամիավորվելու մասին, թե՞ դերասանուհին կյանքի նոր ու անկախ փուլ է սկսել օվկիանոսից այն կողմ։

