Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ պատարագի հաղորդության խորհրդից. փաստաբան

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից. այս մասին տեղեկացնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Քիչ առաջ դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին:

Վստահ եմ, որ տեղյակ եք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նոր որոշման մասին, որին արդեն իսկ արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Այս պատճառով Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից` իր ամենաթանկից:

Հավելեմ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության այս նոր «քաղաքականությունը» ոչ միայն անարգում է Հայոց Եկեղեցու դավանորդների կրոնական զգացմունքները, այլև խախտում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ […] ազատազրկման վայրերում […]»։
Փաստաբան Սերգեյ Հարությունյան

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ պատարագի հաղորդության խորհրդից. փաստաբան

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից. այս մասին տեղեկացնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Քիչ առաջ դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին:

Վստահ եմ, որ տեղյակ եք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նոր որոշման մասին, որին արդեն իսկ արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Այս պատճառով Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից` իր ամենաթանկից:

Հավելեմ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության այս նոր «քաղաքականությունը» ոչ միայն անարգում է Հայոց Եկեղեցու դավանորդների կրոնական զգացմունքները, այլև խախտում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ […] ազատազրկման վայրերում […]»։
Փաստաբան Սերգեյ Հարությունյան

«Ովքե՞ր են «փոշիացնում» ընտրողների քվեները»․ Կարեն Հեքիմյան

«Ովքե՞ր են «փոշիացնում» ընտրողների քվեները»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքե՞ր են «փոշիացնում» ընտրողների քվեները:
     Հայաստանի բնակչության շրջանում շատ ակտիվ տարածվում է մի թեզ, ըստ որի, ընտրություններին մասնակցող կուսակցությունները «փոշիացնում են ընդդիմության ձայները»: Այսինքն, ապրիորի կա ինչ-որ ընդդիմություն, որի ձայները մնացածը փորձում են տանել` «փոշիացնել»:
     Նախ` փաստենք, որ Հայաստանում բացի ՀՅԴ-ից, որևէ այլ քաղաքական միավոր չունի շոշափելի կայուն ընտրազանգված: Այդ մասին համոզվելու համար բավական է ուսումնասիրել ընտրությունների արխիվները: Այդ նույն արխիվներն ուսումնասիրելու ընթացքում կարելի է համոզվել նաև, որ ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների ստացած քվեներն ուղիղ համեմատական են վերջիններիս պաշտոնավարման հետ: Այլ կերպ ասած` կա պաշտոն, կա ընտրազանգված և հակառակը: Նույնը` ԲՀԿ-ի մասով: Ստացվում է` եթե ապրիորի իրեն հռչակած ընդդիմությունը չունի կայուն ընտրազանգված, ապա մնացած կուսակցություններն ի՞նչն են «փոշիացնելու»:
     Բացի դրանից` ակնհայտ է, որ ապրիորի իրեն հռչակած ընդդիմությունն ինքն է իր ձայները «փոշիացնում»: Վստահ եմ` ԱԺԲ-ին կամ Մարության Հայկին ընտրողը երբեք ՀՀ 2-րդ նախագահի գլխավորած դաշինքին չի ընտրելու, սակայն Ծառուկյան Գագիկին ընտրողը մեծ հավանականությամբ Սամվել Կարապետյանին կամ Քոչարյան Ռոբերտին կընտրեր: Հիմա ո՞վ և ո՞ւմ ձայներն է փոշիացնում:
     Ի դեպ, «ձայների փոշիացման» մասով անհնար է չհիշեցնել 2018 թվականի իրադարձությունները և փաստել, որ Փաշինյան Նիկոլն ընտրվեց Ծառուկյան Գագիկի, ՀՅԴ-ի (բացառությամբ մեկ պատգամավորի) և ՀՀԿ-ի «գործարար» պատգամավորների քվեներով: Բա ընտրողների ձայները «փոշիացնելը» հո պոզով և պոչով չէ՞:
     Այնուամենայնիվ, եկեք մի կողմ դնենք անցյալը և տրամաբանենք: Ո՞ւմ օգտին կքվեարկի այն քաղաքացին, որը երբեք ձայն չի տա ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներին և վերջիններիս հետ փոխկապակցված միավորներին: Վերջինս կա՛մ չի գնա ընտրության, կա՛մ կքվեարկի իր հայացքներին առերևույթ համապատասխանող ինչ-որ կուսակցությանը: Սակայն, արդյո՞ք այդ կուսակցությանը կարելի համարել «ձայն փոշիացնող» կուսակցություն: Չէ՞ որ, եթե այն չմասնակցեր ընտրություններին, ապա նույն ընտրություններին չէր մասնակցի նաև այն քաղաքացին, որը երբեք ձայն չէր տա ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներին և վերջիններիս հետ փոխկապակցված միավորներին: Դրանից ո՞վ կշահեր: Վստահեցնում եմ` «ապրիորի ընդդիմությունը» չէր շահելու:
     Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Արդյո՞ք ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները և վերջիններիս հետ փոխկապակցված միավորները պետք է ընդմիշտ «ապրիորի ընդդիմության» կարգավիճակ ունենան: Այդ դեպքում ո՞րն է բազմակուսակցականության իմաստը: Սա շատ լուրջ խնդիր է: Նորանկախ Հայաստանի քաղաքական ասպարեզում շուրջ 35 տարի շարունակ մենք չնչին բացառությամբ նույն դեմքերին ենք տեսնում: Միգուցե տարբեր վարիացիաներով, սակայն նույն դեմքերին: Հենց նոր մարդիկ են հայտնվում այդ «նույնները» վերջիններիս մեղադրում են «ձայներ փոշիացնելու» մեջ: Ըստ «նույնների», միայն իրենք են ճիշտ, մնացածը` «ձայն փոշիացնող են»: Իսկ միգուցե հենց իրենք` «նույններն են» «ձայն փոշիացնողը»: Փաստերը հենց դրա մասին են վկայում: Ամեն դեպքում, եթե քաղաքական միավորը կայուն ընտրազանգված ունի «ձայներ փոշիացնելու» մասին չի մտածի»:

Իրանը մտադիր չէ հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. ԱԳ փոխնախարար

Իրանի իշխանությունները մտադիր չեն Վաշինգտոնին փոխանցել հարստացված ուրան՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակ պնդումներին:

Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ հարստացված նյութեր չեն մատակարարվի Միացյալ Նահանգներ: Դա անընդունելի է, և ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ թեև մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած մտահոգություն, որն առկա է, մենք չենք ընդունի անընդունելի տարբերակներ»,- գործակալությունը մեջբերում է Խաթիբզադեի խոսքերը։

Իրանի և ԱՄՆ-ի նոր բանակցությունների ժամկետը հայտնի չէ․ Խաթիբզադե

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները որոշված չեն, նախօրեին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։

Ըստ Սաեդ Խաթիբզադեի՝ կողմերի միջև նախ «ըմբռնման շրջանակ» է պետք համաձայնեցնել։

«Մենք այժմ կենտրոնացած ենք երկու կողմի միջև ըմբռնման շրջանակը վերջնական տեսքի բերելու վրա։ Չենք ցանկանում մտնել մի բանակցային գործընթացի մեջ, որը դատապարտված է ձախողման և որը կարող է էսկալացիայի նոր շրջանի պատրվակ դառնալ,- ասել է Խաթիբզադեն՝ շարունակելով,- Մինչև շրջանակը չհամաձայնեցվի, ժամկետ չենք կարող որոշել․․․ Իրականում, զգալի առաջընթաց է գրանցվել։ Բայց հետո տեսանք մյուս կողմի առավելապաշտական մոտեցումը։ Իրանին միջազգային իրավունքի շրջանակից դուրս դնելու փորձերը կանխեցին, որ հասնենք համաձայնության»։

ՌԴ-ն ձգտելու է 2-րդ համաշխարհայինի տարիներին խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը. Լավրով

Ռուսաստանը ձգտելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Այս հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա տեսաուղերձում:

Խորհրդային ժողովրդի ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը պահպանելը մեր սրբազան պարտքն է։ Մենք թույլ չենք տա մոռացության մատնել այդ չարագործությունները, որքան էլ ջանան նրանք, ովքեր այսօր մտադրված են հերթական անգամ Եվրոպան ուղղել ռասայական գերազանցության մաշված ուղիով։

Տարօրինակ զվարճանք. կալիֆոռնիացի խարդախները փչացրել են իրենց մեքենաները եւ ապահովագրողներից գումար պահանջել

Կալիֆոռնիացի խարդախները արջի հագուստով փչացրել են իրենց մեքենաները եւ ապահովագրողներից մեծ գումարներ պահանջել…

Օնիկ Գասպարյանն առաջարկում է ԱԺ-ում քննարկում կազմակերպել 2020 թ. պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ

Վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։

Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային եւ պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։

Առաջարկում եմ ԱԺ-ում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թ. պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակ պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։

Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։

Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն եւ բազմակողմանի փաստարկված վերլուծություն։

Օնիկ Գասպարյան

Ավտոերթ ի նշանավորումն Երևան-Գյումրի ավտոճանապարհի շինարարության ավարտի․ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

Ավտոերթ ի նշանավորումն Երևան-Գյումրի ավտոճանապարհի շինարարության ավարտի: Բարի երթ բոլորին։