Երևան-Գյումրի ավտոերթ. Սա շատ մեծ իրադարձություն է ՀՀ համար. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր մեծ ավտոերթով նշվելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ճանապարհից:

Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ»:

Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ»:

«Գերմանիայի միլիտարիզացիայի ուղին ունենալու է իր բացասական հետևանքները»․ Գարիկ Քեռյան

«Գերմանիայի միլիտարիզացիայի ուղին ունենալու է իր բացասական հետևանքները»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին հինգ վեց տարվա միջազգային իրադարձությունները, հատկապես ուկրաինական և իրանական կոշտ պատերազմական ճգնաժամերի հետ կապված, առաջ են բերում լուրջ մտահոգություններ արևմտյան ժողովրդավարական վարչակարգերի քաղաքականության շուրջ: Գործի և խոսքի, իրական նպատակների և բարձրագոչ հռետորաբանության միջև շատ մեծ խզում կա: Այս հանգամանքը հատկապես երևում է Գերմանիայի օրինակով: 20-րդ դարում, լինելով երկու համաշխարհային պատերազմների նախաձեռնողների առաջին շարքում, այս երկիրը պատմական մեծ պատասխանատվության բեռ է կրում մոտ 200 միլիոն զոհերի և ցեղասպանության համար: Գերմանիան նաև հսկայական կորուստներ է կրել և տարածքային, և մարդկային և նյութական առումներով: Գերմանական պատմական հայրենիքի տարածքի մոտ քառասուն տոկոսը այսօր իրենը չեն, դրանք անվերադարձ կորսված են և գտնվում են հարևան պետությունների կազմում: Գերմանական ոգու և ազգային խորհրդանիշ Քյոնիգսբերգն արդեն Կալինինգրադ է: Թվում էր, թե պատմության այս դասերն հաշվի առնելով՝ ինտելեկտուալ շատ բարձր մակարդակի վրա գտնվող գերմանական քաղաքական միտքը այլևս չպետք է կրկնի անցյալի կործանարար սխալները: Բայց ցավոք, այսօր ռազմատենչ հռետորաբանությամբ առանձնանում է կանցլեր Մերցը, նաև նրա նախորդ՝ Շոլցը: Ուկրաինայում անհեռանկար պատերազմը շարունակելու, գերմանական բանակի կարողությունների բազմապատկման և Ռուսաստանի հետ բախման շունչն անընդհատ շեշտադրվում նրանց քաղաքական քայլերում: Դեռ 19-րդ դարում ամենախելոք գերմանացին՝ Բիսմարկը, զգուշացնում էր ռուսների հետ բախման վտանգի մասին: Հնարավոր չէ հաղթել Ռուսաստանին, սա էր նրա ուղերձը ապագա սերունդներին: Գերմանացիները չպետք է մոռանան, որ Կանցլեր Հելմուտ Քոլը կարողացավ հասնել երկրի միավորմանը մեծամասամբ շնորհիվ Կրեմլի հետ ճիշտ քաղաքականության: Նրանք պետք է միշտ հիշեն, որ Կանցլեր Գերհարդ Շրյոդերը Ռուսաստանից ստացվող էներգակիրների ծավալների ավելացմամբ միայն ապահովեց տնտեսական մեծ վերելքը: Այնինչ պատժամիջոցներին միանալով՝ երկիրն ընկղմվում է դեինդուստրալիզացիայի մեջ: Շատ զարմանալի է, որ իրատես չեն բեռլինյան ղեկավարները, հաճախ ընկնում են Բրյուսելի թելադրանքի տակ: Համոզված եմ, որ Գերմանիայի միլիտարիզացիայի ուղին ունենալու է իր բացասական հետևանքները»:

«Պետք է պատասխանատվություն ստանձնել ջահել սերնդի զոհաբերման համար ու հեռանալ»․ Լիլիթ Բլեյան (տեսանյութ)

«Պետք է պատասխանատվություն ստանձնել ջահել սերնդի զոհաբերման համար ու հեռանալ»․ Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջում գրել է․․ «Հայաստանում մահապատիժ չկա, ընդամենը պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնել Արցախի կորստի ու ջահել սերնդի զոհաբերման համար ու հեռանալ»։

Նշենք, որ այսօր ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ՝ ես կկանգնեմ»։

Իրանը հայտնել է, որ պայմանները Հորմուզի նեղուցում այլեւս երբեք մինչպատերազմյան վիճակին չեն վերադառնա

Անվտանգության ապահովումն իր գինն ունի…

Իրանի խորհրդարանի նախագահը հայտնել է, թե անձամբ ինչ է զգուշացրել ԱՄՆ պատվիրակությանը բանակցություններում

Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը Իսլամաբադում ԱՄՆ պատվիրակությանը զգուշացրել է Հորմուզի նեղուցում թեժացումից զերծ մնալու մասին…

Կիևում կրակոցներ են հնչել, կան զոհեր

Կիևի թաղամասերից մեկում ռուսաստանցի մի տղամարդ կրակ է բացել անցորդների վրա, կա վեց զոհ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում են իշխանությունները։

Կրակ բացած անձը ոստիկանական գործողությունների արդյունքում սպանվել է: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կրակոցների դեպքը հետաքննվում է որպես ահաբեկչական գործողություն, սակայն որևէ շարժառիթ չի ներկայացվել։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կրակոցը տեղի է ունեցել Գոլոսիևսկի շրջանում, որի հետևանքով վիրավորվել է 14 մարդ։