«ՀՀ գլխավոր լուզերը առանց հիմքի պնդում է, որ Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է»․ Սուրեն Սուրենյանց

«ՀՀ գլխավոր լուզերը առանց հիմքի պնդում է, որ Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է»․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը
     Նիկոլ Փաշինյանը նախ մի սուտ է հորինել «պատերազմի կուսակցության» մասին ու հետո սկսել է «քուջուջ» անել ընդդիմադիր համամասնական ցուցակներում՝ «պատերազմի գաղափարախոս» պեղելու նպատակով:
     Հիմա, Հայաստանի գլխավոր լուզերը պնդում է, իհարկե՝ առանց հիմքի ու փաստի, որ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է:
     Ստախոսության մեջ Փաշինյանին բռնացելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում. նրա խոսքում ճշմարտություն գտնելու համար է մեծ տաղանդ անհրաժեշտ:
     Բայց այստեղ մի լուրջ հոգեբանական խնդիր կա. այսօրվա պացիֆիստ Փաշինյանը անհավասար մարտի է բռնվել նախապատերազմյան «պատերազմի հրձիգ» Փաշինյանի հետ: Էս դաժան տրանսֆորմացիայի լաբիրինթոսում Փաշինյանն անհաջող անդրադարձ է կատարել ԲՀԿ-ին ու Թևանյանին՝ թերևս չմարսելով այն ակնհայտ փաստը, որ մեր թիմի «Երաշխավորված խաղաղության» մոդելը մերկացրել իր ուրացման քաղաքականությունը:
     Ախր, շատ անհաջող բան է ստացվում, երբ իշխանության արևածագին իրեն «Տիգրան Մեծ» երևակայողը իշխանության մայրամուտին մի անօգնական «Ցռան Վերգոյի» կերպարի էլ չի ձգում:
     Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա թե՜ Գագիկ Ծառուկյանի և թե՛ մեր թիմի բոլոր խոսնակների հարցազրույցները ու ելույթները երաշխավորված խաղաղության, պատերազմի էջն անշրջելիորեն փակելու, խեղճությունը հաղթահարելու և կայուն զարգացման մասին են:

Ի՞նչ ընտրակաշառքի մասին կարող է լինել խոսքը, երբ 103–ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանը նույնիսկ քայլել չի կարողանում․ Գոհար Ղումաշյան

Ի՞նչ ընտրակաշառքի մասին կարող է լինել խոսքը, երբ 103–ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանը նույնիսկ քայլել չի կարողանում․ Գոհար Ղումաշյան | Armat Media

Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ

Հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ, ում ես ցանկացել եմ, իր ծննդյա…

Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհներ փակ կլինեն․ ՆԳՆ

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ տեղեկանում ենք ՆԳՆ-ից։

«Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։

Փողկապ կապելուց մինչեւ պաշտոնյաների վարքագիծ. Արման Թաթոյանի ոչ ֆորմալ շփումը երիտասարդների հետ

Փողկապ կապելուց մինչեւ պաշտոնյաների վարքագիծ. «Միասնության թեւերի» ղեկավար Արման Թաթոյանի ոչ ֆորմալ շփումը երիտասարդների հետ «Ռեստարտ» հիմնադրամի կազմակերպած…

«Հանրային քաղաքականությունները պետք է խթանեն կրծքով կերակրումը․ օրենքնե՛ր կարդացեք»․ Զառա Հովհաննիսյան

«Հանրային քաղաքականությունները պետք է խթանեն կրծքով կերակրումը․ օրենքնե՛ր կարդացեք»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հատուկ այն կանաց համար, որոնք «պաշտպանված մայրություն» կոնցեպտը փոխարինում են «կրծքերի զբաղվածություն» գռեհիկ արտահայտությամբ։
     Հայաստանի իրավական համակարգում գործում է մայրության և մանկության հատուկ պաշտպանություն՝ որպես սոցիալական պետության կարևոր բաղադրիչ։
     Սա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, որոնք թույլ են տալիս համատեղել մայրությունն ու աշխատանքը, մայրությունը դիտվում է ոչ միայն անձնական, այլ նաև հանրային արժեք և հանրային քաղաքականությունները պետք է խթանեն կրծքով կերակրումը՝ որպես երեխայի առողջ զարգացման հիմք։
     Հիմա, երբ ԱԺ պատգամավորի մանդատ եք ստանում և մթագնում է առողջ տրամաբանությունը, մի քիչ էլ օրենքներ կարդացեք այն պետության, որի անունից գործում եք»։