«Անգրագիտություն». Քրիստինա Վարդանյան | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

«Անգրագիտություն». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ծառերի «երիտասարդացման» դատավճիռը կոնկրետ օրինակներով։
     Անգրագիտություն, որ կենդանի օրգանիզմին կյանք արժե։
     Այսօր ամբողջ Հայաստանով նման «էտն է» արվում»:

ՀԱԿ-ը ներկայացրել է իր նախընտրական ցուցակը. վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 6(24)-րդ արտահերթ համագումարի ընթացքում հաստատվել են կազմակերպության նախընտրական ծրագիրն ու պատգամավորության թեկնածուների ցուցակը։ Ընտրական…

Հայաստանի ԱԺ առաջիկա ընտրություններն ու Հայկական Սփյուռքը

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված քննարկումները հիմնականում երկու հարթության վրա են տեղի ունենում։ Առաջինը ներքաղա…

Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում

Երեկ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երեք ամսով երկարաձգվեց։ Հանրային արձագանքի մակարդակում նման որոշումները հաճախ դուրս են գալիս իրավական դաշտից և վերածվո…

ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ career city fest-ը 

Ապրիլի 18-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում ՀՀ ՆԳՆ նվագախմբի քայլերթով մեկնարկեց Career City Fest ամենամյա փառատոնը։ Հայաստանի առաջատար գործատուներին միավորող գլխավոր իրադարձությունն այս տարի նշում է իր 5-ամյակը՝ միավորելով հինգ տարբեր սերունդների մեկ ընդհանուր ռիթմի տակ՝ «Հինգ սերունդ, մեկ ռիթմ» խորագրով։

«Իրականում մեզ թվում էր, թե 5-րդ՝ հոբելյանական փառատոնի կազմակերպումը կլինի ամենահեշտը, սակայն այն մեզ համար նոր ու պատասխանատու մարտահրավեր էր։ Այս տարի մենք կենտրոնացել ենք ապագայի ու կարիերայի վրա։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր բոլոր խոսնակներին, թե՛ նրանց, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ են, և թե՛ նոր միացած գործընկերներին, ովքեր վերանայեցին իրենց խիտ գրաֆիկը՝ այսօր սեփական փորձով ու գաղափարներով մեր այցելուների կողքին լինելու համար։ Շնորհակալ եմ բոլոր այն ընկերությունների սեփականատերերին ու թիմերին, որոնք միացան այս նախաձեռնությանը։ Առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում մեր թիմին, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարությանը, նախարարին և ՆԳՆ նվագախմբին, UNDP-ի հայաստանյան թիմին՝ օպերատիվ արձագանքման և կազմակերպչական աշխատանքներին մեծապես աջակցելու համար»,- պաշտոնական բացման արարողությանը նշել է փառատոնի պրոդյուսեր, Skill-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը։

Բացման խոսքով հանդես եկավ նաև Career City Fest 2K25-ի քաղաքապետ, ծանրամարտի եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն՝ Նազիկ Ավդալյանը։

«Անչափ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար՝ իմ մասնագիտական ու հասարակական գործունեության այս կարևոր փուլում։ Հաճախ մեզ թվում է, թե ընտրել ենք սխալ մասնագիտություն, բայց իրականում դա այն դժվար, բայց տրամաբանական ճանապարհն է, որը մեզնից յուրաքանչյուրը պետք է անցնի իր ինքնահաստատման համար։ Մի՛ վախեցեք սխալվելուց և մի՛ վախեցեք «սխալ» մասնագիտությունից. վախեցեք միայն այն տեղից, որտեղ դուք լճանում եք և չեք աճում։ Career City Fest-ը հենց այն հարթակն է, որտեղ կարելի է և պետք է զարգանալ ու առաջ նայել։ Բոլորիս մաղթում եմ տպավորություններով լի երկու օր»,- նշեց նա։

Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց World’s Top Speakers in Armenia մաստերկլասը՝ Google-ի նախկին խոսնակ, Emmy®-ի առաջադրված լրագրողն ու բրենդինգի միջազգային փորձագետ Դանիել Սիբերգը ելույթ ունեցավ «Հաջորդ սերնդի ընկերություն. ինչպես ստեղծել մշակույթ, որը գրավում է բոլոր սերունդներին» թեմայով։

«Ես որոշել եմ խոսել տաղանդների ներգրավման և պահպանման թեմայի մասին, որովհետև մարդիկ ցանկացած հաջողակ ընկերության հիմքում են, և այս թեման ինձ համար շատ անձնական ու կարևոր է։ Google-ում աշխատելու իմ փորձը, իսկ հետո նաև հիմնադիր լինելու ճանապարհը, ինձ սովորեցրել են, թե որքան կարևոր է ոչ միայն տաղանդավոր մարդկանց ներգրավելը, այլ նաև այնպիսի մշակույթ ձևավորելը, որտեղ նրանք կցանկանան մնալ ու զարգանալ։ Իմ խոսքը մարդկանց մասին է՝ նրանց, ում մենք աշխատանքի ենք ընդունում, ում վստահում ենք, և այն աշխատանքային մշակույթի մասին, որն իրական փոփոխություն է ստեղծում։ Ես ուզում եմ կիսվել այս դասերով, որպեսզի ուրիշներն էլ ոգեշնչվեն և կարողանան կառուցել ուժեղ ու կայուն թիմեր»,- այս խոսքերով սկսեց իր ելույթը Դանիել Սիբերգը։

Մաստեր կլասին ներկա էին ընկերությունների հիմնադիրներ, տնօրեններ, ղեկավարներ, HR, PR և մարքեթինգի մասնագետներ, մեդիա ներկայացուցիչներ։

Փառատոնի մուտքը բաց կլինի այցելուների համար այսօր և վաղը՝ ապրիլի 18-ին և 19-ին։ 10-ից ավելի թեմատիկ գոտիներով փառատոնի կառուցվածքը հնարավորություն կտա յուրաքանչյուր մասնակցի ստեղծել իր ամբողջական փորձառությունն՝ ըստ նախասիրությունների.

Networking և գործնական կապեր. CCF Expo, EVP Show. անմիջական երկխոսություն առաջատար գործատուների հետ։ Այցելուները ներսից կծանոթանան ընկերությունների կորպորատիվ մշակույթին, արժեքներին ու թիմային առօրյային։

Կրթություն և հմտություններ. Future Career Conf, Growth Zone, CCF Battles, Coke Talks. պանելային քննարկումներ, մասնագիտական ելույթներ, հանդիպումներ և բանավեճեր, որտեղ մասնակիցները կտեղեկանան տարբեր ոլորտների միտումներին, կոգեշնչվեն ու կփոխանակվեն գաղափարներով։

Փառատոնի ամբողջական օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Փառատոնի մուտքն ազատ է՝ նախնական գրանցմամբ։ (Գրանցվել այստեղ

2023 թվականից Career City Fest-ը համախմբել է շուրջ 25,000 այցելուի և ավելի քան 200 առաջատար ընկերությունների և փորձագետների և դարձել տարածաշրջանում աշխատանքի և կարիերայի զարգացման ոլորտի խոշորագույն և ամենաազդեցիկ հարթակներից մեկը։

Փառատոնի կազմակերպիչն է Skill Event Marketing ընկերությունը, որը 2016 թվականից իրականացրել է ավելի քան 600 միջոցառում և ընդգրկվել միջոցառումների ոլորտի աշխարհի լավագույն 100 գործակալությունների ցանկում (Eventex Index):

«Թեհրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին». #Tasnim

Թեհրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, հաղորդում է տեղական Tasnim լրատվական գործակալությունը։

Պատճառներից մեկը Թրամփի հայտարարությունն է Իրանի նավահանգիստների շարունակական շրջափակման մասին: Այն նաև կապված է բանակցություններում ԱՄՆ պահանջների հետ:

Ընդգծում է, որ Վաշինգտոնի կողմից չափազանց պահանջներից հրաժարվելը երկխոսության շարունակման գլխավոր պայմանն է։ Հակառակ դեպքում, Թեհրանը մտադիր չէ ժամանակ վատնել «ձգձգված և ապարդյուն» բանակցությունների վրա, նշվում է հոդվածում։

Լոս Անջելեսը 11,8 միլիոն դոլար կվճարի «Դոջերսի» երկրպագուին․ վերջինս կուրացել էր ոստիկանության արձակած արկից

«Պակաս մահաբեր» զինամթերքի շարքին կարող են դասվել ռետինե փամփուշտները և պլաստիկ պարկերը․․․

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան, հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ․ տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանից։

Պոլսո հայոց պատրիարքն անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների միջև առճակատումներին՝ այդ առնչությամբ հայտնելով  իր մտահոգությունները։  Նշվում է, որ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հաշտություն և համերաշխություն կվերահաստատվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև։

Պոլսո հայոց պատրիարքը նաև ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքը ապահովելու կարևորությունը, ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը, որը հույս պիտի ներշնչի տարածաշրջանի ժողովուրդների համերաշխ գոյատևման և միասնական զարգացման առումով։

Նշվում է, որ Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը ցանկություն է հայտնել հանդիպել նաև Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ, որը կայացել է պատրիարքարանի դահլիճում։