Փաշինյանը խոստովանում է, որ ինքը զոհաբերել է Արցախը գիտակցաբար․ Լևոն Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքը զոհաբերել է Արցախը գիտակցաբար` հանուն ինքնիշխանության ու անկախության։ Արցախը զոհաբերված է, բայց ոչ ինքնիշխանություն ունենք, ոչ անկախությունՀԱԿի 6-րդ արտահերթ համագումարում ասաց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Անկախությունը մենք ձեռք ենք բերել 1991-ին, իսկ ինքնիշխանությունը երբեք այնքան խարխլված չի եղել, որքան հիմա»,- ասաց նա։

Ըստ նրա՝ հիմա նախընտրական զինադադար է։

«Թուրքիան ու Ադրբեջանն անթաքույց պահանջում են Հայաստանից ընտրել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն։

ԱՄՆ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակման սկզբից ի վեր 21 նավ է հետ շրջվել

Շրջափակման մեկնարկից ի վեր 21 նավ ենթարկվել է ամերիկյան զինվորականների հրահանգին՝ շրջվել և վերադառնալ Իրան․․․

ԱՄՆ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակման սկզբից ի վեր 21 նավ է հետ շրջվել

Շրջափակման մեկնարկից ի վեր 21 նավ ենթարկվել է ամերիկյան զինվորականների հրահանգին՝ շրջվել և վերադառնալ Իրան․․․

Թոշակառուները կարող են բարձրացրած թոշակով՝ 10.000 դրամով, Լառնակայի 10 տոմս գնել․ Փաշինյան

2017 թվականի համեմատ դեպի ԵՄ երկրներ 2025 թվականին 580% ով ուղևորահոսքի աճ արձանագրվել․ այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն եթե 2017 թվականին մեկնել էր 1000 մարդ, 2025 թվականին մեկնել է 5800 մարդ և խոսքը այս դեպքում այն քաղաքացիների մասին է, որոնք ստացել են վիզա, հակառակ դեպքում չէին կարողանա գնալ։ Մենք արդեն մի քանի տարի է այս թեմայով զբաղվում ենք, մեր գործընկերներն ասում են՝ մենք բյուջետային պլանավորում ունեինք ոչ մեկ չէր կարող կանխատեսել որ Հայաստանում այսպիսի հոսքի մեծացում է տեղի ունենալու։ Եվ նաև դա է պատճառը, որ մենք հիմա վիզաների ազատականացում ենք բանակցում։ ՀՀ–ն այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ և ես համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ արդյունք կարձանագրենք»,–ասել է Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձել է ԱԺ–ում իր ունեցած ելույթին, որտեղ ասել էր, որ 2 եվրոյով ավիատոմս կա դեպի Լառնակա.

«Այո իմ ելույթի պահին, երբ որ ես սկսել եմ դրա մասին խոսել, ամսի 19-ի համար 2 եվրոյով եղել է տոմս, սքրինշոթը իմ հեռախոսում կա։ Բայց գիտեք, որ գները լողացող են։

Նաև ես ասում եմ, որ թոշակառուները կարող են բարձրացրած թոշակով՝ 10.000 դրամով, 10 տոմս գնել։ Ընդհանրապես, միջազգային կյանքում շատ ընդունված է, որ մարդիկ իրենք թոշակի տարիքը օգտագործում են ճամփորդելու համար, և մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք։ Իսկ ո՞վ է ասել, որ մարդը թոշակային տարիքում պետք է գամված լինի իր տանը, իր բակին, մարդիկ պետք է ճամփորդեն։

Պարզ է, որ այսօր իրենք այդ հնարավորությունները չունեն, մենք դեռ հլը նոր-նոր նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ենք հաղթահարում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում մենք, իհարկե, համոզված եմ՝ այդ խնդիրը նույնպես կլուծենք, որ մեր սիրելի թոշակառուները սկսեն Հայաստանի Հանրապետության մեջ շատ ճամփորդել, հետո նաև արտերկիր ճամփորդել։ Ի վերջո դա բարեկեցության շատ կարևոր մի էլեմենտ է։

Մենք Եվրամիության հետ գործընկերների հետ բանակցությունների ամանակ այդ հարցը բարձրացրել ենք, առաջիկա Եվրամիություն-Հայաստան գագաթաժողովի ընթացքում նույնպես այդ հարցը կբարձրացվի»,–ասել է Փաշինյանը։

 

Թրամփը կրկին քննադատել է ՆԱՏՕ-ին՝ Իրանի դեմ պատերազմում «բացարձակ անօգուտ լինելու» համար

Ես ասացի. «Լսե՛ք, որպեսզի հստակ հասկանաք, որ իմ հաղթանակից հետո նախընտրական նվիրատվություններն այլևս հաշվի չեն առնվում․․․

Թրամփը կրկին քննադատել է ՆԱՏՕ-ին՝ Իրանի դեմ պատերազմում «բացարձակ անօգուտ լինելու» համար

Ես ասացի. «Լսե՛ք, որպեսզի հստակ հասկանաք, որ իմ հաղթանակից հետո նախընտրական նվիրատվություններն այլևս հաշվի չեն առնվում․․․

Փաշինյանը փորձում է բացատրել, թե ինչու ընդդիմադիր որոշ ուժերին քվեարկողներին անվանել «շուն ու շանգյալ»

Նրանք դրանով մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, պիտակավորելով իրենց պոտենցիալ…

Ինչու են ձերբակալել Սմբատ Լպուտյանին եւ մանկավարժականի պրոռեկտորին


Այսօր հայտնի դարձավլոր ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սբմատ Լպուտյանը։ Նրա…

Վրաստանը կշարունակի կարեւոր դերակատարություն ունենալ Երեւան-Բաքու հարաբերություններում․


Վրաստանը կշարունակի կարեւոր դերակատարություն ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրային հարաբերությունների ձեւավորմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կ…