Թրամփը կրկին քննադատել է ՆԱՏՕ-ին՝ Իրանի դեմ պատերազմում «բացարձակ անօգուտ լինելու» համար

Այսօր հայտնի դարձավլոր ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սբմատ Լպուտյանը։ Նրա…

Վրաստանը կշարունակի կարեւոր դերակատարություն ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրային հարաբերությունների ձեւավորմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կ…
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել են 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ադրբեջանի և Ադրբեջանի միջոցով Հայաստան ներմուծված ապրանքների ծավալի վերաբերյալ տվյալներ։
Ըստ այդ տվյալների՝ այդ ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանից Ադրբեջանի միջոցով ներմուծվել է 26,295 տոննա ապրանք, ինչպես նաև Ադրբեջանից՝ 9,337 տոննա վառելիք։
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ «տարածաշրջանային համագործակցության և խաղաղության արդյունքներն արդեն զգացվում են՝ ստեղծելով տնտեսական զարգացման նոր հնարավորություններ»։
Ըստ ՀՀ մաքսային ծառայության՝ ապրանքներն առաջին անգամ երկաթուղով Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով ժամանել են 2025 թվականի նոյեմբերի 6-ին. «Ռուսաստանից և Ղազախստանից ներմուծվել է 24,865 տոննա ցորեն, 1,362 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն»։
Բացի այդ, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ադրբեջանից Հայաստան երկաթուղով Վրաստանի տարածքով ներմուծվել է 9337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք՝ ընդհանուր 7,2 միլիոն դոլար մաքսային արժեքով։
«Դրանից՝ 5398 տոննա դիզելային վառելիք՝ 4,3 միլիոն դոլար մաքսային արժեքով և 3939 տոննա բենզին՝ 2,9 միլիոն դոլար մաքսային արժեքով», — ասվում է հաղորդագրության մեջ։

«Ֆայլաբազարի» հանդեպ հեգնանք չունեմ, ինքս բանվորություն շատ եմ արել