Որքա՞ն է ավելացել ՀՀ պետական պարտքը, քանի՞ մարդ է օգտվել առողջապահության ապահովագրությունից․ Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թվեր, փաստեր և ֆինանսներ․ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։

2026թ․ հունվար- մարտ ամիսներին առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվել է 1 մլն 700 հզ քաղաքացի: Ամփոփելով համակարգի ներդրման 100 օրը՝ ԱՆ նախարարը նշել է՝ այս ընթացքում վիրահատվել է 68.000, ամբուլատոր հետազոտություններից օգտվել 1 մլն 386 հազար մարդ, դեղերի դուրսգրման թիվը կազմել է 458 հազար:

Ի դեպ, Կառավարության նոր որոշմամբ՝ 2027 թ. հունվարի 1–ից էլեկտրոնային ձեւաչափով աշխատող տաքսու վարորդները կդառնան առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու։

Ըստ ՀՀ ՎԿ տվյալների՝ 2026թ.-ի փետրվարին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանում գրանցվել են. Անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ)՝ 2,837,

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)՝ 1,063,

Հասարակական կազմակերպություն (ՀԿ)՝ 23

Հայաստանյան անշարժ գույքը շարունակում է գրավել օտարերկրացիներին։ ՎԿ տվյալներով՝ 2026 թ․ հունվարին օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքները կազմել են 126 միավոր՝ 8․6 %- ով ավելի, քանի նախորդ տարվա հունվարին։ Ամենաշատը Հայաստանում անշարժ գույք են գնել․

Ռուսաստանից — 85 միավոր

Եվրոպայից — 23 միավոր

և ԱՄՆ –ից — 13 միավոր։

Հիմա Ադրբեջան-Հայաստան առևտրաշրջանառության թվեր։ 2025թ․ նոյեմբերից մինչև 2026 թ․ ապրիլի 15-ը  ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 26 հզ 295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից՝ 9 հզ 337 տոննա վառելիք։

Եվ վերջում․․․․Շարունակում է ավելանալ պետական պարտքը։ 2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ այն 14․13 մլրդ դոլար է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ.-ի փետրվարի վերջի համեմատ՝ պետական պարտքն աճել է 8․5%-ով, կամ 1,107.1 մլն դոլարով։

 

Նիկոլ Փաշինյանի հետ Աննա Հակոբյանն էլ է գյումրի գնացել


Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Գյումրիից, որտեղ նրան ուղեկցում է Աննա Հակոբյանը, մինչդեռ ամիսներ առաջ հայտարարռլ էին ամուսնալուծության մասին։

Փաշինյանը «սիգնալով» ներխուժեց Գյումրի. հրապարակը դատարկ է


Ինչպես հայտնի է, այսօր Նիկոլ Փաշինյանն ավտոերթ էր կազմակերպել հյուսիս-հարավ մայրուղով՝ ուղևորվելով դեպի Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում նախատեսված է համ…

«Նիկոլի հրաժարականի հետևից ինչո՞ւ չգնացիք»․ Տիգրան Քոչարյան

«Նիկոլի հրաժարականի հետևից ինչո՞ւ չգնացիք»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդուն հանրայնորեն ասում են, իրա պատասխանատվության գոտիով թշնամին սողոսկել է մինչև Շուշի, ասում ա եկեք ԱԺ-ում փակ քննարկում անենք։
     Ասում են Գենշտաբի պետի ընդունած որոշումներով ու նիկոլի հաստատմամբ է ադրբեջանցիների առաջխաղացումը եղել, ասում եք եկեք ԱԺ փակ ռեժիմով քննարկենք։
     Լավ, էս մարդկանց հետ ինչ ա կատարվում, որ ճանճն ա գալիս կծում, ու կամքից ու բանականությունից զրկում։
     Նոյեմբերի 10-ին ինչո՞ւ նիկոլին տարաք բունկերում պահեցիք։
     Հրաժարականի հետևից ինչու չգնացի՞ք, ինչն էր պակաս, բացի կամքից ու հետևողականությունից։
     Ինչու պաշտոնանկությունը տարաք վարչական դատարան քննարկելու։
     Ասում ա ժամանակն է առերեսվել իրականության հետ։
     Առերեսվենք։
     Օնիկ Գասպարյան, Արցախը չկա ու տղերքն էլ չկան։
     ՉԿԱՆ»։

Տեղի է ունեցել համերգ՝ դիջեյ-հոգեւորականի մասնակցությամբ


Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում տեղի է ունեցել համերգ՝ պորտուգալացի դիջեյ հոգեւորական Գիլյերմե Պեյշոտուի մասնակցությամբ։ Համերգը նվիրված է եղել Հռոմի…

Տեղի է ունեցել համերգ՝ դիջեյ-հոգեւորականի մասնակցությամբ


Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում տեղի է ունեցել համերգ՝ պորտուգալացի դիջեյ հոգեւորական Գիլյերմե Պեյշոտուի մասնակցությամբ։ Համերգը նվիրված է եղել Հռոմի…

Նյու Յորքի իշխանությունները Եգիպտոսին են վերադարձրել մաքսանենգ ճանապարհով դուրս բերված 13 հնագիտական առարկա

Այս առիթով տեղի է ունեցել հանձնման պաշտոնական արարողություն․․․

Նյու Յորքի իշխանությունները Եգիպտոսին են վերադարձրել մաքսանենգ ճանապարհով դուրս բերված 13 հնագիտական առարկա

Այս առիթով տեղի է ունեցել հանձնման պաշտոնական արարողություն․․․

Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային՝ Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը:

Պատասխանատուները զեկուցել են, որ Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կմ է։ Շինարարությունն իրականացվել է 4 փուլով: Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ հատվածի, Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի, Թալին-Լանջիկ 18,7 կմ հատվածի, Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացվել են Կառավարության, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ:

Այսպիսով՝ Աշտարակ-Գյումրի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ՝ 90 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությամբ։ Յուրաքանչյուր ուղղությամբ գործում է երկու երթևեկելի գոտի, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը 3.6 մ է։ Ճանապարհին առկա է նաև 2 մ լայնությամբ տեխնիկական կամ անվտանգության գոտի, որը նախատեսված է մեքենաների խափանվելու դեպքում կայանման, ճանապարհի սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպման և այլ նպատակների համար։ Նորակառույց ճանապարհից մուտքերը դեպի բնակավայրեր կազմակերպված են տրանսպորտային հանգույցների միջոցով։ Ընդհանուր առմամբ, Աշտարակից մինչև Գյումրի կառուցվել է 19 տրանսպորտային հանգույց, 10 կամրջային անցում։

Կառուցվել են գյուղտեխնիկայի համար նախատեսված 17 անցումներ, ինչպես նաև անասնանցումներ, որոնք տեղակայված են ճանապարհի տակ։ Կառուցվել են նաև դաշտամիջյան ճանապարհներ՝ ապահովելով մուտքեր դեպի քաղաքացիների հողամասեր ու տներ։ Տրանսպորտային հանգույցներում նախատեսված է լուսավորության համակարգ։ Ճանապարհահատվածի կառուցմամբ զգալիորեն բարելավվել է ճանապարհի երթևեկության անվտանգությունը։