Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. Կոստանյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան…

Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար. սա վճռորոշ պահ է

2026 թվականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ համախմբելով 26 երկրներից, ներառյալ Հայաստանից և Արցախից ժամանա…

ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը

ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը

Միացյալ Նահանգները կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը և սառեցրել է Բաղդադի հետ ռազմական համագործակցության ծրագրերը: Արգելափակումը նպատակ ունի ստիպելու Իրաքի իշխանություններին` զինաթափել իրանամետ աշխարհազորայիններին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի և իրաքցի պաշտոնյաներին։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերջերս արգելափակել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի հաշիվներում պահվող իրաքյան նավթի վաճառքից ստացված մոտ 500 միլիոն դոլարի կանխիկի առաքումը բեռնատար ինքնաթիռով: Ըստ թերթի՝ սա երկրորդ կանխիկի առաքումն է, որը Վաշինգթոնը բռնագրավել է փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական ռազմական արշավի սկսվելուց ի վեր, նշել են աղբյուրները։

Լրատվամիջոցը հայտնել է, որ ԱՄՆ-ն նաև կասեցրել է Իրաքի ռազմական և հակաահաբեկչական ստորաբաժանումների վերապատրաստման մի քանի ծրագրերի ֆինանսավորումը: Միևնույն ժամանակ, Դաշնային պահուստային համակարգը ամեն տարի մինչև 13 միլիարդ դոլար կանխիկ է ուղարկում Բաղդադ՝ հիմնականում կանխիկի վրա հիմնված տնտեսությանն աջակցելու համար։

Մեր դրոշը բարձր է, մեր ոգին՝ անկոտրում, և մեր հաղթանակները դեռ առջևում են․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզիկներին

Սուրեն Աղաջանյանն իր առաջին մասնակցությամբ արդեն դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր…

«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ

«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Յուրաքանչյուր անձ, ով հավակնում է դառնալ պետական պաշտոնյա, գործիչ՝ սուրբ պարտականություն ունի սերտելու իր ազգային պատմությունը և ճանաչելու իր միակ Ազգային Եկեղեցին՝ պատմությամբ, հավատամքով ու վարդապետությամբ, եկեղեցական նվիապետությամբ և կանոնական դրվածքով։ Միմիայն այսպես կարող է Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյան ծառայել բացառապես ազգային եւ պետական բարձրագույն շահերին։ Պետություն-Եկեղեցի հարաբերությունները չեն կարող վերաձեւավորվել կամ կարգավորվել անհատական կամ խմբակային քմահաճույքներով։ Այդ համազգային-պետական կարևորագույն հարց է, որին, անխտիր, մասնակցություն պետք է բերեն բոլորը՝ բոլոր համազգային-պետական մարմիններն ու ուժերը (կուսակցություններ, կազմակերպություններ, միություններ եւն)։ Իսկ այդ գործընթացի հիմքում, անվերապահորեն, պետք է լինի Հայոց Եկեղեցու, ի գլուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, աստվածային ինքնիշխանության եւ ժողովական-կանոնական դրվածքի լիակատար ճանաչումն ու ընդունումը։ Այս ամենին հակառակ որեւէ խոսք և գործողություն՝ դատապարտելի անօրենություն է»։

Թրամփը հրադադարի երկարաձգումն իբրև պակիստանցի միջնորդների խնդրանք է ներկայացրել. Al Jazeera

Վաշինգտոնից թղթակցի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմում մինչև վերջին պահը հստակություն չկար, թե ինչով կավարտվեն քննարկումները՝ հրադադարի երկարաձգմա՞մբ, թե՞ լարվածության ավելի սրացմամբ…

Խայտառակ մրցավարություն WORLD BOXING-ի կազմակերպած Աշխարհի գավաթում․ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է

Խայտառակ մրցավարություն WORLD BOXING-ի կազմակերպած Աշխարհի գավաթում․ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է

Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ

«Ինչպես մինչ այս էլ գրել էի, Իրանի այժմյան իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու։ Իրանական «Թուսքա» բեռնատար նավի վրա ամերիկյան ռազ…