Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը

Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ իրադրությունը «մնում է բարդ և կարող է արագ փոփոխվել», և խորհուրդ են տվել օգտվել առկա առևտրային չվերթներից…

Թրամփն Իրանի հետ հրադադարի ավարտի ժամկետ չի սահմանել. Սպիտակ տուն

Ըստ մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի՝ ենթադրաբար «երեքից հինգ օրյա պատուհանի» մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը…

Մանկապիղծի պատճառով Գեյթսի հիմնադրամն են ստուգում

Բիլ եւ Մելինդա Գեյթսների հիմնադրամի նկատմամբ սկսվել է ստուգում՝ մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապեր ունենալու հետ կապված։ Այս մասին հայտնում է The W…

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանից գործարքի վերաբերյալ «միասնական առաջարկ» է ակնկալում

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը և ԱՄՆ հետախուզական հանրությունը հասկանում են, թե ովքեր կարող են իրանական կողմից մասնակցել…

Ամերիկյան բազաների կրած վնասները դեռ չեն հաշվել

Պենտագոնը հայտարարել է, որ դեռեւս չի կարող հստակ ասել, թե Իրանական վերջին էսկալացիայի հետեւանքով Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները ինչքան վն…

«Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» երկրների ցանկ է կազմել»․ #Politico

«Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» երկրների ցանկ է կազմել»․ #Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի երկրները բաժանել է «լավերի» և «վատերի»՝ կախված դաշինքի գործունեության մեջ նրանց ներդրումից: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրների «լավերի ու վատերի» ցուցակի նման մի բան է կազմել, մինչ Թրամփի վարչակազմը ուղիներ է փնտրում պատժելու դաշնակիցներին, որոնք հրաժարվել են աջակցել Իրանի դեմ պատերազմին», – ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ փաստաթուղթը մշակվել է ամերիկացի պաշտոնյաների կողմից՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Թրամփի հանդիպման նախապատրաստման շրջանակներում: Դրա հիմքում ընկած Է Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի նախաձեռնությունը, որն առաջարկել էր խրախուսել դաշնակիցներին, որոնք «նախաձեռնություն են ցուցաբերում», և հակառակը՝ պատժել դաշինքի այն երկրներին, որոնք չեն կատարում հավաքական պաշտպանության իրենց պարտավորությունները։

Աղբյուրների խոսքով, ԱՄՆ վարչակազմը մանրամասները գաղտնի է պահում, մինչ տարբեր տարբերակներ է ծրագրում: Պաշտոնյաները որևէ պարզաբանում չեն տվել այն մասին, թե ինչպիսին կարող են լինել այդ արտոնությունները կամ հետևանքները:

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ վերանայելու է ԱՄՆ-ի դերը դաշինքում։ Politico-ի գնահատմամբ՝ տեսականորեն Վաշինգթոնը կարող է կրճատել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը, նվազեցնել Եվրոպայում տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը և զորքերը մի երկրից մյուսը տեղափոխել։

Եվրոպական երկու պաշտոնյաներ, որոնք ծանոթ են նման ծրագրերին, որպես հնարավոր հետևանքներ այն երկրների համար, որոնք հրաժարվել են աջակցություն տրամադրել, նշել են նաև համատեղ զորավարժությունների կրճատումը, «վատ» դաշնակիցներին զենքի վաճառքի սահմանափակումը և դրանց փոխանցումը «լավ» դաշնակիցներին։

Երկու հարավկորեական կործանիչներ բախվել են օդաչուի կողմից տեսանյութ նկարահանելու պատճառով

Երկու հարավկորեական կործանիչներ բախվել են օդաչուի կողմից տեսանյութ նկարահանելու պատճառով

Հարավային Կորեայում երկու կործանիչներ բախվել են օդում, երբ օդաչուն լուսանկարներ և տեսանյութեր էր արել` որպես հուշ: Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին, այժմ երկրի աուդիտի և ստուգման խորհուրդը հրապարակել է հետաքննության մանրամասները, գրում է BBC-ն:

Հաստատվել է, որ օդաչուներից մեկն իր վերջին թռիչքն էր կատարում զինվորական ստորաբաժանման հետ: Բազա վերադառնալիս նա սկսել է լուսանկարներ անել խցիկից իր անձնական բջջային հեռախոսով:

Մյուս կործանիչի օդաչուն, նկատելով դա, խնդրել է գործընկերոջը տեսանկարահանել մյուս ինքնաթիռը: Լուսանկարիչը բարձրացրել է ինքնաթիռը՝ ավելի լավ կադր ստանալու համար: Ինքնաթիռները բախվել են՝ վնասելով մեկի թևը և մյուսի պոչը: Օդաչուները չեն տուժել, սակայն ինքնաթիռի վերանորոգումը արժեցել է 880 միլիոն վոն (մոտավորապես 596,000 դոլար):

Վթարից հետո օդաչուներից մեկը հեռացվել է, իսկ ավելի ուշ հրաժարական է տվել՝ աշխատանքի անցնելով մասնավոր ընկերությունում: Սկզբում նրան պարտավորեցրել են փոխհատուցել ամբողջ գումարը, բայց ի վերջո տասն անգամ ավելի փոքր տուգանք են սահմանել՝ 88 միլիոն վոն (59,600 դոլար)։

Իշխանությունները խոստովանել են, որ Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը մասամբ պատասխանատու են միջադեպի համար, քանի որ անձնակազմը թույլ էր տվել օգտագործել բջջային հեռախոսները թռիչքի ընթացքում։

Թրամփը Իրանում հրադադարի ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 26-ը

Ըստ աղբյուրի՝ Իսրայելում կասկածում են, որ կողմերին կհաջողվի պայմանավորվածությունների հասնել մինչև այդ ժամկետը…

Իրանը հետևողականորեն հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին. Փեզեշքիան

Պարտավորությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները հիմնական խոչընդոտներն են իրական բանակցությունների համար,- X սոցիալական ցանցում գրել է Փեզեշքիանը…