Երևանում թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է կայանված Mazda-ին. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մակնիշի ավտոբուսը և «Mazda» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է թիվ 28 երթուղին, իսկ վիրավորը «Mazda»-ի վարորդն է, «Mazda»-ն էլ եղել է կայանված, երբ ավտոբուսը բախվել է նրան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Փաշինյանի սարսափելի խոստովանությունը նոր ռիսկեր է պարունակում

Քաղաքական խոսույթում հաճախ է կիրառվում «պսևդո» բառը, որը նշանակում է՝ կեղծ։ Ամենատարածվածը «պսևդոհայրենասեր» բառն է, այսինքն՝ կեղծ հայրենասեր։ 90-ականների սկզբում ի հայտ եկավ «կոոպերատիվ դաշնակ» անվանումը, որով բնորոշում էին այն խմբերին, որոնք ներկայանում էին, թե դաշնակցական են, սակայն իսկական ՀՅԴ-ից չէին։ Ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը կիրառեց «պսևդոդաշնակցական» բառը, որը բառացի նշանակում է՝ կեղծ դաշնակցական։

«Եկեք խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր, մենք էդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, բայց նա էդ նախընտրական ծրագիրը մի կողմ է դրել, մեզ ավանդել է ուրիշ օրակարգ»,- այս մասին ապրիլի 16-ին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչո՞ւ է ՔՊ-ն պսևդոդաշնակցական ծրագրով հանդես եկել 2021-ին, և հարավո՞ր է վաղն էլ վերաորակի ՔՊ-ի այսօրվա նախընտրական ծրագիրը։

Եթե Փաշինյանը գիտի, թե ինչ է նշանակում՝ «պսևդո» բառը և «պսևդոդաշնակցական» բառն ուղիղ իմաստով է կիրառել, ապա կարելի է ենթադրել, որ այսպիսով նա խոստովանում է, որ ՔՊ-ն 2021-ին խաբել է ժողովրդին, ներկայացել որպես դաշնակցական, այնինչ՝ եղել է պսևդոդաշնակցական, այսինքն՝ կեղծ դաշնակցական։ Ի՞նչ երաշխիք կա, որ նա չի կեղծում այսօր, երբ խոսում է անկախության, ժողովրդավարության և խաղաղության մասին։

Այս խոստովանության մեջ ուշագրավ է նաև այն, որ պատասխանատվությունը դրվում է ժողովրդի վրա՝ չնկատելով նույնիսկ, որ այս վերացարկման մեջ տրամաբանական խզում կա։ Ժողովուրդն ինչպե՞ս կարող էր 2021-ին ընտրել ՔՊ-ի պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիրը, Փաշինյանին ընտրել վարչապետ, ու անմիջապես հետո Փաշինյանին ավանդել այլ օրակարգ։ Այսպիսի վերացարկումը վիրավորական է թե՛ ժողովրդի, թե՛ վարչապետի համար։

Մտահոգիչ է նաև ապագային միտվող ենթադրությունը, թե Փաշինյանը մի քանի տարի անց կարող է հրաժարվել 2026-ի պլատֆորմից՝ այն հետահայաց որակելով պսևդոանկախական, պսևդոժողովրդավարական, պսևդոպացիֆիստական։ Հոռետեսները կարծում են, թե նա կարող է հրաժարվել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունից, խաղաղության օրակարգից, երկիրը ներքաշել պատերազմի մեջ, հակաժողովրդավարական քայլեր անել, խորացնել կախվածությունը Կրեմլից, հետո պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա։

Մասնավորապես՝ հոռետեսները կասկած են հայտնում, թե Փաշինյանն ընտրություններից հետո պաշտոնապես թույլ է տալու, որ հարևանները Հայաստանը կոչեն «Արևմտյան Ադրբեջան»։ Նա, ճիշտ է, մի քանի անգամ հրապարակավ ու խիստ հայտարարել է, թե Հայաստանի տարածքում չկա այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», թե այդ խոսույթը հակասում է խաղաղության օրակարգին, կոչ է արել Ադրբեջանին այդպիսի խոսւյթ չկիրառել։ Սակայն նրան չեն լսում Բաքվում և պետական մակարդակով առաջ են տանում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը։

Մասնավորապես՝ այս օրերին համանուն խորագրով ցուցահանդես է բացված Ադրբեջանի նկարիչների միության ցուցասրահում։ Իսկ ՀՀ իշխանությունը դրան չի անդրադառնում ու չի դատապարտում ագրեսիայի ակնարկ պարունակող, ազգային ինքնասիրությունը վիրավորող այս երևույթը, որը նաև խախտում է խաղաղության նախաստորագրված պայմանագրի 8-րդ հոդվածը։ Հետևաբար՝ այս կասկածը լրիվ անհիմն չէ։

Հոռետեսության համար ավելի ծանրակշիռ հիմք կա։ 2023-ի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարեց, թե անկախության պաշտպանության շարժում է սկսում։ Եթե իրոք այդպիսի շարժում սկսվեր, ապա խորհրդային բռնազավթումից ազատագրված բախտակից երկրների օրինակով՝ Հայաստանից ևս դուրս կհրավիրվեին ռուսական զորքերը, լյուստրացիայի մասին օրենք կընդունվեր, ՀՀ-ն դուրս կգար ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, որ պաշտպաներ իր անկախությունը ռուս-թուրքական հնարավոր ոտնձգություններից։ Սակայն այսպիսի իրական քայլեր չեղան և չեն էլ նշմարվում։

Կարճ ասած՝ հոռետեսական մտավախություն կա, որ Փաշինյանը, ինչպես հետահայաց խոստովանությամբ վերաշարադրում է 2021-ի նախընտրական պատմությունը և պատասխանատվությունը դնում ժողովրդի վրա, նույն կերպ կարող է մի քանի տարի հետո հրաժարվել խաղաղության օրակարգից, անկախությունը պաշտպանելուց, ժողովրդավարությունից։ Իսկ երբ կրկին փորձի վերընտրվել, ապա հետահայաց կարող է ասել, թե 2026-ին մեր ժողովուրդը Իրական Հայաստան չէր ուզում, կամ Իրական Հայաստանը տեսնում էր ռուս-բելառուսական հակաքաղաքակրթական միության մեր երբեմնի ընդհանուր հայրենիքի կազմում, կամ մեր ժողովրդի կարծիքով՝ Իրական Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» էր, կամ նման սարսափելի, ապապետական բաներ։

Թաթուլ Մկրտչյան

«Պետք է ունենանք պատշաճ պետական մտածողություն՝ ժամանակակից հայկական պետության հիմքը դնելու համար»․ Վահե Հովհաննիսյան

«Պետք է ունենանք պատշաճ պետական մտածողություն՝ ժամանակակից հայկական պետության հիմքը դնելու համար»․ Վահե Հովհաննիսյան

«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը․
     Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ։ Պետք է այդ մասին ազնիվ խոսել ու հետևություններ անել։
     «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, իմ պատկերացմամբ, պետք է լինի Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը պատկերող համապարփակ ծրագիրը, որը պետք է ձևակերպի ազգային կարճաժամկետ ու ռազմավարական նոր նպատակները։
     1. Այն պետք է ենթադրի փոխհամաձայնություն՝ առաջիկա տարիների համար կառավարման սկզբունքների շուրջ: Համակեցության նոր կանոնների հաստատում, որը ենթրադրելու է «չի կարելիների» մի հստակ կոշտ ցանկ։
     2. Վաղվա Հայաստանը պիտի ունենա փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու մտածողությամբ հասարակություն։ Պարտադրված խեղճությունից ձևավորված մեր ներքին ագրեսիան որպես հանրային որակ պետք է վերանա։
     3. Առաջնահերթ խնդիր է ազգային դրական հատկանիշների վերածնունդը՝ գրագետ հայի, կարգին հայի, արժանապատիվ հայի կերպարի ինտենսիվ քարոզը, վերագտնումը, վերակերտումը։ Սա պետք է դառնա Հայաստանի և հայկական աշխարհի կարևորագույն պրոցեսներից մեկը։ Մենք պետք է ջարդենք խղճուկ, կոտրված, նյութապաշտ հայի կերպարը, որը հիմա, ցավոք, խրախուսվում է։ Առաջիկա տասնամյակներում մենք պետք է այս խնդիրը համարենք գերակա՝ մանկապարտեզից սկսած աշխատելով։
     4. Պետք է խիզախություն ունենանք հասկանալու 2018-ից հետո մեզ հետ կատարվածը՝ ամբողջ խորությամբ։ Պետք է անցնենք հանրային ամոթի և զղջման փուլը, պետք է հասկանանք՝ ինչո՞ւ այդքան տկար գտնվեցին պետական ինստիտուտները և ինչպե՞ս մեկ հոգին կարողացավ իր անձով փոխարինել բոլոր համակարգերն ու անխոչընդոտ անել այն ամենը, ինչ ուզում էր։
     5. Մենք պետք է հասկանանք՝ ինչպես է ձևավորվում կամակատարների, բոլոր անօրինական հրահանգներ կատարողների սոցիալական շերտը, և ինչպես անել, որ նման բան այլևս չլինի։
     6. Եվ վերջապես պետք է ստեղծենք համակարգ, որի շնորհիվ այլևս ոչ ոք ու երբեք չկարողանա Հայաստանը միանձնյա կառավարել։ Ստեղծել մեխանիզմներ, հակակշիռներ, որպեսզի ոչ մեկն այլևս չկարողանա իր միական որոշումներով երկիրը տանել պատմական ողբերգության, որպեսզի այլևս երբեք չստեղծվի վիճակ, երբ երկրի ապագան կախված է Ալիևների ցանկություններից։
     7. Ուշադիր նայենք վերջին հարյուրամյակի մեր ընթացքը. այն արձանագրում է մեր տարածքների և բնակչության սիստեմատիկ կրճատում։
     Հայաստանը կանգնած է կոպիտ ագրեսիայի և հարևանների կողմից հիբրիդային կլանման միաժամանակյա վտանգի առաջ։ Մեր պետական մտածողությունը և ազգային լրջությունը կայանում են այս սուր մարտահրավերը ընկալելու և դրանք բացառիկ գրագետ քայլերով չեզոքացնելու մեջ։
     Մենք պետք է ունենանք պատշաճ պետական մտածողություն՝ գնալու հետպատերազմյան վերականգնման և հիմքը դնելու ժամանակակից հայկական պետության»։

ԵՄ-ն ևս շուրջ 2,7 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային

Ըստ նրա՝ Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո  «100 տոկոսով երաշխավորված» է, որ ԵՄ-ն Կիևին 90 միլիարդ եվրո վարկ կտրամադրի…

Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր Հորմուզի նեղուցով անցել է առաջին զբոսանավը

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Celestyal Discovery նավը, ինչպես սպասվում է, Օման կժամանի շաբաթ օրը…

Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր Հորմուզի նեղուցով անցել է առաջին զբոսանավը

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Celestyal Discovery նավը, ինչպես սպասվում է, Օման կժամանի շաբաթ օրը…

13-ամյա դպրոցականը Բեռլինում ավելի քան 2000 տարի առաջ հատված հունական մետաղադրամ է գտել

Գիտնականները դեռևս չեն կարողանում բացատրել, թե ինչպես է մետաղադրամը հայտնվել Կենտրոնական Եվրոպայի հյուսիսում…

Վաշինգտոնում վիթխարի կամարի կառուցման Սպիտակ տան նախագիծը հաստատվել է՝ հակառակ քննադատության ալիքին

Հանրային մեկնաբանությունների ժամանակ հանձնաժողովը շուրջ հազար մեկնաբանություն է ստացել, բոլորն էլ՝ բացասական…

Լուկաշենկոն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել քիթը Չինաստանի գործերի մեջ չխոթել

Նա նշել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ցույց տվեց Միացյալ Նահագների իրական դեմքը…

«Ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում»․ Հրայր Կամենդատյան

«Ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում ոսկու գրավադրմամբ վարկերի դեպքում բանկերը և վարկային կազմակերպությունները առաջնորդվում են որոշակի հստակ կանոններով, որոնք կախված են միջազգային շուկայում ոսկու գնից և տեղական շուկայի առանձնահատկություններից։
     Ահա հիմնական կետերը, թե ինչպես է կատարվում գնահատումը.
     1. Գնահատման հիմքը (Լոնդոնյան բորսա)
     Ոսկու գինը Հայաստանում ուղղակիորեն կապված է Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի (LBMA) սահմանած գների հետ։ Բանկերը վերցնում են միջազգային գինը (տրոյական ունցիայի համար), վերածում են այն դրամի և հարմարեցնում տեղական շուկային։ Քանի որ ոսկու գինը բորսայում փոփոխական է, բանկերի գնահատման սակագները կարող են փոխվել շաբաթական կամ նույնիսկ օրական կտրվածքով։
     2. Հարգի (Проба) դերը
     Գնահատումը կատարվում է զուտ ոսկու քանակին համապատասխան։ Որքան բարձր է հարգը, այնքան բարձր է մեկ գրամի արժեքը.
     585 հարգ (14 կարատ). Ամենատարածվածն է զարդերի մեջ։
     750 հարգ (18 կարատ).Ավելի թանկարժեք զարդեր։
     958/999 հարգ (24 կարատ). Ներդրումային ձուլակտորներ կամ մետաղադրամներ։
     3. «Լիկվիդացիոն» արժեք և Լոմբարդային մարժա
     Սա ամենակարևոր մասն է։ Բանկը ձեզ երբեք չի տա ոսկու շուկայական արժեքի 100%-ը։
     Գնահատում.
     Բանկը սահմանում է ոսկու գրամի գին (օրինակ՝ եթե շուկայում 1 գրամը 30,000 դրամ է, բանկը կարող է այն գնահատել 25,000 դրամ)։
     Վարկ/Գրավ հարաբերակցություն (LTV).
     Սովորաբար բանկերը տրամադրում են գնահատված արժեքի (80-120%)-ը՝ կախված վարկի տեսակից և հաճախորդի պատմությունից։ Եթե տրամադրվում է 100%-ից ավել, ապա տոկոսադրույքը սովորաբար ավելի բարձր է լինում։
     4. Ի՞նչը հաշվի չի առնվում
     Ոսկու գրավով վարկի դեպքում բանկի համար ձեր զարդը դիտվում է որպես «ջարդոն» (лом)։
     Թանկարժեք քարեր.
     Ադամանդների կամ այլ քարերի քաշը հանվում է ընդհանուր քաշից, և դրանք սովորաբար չեն գնահատվում։
     Աշխատանքի արժեք.Զարդի գեղագիտական արժեքը կամ բրենդը գրավի գնահատման վրա չեն ազդում։
     Ոսկու գնի դինամիկան
     Խորհուրդներ գրավադրելիս.
     1. Համեմատեք սակագները. Տարբեր բանկերում 1 գրամի գնահատման արժեքը կարող է տարբերվել 500-1000 դրամով։
     2. Ուշադրություն դարձրեք մարման կարգին. Որոշ տեղերում տոկոսները գանձվում են ամսական, այլ տեղերում՝ ժամկետի վերջում։
     3. Գրավի պահպանման վճար. Բացի տոկոսներից, կարող են լինել գրավի պահպանման կամ սպասարկման լրացուցիչ վճարներ։
     Այս պահին ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում, ինչը թույլ է տալիս ոսկու դիմաց ստանալ ավելի մեծ գումար, քան նախկինում»։