Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի փողոցում՝ մասնավորապես` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի ճանապարհահատվածում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի փողոցում՝ մասնավորապես` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի ճանապարհահատվածում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:
Սիրիայում վառելիքի կտրուկ գնաճը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Ցույցերը համարվում են երկրում ամենախոշորներից մեկը՝ Բաշար Ասադի իշխանության տապալումից ի վեր։
Բողոքի ակցիաների մասնակիցները այրել են անվադողեր և փակել առանցքային ճանապարհներ, այդ թվում՝ Դամասկոսը Հալեպին կապող մայրուղին։ Բողոքի ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարությունը շաբաթ օրը դիզելային վառելիքի գինը բարձրացրել է 40 տոկոսով՝ մեկ լիտրի դիմաց հասցնելով 175 սիրիական ֆունտի՝ մոտ 1,32 ԱՄՆ դոլարի։
Վառելիքի թանկացումը ավելի է խորացրել սիրիացիների սոցիալ-տնտեսական խնդիրները։
Կառավարությունը բարձրացրել է նաև մի շարք այլ վառելիքի տեսակների գները։ Կենցաղային և արդյունաբերական գազի գինն աճել է մոտ 9 տոկոսով, 95 օկտանային բենզինի գինը՝ 28 տոկոսով՝ հասնելով 195 ֆունտի, իսկ 90 օկտանային բենզինը թանկացել է 26 տոկոսով՝ հասնելով 185 ֆունտի։
Բողոքի մասնակիցները փակել են նաև հում նավթ տեղափոխող բեռնատարների շարասյուների ճանապարհը, որոնք շարժվում էին դեպի Կենտրոնական Սիրիայի նավթավերամշակման գործարաններ։ Որոշ ցուցարարներ պահանջել են էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարների, ինչպես նաև Սիրիայի նավթային ընկերության ղեկավարի հրաժարականը։
Սիրիայում վառելիքի շուկայի վրա լրացուցիչ ճնշում է ստեղծվում նաև ռուսական մատակարարումների հետ կապված իրավիճակի պատճառով։
Սիրիան զգալիորեն կախված է ռուսական նավթի մատակարարումներից։ Այս տարի երկիրը Ռուսաստանից օրական ներմուծել է մոտ 60 հազար բարել նավթ, թեև Դամասկոսը Վաշինգտոնին հայտնել է այդ գնումները կտրուկ կրճատելու պատրաստակամության մասին։
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ) 15.09.2026
«Հայաստան» դաշինքից հայտնում են, որ Սահմանադրական դատարանը կքննի վերջին երկու տարում առնվազն մեկ տարի Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորման սահմանադրականությունը։
Ազգային ժողովի 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով 2026 թվականի հուլիսի 3-ին իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը, որով քվեարկելու իրավունքից զրկվում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակների հրապարակումից առաջ վերջին երկու տարվա ընթացքում առնվազն կեսը՝ մեկ տարին, հայրենիքում չեն եղել։
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Գործով դատաքննությունը նշանակված է 2026 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը, իսկ որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Ազգային ժողովը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է՝ ռուսական կողմը չի ընդունում նա․ Ծառուկյանին պատկանող Արարատ կոնյակի, գինու, օղու գործարանի արտադրանքը։ «Նոյ» կոնյակով բարձված շուրջ 2 տասնյակ բեռնատար անցել են սահմանը, սակայն ռուսական կողմն անհայտ պատճառներով թույլ չի տալիս առաջ շարժվել։
Մեր աղբյուրներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո իրենք անարգել ապրանք են ուղարկել ՌԴ, մինչ այն պահը, երբ կոնյակի գործարանը խլվեց սեփականատիրոջից եւ վերցվեց պետական կառավարման, իսկ Ծառուկյանն էլ կալանավորվեց հուլիսի 7-ին։ Թերեւս հենց դա է պատճառը, որ «Արարատի» խմիչքը մնացել է ճանապարհին՝ այդ խմիչքի վաճառքից գոյացած եկամուտը պետությանն է գնալու՝ ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական ապարատում բունտ է հասունանում․ ըստ տեղեկությունների՝ հունվարից շեշտակի բարձրանալու է վարչությունների եւ բաժինների պետերի աշխատավարձերը, իսկ այդ պաշտոններում հիմնականում քաղաքական նշանակումներ են արվում՝ ՔՊ-ականների շարքերից։
Ստացվում է, որ առաջատար, գլխավոր մասնագետները, որոնք այդ կարգավիճակին հասել են համակարգում քայլ-քայլ առաջ գնալով եւ իրենց աշխատանքի շնորհիվ, մի քանի անգամ ավելի քիչ են ստանալու, քան իրենց պետերը, որոնց գործը ենթականերն են անում։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է կանոնակարգվելու այս հարցը, մեր աղբյուրն ասաց՝ օրենքի կետով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Ռուսաստանը Հայաստանից Գյումրիից ռազմական բազան դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում մենք չենք ստացել»,- ասել է նա «Իզվեստիա» թերթին։
Դիվանագետը ընդգծել է, որ Մոսկվայում շարունակում են ելնել այն հանգամանքից, որ տվյալ ռազմական բազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է։
ԱՄՆ-ը մերձերկրյա ուղեծիր է դուրս բերել տիեզերական տարածության վերահսկման համար նախատեսված զենք, հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնկը, հայտնում է ամերիկյան մասնագիտացված Air & Space Forces Magazine պարբերականը։
«Մենք շարունակում ենք պատրաստվել փոփոխվող սպառնալիքներին, որտեղ էլ դրանք ի հայտ գան։ Այդ պատճառով ԱՄՆ-ն այժմ ուղեծրում ունի տեղակայված տիեզերքի վերահսկման զենք, որն ունակ է պաշտպանել մեր զինված ուժերը հակառակորդի թշնամական գործողություններից»,- ԱՄՆ-ի ռազմաօդային եւ տիեզերական ուժերի ասոցիացիայի համաժողովում հայտարարել է Մեյնկը։
Air & Space Forces Magazine-ը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ ամերիկացի պաշտոնյաները ճանաչել են, որ ԱՄՆ-ն ունի ուղեծրում տիեզերական զենք ունի։ Մեյնկն ընդգծել է, որ իր այս հայտարարությունը մտածված է, իսկ ձեւակերպումները՝ «շատ մանրակրկիտ կշռադատված»։ Նա հրաժարվել է ուղեծրային զենքի մասին որեւէ մանրամասնություն հայտնել։
«Որքանով ես գիտեմ՝ ամերիկացի որեւէ պաշտոնյա նախկինում նման բան չի ասել։ Այժմ ԱՄՆ-ը ստիպված կլինի հաշտվել, որ չինացիներն ու ռուսները նույն բանն են անելու կամ ասելու։ Չեմ կարծում, որ դա բխելու է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից»,- անվտանգության, պաշտպանության և միջազգային ռազմաքաղաքական թեմաները լուսաբանող ամերիկյան Defence One-ին ասել է տիեզերական անվտանգության հարցերով փորձագետ Վիկտորիա Սեմսոնը։
Հարցին, թե ԱՄՆ-ն ինչպիսի սպառազինություն կարող էր տեղակայել տիեզերքում, նա ենթադրել է, որ դա կինետիկ՝ հարվածային զենք չէ, այլ ռադիոէլեկտրոնային պայքարի տիեզերական միջոց։
Ինչպես 44-օրյա պատերազմի համար հանգանակված գումարների մեծագույն մասը զենք գնելու փոխարեն ուղղվեց պետական բյուջե, որտեղ էլ բնականաբար վերածվեց այլ ծախսերի, որոնց թվում նաև՝ աշխատավարձ-պարգևավճարների, այնպես էլ այս համանման հիմնադրամի միջոցների հետագա ճակատագիրը անկանխատեսելի է։
Ավելին, եթե աշխատավորների աշխատավարձերի 1 տոկոսից (դրոշմանիշային վճար) գոյացող այս հիմնադրամում առաջացել է նման վիթխարի ավելցուկ` գուցե գումարները ետ վերադարձվեն կամ դադարի այս պարտադիր վճարի մասին օրենքը։
Գծապատկերում երևում է 4 արժույթներով (դրամ, դոլար, ռուբլի, եվրո) հավաքագրված գումարների շարժը` մուտքը և ելքը։