Մեծ պատիվ է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում․ դեսպան

Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ կատարած այցին։

«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում։ Հզոր, ազդեցիկ արարողություն»,-գրել է դեսպանը։

Մեր ուժը միասնության մեջ է. պատմությունը ցույց է տվել, որ երբ միասին ենք՝ հաղթող ենք. քաղաքացի

«Պետք է աշխատենք այս դավաճան իշխանությանը տապալել, որովհետև նա մեզ տանում է դեպի պարտություն։ Մենք զորավար ղեկավարների կարիք ունենք՝ Նժդեհի, Անդրանիկի, Մոնթեի, Վազգենի նման։ Մեր ուժը միասնության մեջ է, որովհետև պատմությունը ցույց է տվել, երբ միասին ենք՝ հաղթող ենք»,- այսօր Ծիծեռնակաբերդում Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը՝ կոչ անելով համայն հայությանը՝ միանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այսօրվա իշխանության քաղաքականությունը հարված է մեր ինքնությանը, հայ լինելու արժեքին. Մանե Թանդիլյան

Ցեղասպանությունը մեր պատմության անբաժան մասն է: Եվ եթե կան մարդիկ. ովքեր պատրաստ են մոռանալ իրենց պատմությունը, անցյալն ու իրենց ընտանիքների ողբերգությունները, ես կդժվարանամ նրանց մարդ անվանել, որովհետև մարդը կենդանուց տարբերվում է հիշողությամբ:

Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Թանդիլյանը:

«Չգիտեմ՝ ով պիտի լինես, որ ստիպես հայ ժողովդրին՝ ուրանա իր պատմությունը: Այսօրվա իշխանության քաղաքականությունը հարված է մեր ինքնությանը, հայ լինելու արժեքին», – ասաց Թանդիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայ հայտնիները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 24-ին, հայությունը աշխարհի բոլոր ծագերում նշում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը ոչ միայն սգո, այլև վերածննդի և արդարության պահանջի խորհուրդ ունի։

1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայրենազրկումն ու մշակութային եղեռնը շարունակում են մնալ հայ ժողովրդի բաց վերքը, քանի դեռ հանցագործությունը չի արժանացել լիարժեք ճանաչման և դատապարտման։

Այս նվիրական օրը հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու մշակութային գործիչները ևս միացել են համազգային ոգեկոչմանը։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում հուզիչ հրապարակումներով և անմոռուկի խորհրդանիշով հարգանքի տուրք են մատուցել Ռազմիկ Ամյանը, Սոնա Ռուբենյանը, Արփի Գաբրիելյանը, Սոֆի Մխեյանը և Սարգիս Ավետիսյանը։

Դերասան Ռաֆայել Երանոսյանը, երգիչներ Արթուր Խաչենցն ու Մոնիկա Նազարյանը ևս իրենց խոսքն են ուղղել հետևորդներին՝ շեշտելով հիշողության և միասնականության կարևորությունը։

Տարելիցի առիթով յուրահատուկ ստեղծագործական անդրադարձ է կատարել երգիչ Արաբո Իսպիրյանը։ Նա ներկայացրել է իր նոր՝ «Չհանես խաչդ»ստեղծագործությունը, որը հագեցած է ազգային ոգով և հավատի ու դիմադրողականության ուժեղ ուղերձով։

Երգը կարծես կոչ է՝ հավատարիմ մնալու սեփական արմատներին և երբեք չնահանջելու պատմական արդարության համար պայքարից։

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքը և աշխարհասփյուռ հայկական հուշահամալիրները դարձել են ուխտատեղի, որտեղ յուրաքանչյուր խոնարհված ծաղիկ խորհրդանշում է՝ «Հիշում եմ և պահանջում»։

Թամարա Քալանթարյան

Հանրայինը բոյկոտել և գրեթե չի ցուցադրել կաթողիկոսի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այսօր այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարվել։

Այս առիթով հուշահամալիր է բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Հատկանշական է, որ Հանրային հեռուստատեսությունն ամբողջ ընթացքում ուղիղ եթեր է ապահովում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, սակայն, կաթողիկոսի այցի ժամանակ, ըստ էության բոյկոտել է, ընդամենը մի քանի կադր է ցուցադրել հեռվից՝ Անմար կրակի մոտ կանգնած։

Կաթողիկոսի ձայնը չի լսվել, միայն՝ երաժշտություն: Արարողության ընթացքում կա՛մ անմար կրակն են ցուցադրել, կա՛մ մարդկանց հոսքը:

Այլ պաշտոնյաների այցերը մանրամասն լուսաբանվել են։

Ցեղասպանությունից 111 տարի անց. հարգանքի տուրք` զոհերի հիշատակին. ՈւՂԻՂ

Արտաքին
14:27 11-09-2021

Այսօր ամբողջ աշխարհը հարգանքի տուրք է մատուցում ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին

20 տարի առաջ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան, 19 մահապարտ ահաբեկիչներ առևանգեցին չորս ուղևորատար ինքնաթիռներ և կատարեցին պատմության մեջ խ…

Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Մակրոն

«Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետությունը հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք է մատուցում դրա զոհերի հիշատակին։

Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան՝ Հայաստանի և ֆրանսիացի ժողովրդին հայերի հետ», Իքսի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

ԵՄ առաքելությունը Հայաստանում կարող է ազդեցություն ունենալ ներքին գործընթացների վրա. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է,
որ Եվրամիությունը, իր խոսքով, չի թաքցնում՝ Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը
կարող է Բրյուսելին լրացուցիչ ազդեցության լծակներ տալ երկրի ներքին գործընթացների
վրա։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍը, Զախարովան նշել է, որ ապրիլի 21-ին ԵՄ
խորհուրդը որոշում է կայացրել Հայաստան գործուղել «գործընկերային առաքելություն»՝ անվտանգության
ոլորտում համագործակցության շրջանակում։

Նրա խոսքով՝ սա արդեն երկրորդ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում,
և ներկայացվում է որպես աջակցություն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, սակայն,
ըստ Զախարովայի, այն կարող է օգտագործվել հայկական պետական կառույցների վրա ազդեցություն
գործադրելու համար։

Դիվանագետը նաև պնդել է, որ նման նախաձեռնությունները կարող են
հանգեցնել Հայաստանի ներքին գործերին միջամտության՝ այդ թվում ընտրական գործընթացների
վրա ազդեցության փորձերի։