Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում է

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, վարչապետի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՀՀ ՄԻՊ

Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ վերահաստատելով մարդու արժանապատվության ու հիմնարար իրավունքների գերակայությունը․ ասված է ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

«Անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։

Սա մարդկության պատմության ամենածանր հանցագործություններից էր, որն ուղեկցվեց կյանքի իրավունքի զանգվածային խախտումներով, բռնի տեղահանություններով և խոշտանգումներով։

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում։

Այս օրը ևս մեկ հիշեցում է, որ նման հանցագործությունների կանխարգելումը պետությունների և միջազգային հանրության կարևորագույն պարտականությունն է, իսկ նման արարքների համար պատժելիությունը` կանխարգելման կարևորագույն գործիք։

Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ։
Այսօրվա աշխարհում էլ իրականություն են էթնիկ հիմքով ատելության տարատեսակ դրսևորումները։ Դրանք պարարտ հող են ձևավորում ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, ուստի պետք է արժանանան պատշաճ հակազդեցության։

Մարդու իրավունքների հարգումը, իրավունքի գերակայության երաշխավորումը և խտրականության բոլոր ձևերի բացառումը պետք է լինեն յուրաքանչյուր հասարակության հիմնասյուները, իսկ մեր ջանքերը պետք է մեկտեղված լինեն ատելության խոսքի, ատելության շարժառիթով կատարվող հանցագործությունների, անհանդուրժողականության և խտրականության բոլոր դրսևորումների կանխարգելման գործում։

Հայոց ցեղասպանության տարելիցը ևս մեկ հիշեցում է, որ պետք է լինենք առավել համախմբված՝ պաշտպանելու յուրաքանչյուրի իրավունքներն ու արժանապատվությունը՝ անկախ ազգային կամ էթնիկ պատկանելությունից, կրոնական համոզմունքներից կամ ցանկացած այլ հանգամանքից։

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի վկայություն է, այլև ներկայի ու ապագայի հանդեպ պատասխանատվություն՝ նման հանցագործությունները կանխելու, ինչպես նաև արդար, իրավահավասար և մարդակենտրոն հասարակություն կառուցելու հարցում»,- ասված է հաղորդագրությունում։

«Ղեկավարին ասեք՝ ա՛յ հիմար, տենց չեն ղեկավարում». Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է (տեսանյութ)

«Ղեկավարին ասեք՝ ա՛յ հիմար, տենց չեն ղեկավարում». Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնյաների այցով պայմանավորված՝ քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդ փակ է: «Երեխու հետ եկել եմ, մեծ մարդ եմ, ինչքա՞ն սպասեմ, չի կարելի էսպես: Ղեկավարին ասեք՝ ա՛յ հիմար, տենց չեն ղեկավարում: Մարդկանց նեռվայնացնում են առավոտ շուտ»,- ասում է քաղաքացիներից մեկը:

«Հրապարակ». Փաշինյանը վերջնագիր է տվել մարզպետներին. «կա՛մ–կա՛մ»

Չնայած տեւական ժամանակ է՝ Փաշինյանը բոյկոտել է իր սիրելի ֆորմատը՝ հանրահավաքներին անձամբ չի մասնակցում, վկան…

Նամակ հայ երիտասարդին` վերջին վեց տարում ամեն բան խայտառակություն է. մաս 1

«Մեր գործողությունները կարող են խոչընդոտել…, բայց մեր մտադրություններն ու կամքը կասեցնել հնարավոր չէ, քանի որ մենք կարող ենք հարմարվել և վերափոխվել։ Միտքը հարմարվում է և իր…

Ուղիղ միացում՝ Ծիծեռնակաբներդից (տեսանյութ) | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

111 տարի անց. Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ու պահանջատիրության օր

111 տարի առաջ այս օրը՝ 1915թ․ ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսված հայ…

«Հրապարակ». Գոնե կանայք պետք է ամոթ ունենան եւ չփորձեն իրենց իսկ ստեղծածը շարֆի նման փաթաթել այլոց վզին

Անցնող շաբաթ ԵԽԽՎ նստաշրջանում միջազգային բարձր ամբիոնից մի քանի ՔՊ-ական տիկնայք հանդես եկան`ՔՊ-ական իշխանությունների նկատմամբ ատելության խոսքի մասին «երեք մ…