Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ՀՀ-ն չունի որևէ տարածքային նկրտում․ Նարեկ Կարապետյան

Մեր պահանջը Հայոց ցեղասպանության ճանաչումն է․ Միացյալ Նահանգները ճանաչել է այն, սադրա՞նք է դա, Ֆրանսիան ճանաչել է, սադրա՞նք է դա․ այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

«Մեզ պետք է, որ վաղ թե ուշ Թուրքիան ճանաչի հայերի կոտորածը»,- ասաց նա։

«Մենք, իհարկե, պետք է տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ հարևանների հետ, բայց դա պետք է չլինի արյան վրա, պետք է լինի արդարության հիմքով»,- հավելեց Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերություններն իրենք պատրաստ են վերականգնել առանց նախապայմանների, բայց «մենք թուրքական հասարակության հետ ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք»։

«Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ՀՀ-ն չունի որևէ տարածքային նկրտում։ Հայոց ցեղասպանության ճանաչումն արդարության վերականգնում է»,- ասաց նա։

Հունաստանը մինչեւ տարեվերջ եվրոգոտում պետպարտքի գծով 1-ին տեղը կզիջի Իտալիային. Reuters

Մինչեւ տարեվերջ Հունաստանը չի լինի պետական պարտքի մեծության գծով առաջին պետությունը…

Ցեղասպանությունը շարունակվում է բռնազավթված Արցախում՝ սպիտակ ցեղասպանության տեսքով․ Չալաբյան

Ցեղասպանությունը պատմական հիշողություն չէ լոկ․ այն, ցավոք, շարունակվում է, բռնազավթված Արցախում՝ տեղի ունեցող մեշակութային ոճրագործությունների ու սպիտակ ցեղապսանության տեսքով․ լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդի բարձունքում ասել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նշել է, որ պետք է շարունակել պայքարը՝ ունենալու համար ուժեղ պետություն, որ կկանխարգելի հետագա ցեղասպանությունները։

«Ցեղասպանի ձեռքը նույնն է, հիմա էլ չի հանդարտվել, ուստի պետք է կարողանանք դառնալ միասնական ազգ, բռնենք այդ ձեռքն ու կոտրենք այն»,- ասել է նա։

Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Փաշինյանը՝ Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանը

Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարարը վարչապետ…

Մեզ առաջարկում են մոռանալ մեր պատմությունը՝ Թուրքիայից բերված էժան լոլիկի դիմաց

«Այսօր մեր իշխանությունը մեզ առաջարկում է մոռանալ մեր ամբողջ պատմությունը, ու դրա դիմաց առաջարկում է էժան լոլիկ Թուրքիայից բերենք։ Ո՞րն է մեր գնահատականը՝ որ…

«Կգա մի օր, երբ ոճրագործությունն անողն ինքը կմեղանչի»․ Սարգիս Գրիգորյան

«Կգա մի օր, երբ ոճրագործությունն անողն ինքը կմեղանչի»․ Սարգիս Գրիգորյան

«Սա մեր ազգի ամենամեծ ողբերգություններից մեկն է, և յուրաքանչյուր հայ պիտի այս օրը հարգի, հիշի, չմոռանա, նաև պահանջատեր լինի»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Սարգիս Գրիգորյանը։ «Այս ամբողջ ընթացքում, երբ բարձրանում էինք հուշահամալիր, երեխաներիս պատմում էի այն ամենը, ինչ ես եմ լսել իմ ծնողներից, և սա պիտի ավանդաբար սերնդեսերունդ փոխանցվի, որպեսզի չմոռանանաք։ Համոզված եմ, որ կգա մի օր, երբ այս ոճրագործությունն անողն ինքը կմեղանչի»,- նշեց դերասանը:

Միանում ենք հայերին և խոնարհվում այս nղբերգության բոլոր զnhերի հիշատակի և վերապրողների առաջ․ Նիդերլանդների դեսպան

Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915–1917 թվականներին հայերի նկատմամբ…

Միանում ենք հայերին և խոնարհվում այս nղբերգության բոլոր զnhերի հիշատակի և վերապրողների առաջ․ Նիդերլանդների դեսպան

Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915–1917 թվականներին հայերի նկատմամբ…