
«Սա մեր ազգի ամենամեծ ողբերգություններից մեկն է, և յուրաքանչյուր հայ պիտի այս օրը հարգի, հիշի, չմոռանա, նաև պահանջատեր լինի»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Սարգիս Գրիգորյանը։ «Այս ամբողջ ընթացքում, երբ բարձրանում էինք հուշահամալիր, երեխաներիս պատմում էի այն ամենը, ինչ ես եմ լսել իմ ծնողներից, և սա պիտի ավանդաբար սերնդեսերունդ փոխանցվի, որպեսզի չմոռանանաք։ Համոզված եմ, որ կգա մի օր, երբ այս ոճրագործությունն անողն ինքը կմեղանչի»,- նշեց դերասանը: