«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան

«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական էլիտայի խնդիրը
     Երբ խոսում եմ էլիտայի մասին, նկատի չունեմ պարզապես հարուստներին կամ իշխանավորներին, այլ այն շերտը, որը կրում է պատասխանատվություն, ունի տեսլական և արժեհամակարգային հենք։
     Հայոց ցեղասպանության համատեքստում մենք հաճախ խոսում ենք մարդկային ու տարածքային հսկայական կորուստներից, սակայն ցեղասպանությունը նաև, եթե ոչ առաջին հերթին, հայկական էլիտայի ծրագրված ոչնչացումն էր։
     Հայկական էլիտային (ոչ միայն հայկական) հաջորդ կազմակերպված հարվածը (իհարկե անհամեմատելի Հայոց ցեղասպանության հետ) ԽՍՀՄ առաջին տասնամյակներում էր, որին, սակայն, հաջորդեցին էլիտայի ձևավորման համար նպաստավոր պայմանների ու համակարգերի ստեղծում ԽՍՀՄ ներսում։ Այդ նույն տասնամյակներին հայկական էլիտան վերածնվում էր նաև Սփյուռքում։
     Հետո Արցախյան առաջին պատերազմն էր, որի ժամանակ չկար կազմավորված բանակ. մեծապես կամավորական սկզբունքով կազմված ջոկատներն էին որոշիչ, իսկ կամավոր պատերազմ են գնում խիստ որոշակի արժեհամակարգ ունեցող մարդիկ՝ արժեհամակարգ, որը բնորոշ է ազգային էլիտային։ ԽՍՀՄ տարիներին Սովետական Հայաստանում ու հայկական Սփյուռքում ձևավորված էլիտան էլ հենց մեծապես որոշեց պատերազմի ելքը։
     Հետո արդեն տնտեսական դժվարության շրջանն էր ու ոչ լավագույն պայմանները՝ էլիտայի ձևավորման ու պահպանման համար։
     Հիմա մենք ամենավառ կերպով տեսնում ենք այս բոլորի հետևանքները։
     Բայց եթե Ցեղասպանության հետևանքով ոչնչացված հայկական էլիտան ձևավորվել էր Կ. Պոլսից մինչև Թիֆլիս գործող բարձրակարգ հայկական վարժարաններում, եվրոպական համալսարաններում սովորելու արդյունքում,
     եթե սովետական շրջանում ազգային էլիտան ձևավորվեց «Ոսկե սերնդի» հիման վրա՝ պետական հստակ կրթական, գիտական, մշակութային քաղաքականության արդյունքում,
     այսօր հայկական էլիտան ձևավորվում է Արցախյան շարժման փշրանքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության գոյության համար մղվող պայքարում։ Այս պայքարն այս իմաստն էլ ունի. եթե ուզում ենք իսկապես կենսունակ ու իսկապես հայկական պետություն, այս պայքարը պետք է ավարտվի հայկական մտածողության առանցքով էլիտայի ձևավորման համար անհրաժեշտ համակարգերի կառուցմամբ։
     Առանց իսկապես հայկական մտածողություն ունեցող էլիտայի չենք ունենալու ռազմավարական մտածողություն. միայն սեփական շահերի մասին մտածողներով չենք կարողանալու կառուցել կենսունակ Հայաստան։ Ընդհանրապես չենք կարողանալու հաղթահարել մեր մարտահրավերներից և ոչ մեկը։
     Մեզ հարկավոր է հայկական էլիտա, որը վերջին մեկ դարում հետևողական ոչնչացվել է, թիրախավորվել ու արդյունքում գրեթե վերացել։

ԵԱ ազատ ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը երրորդն է

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը դարձել էին բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճել էր 1-ական ոսկե, արծաթե եւ 3 բրոնզե մեդալ։

5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր։

Բրոնզե մեդալ էին նվաճել Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Գասպար Տերտերյանը (72 կգ)։

ԱՄՆ-ի շուրջ 50 միլիոն բնակիչ նախազգուշացում է ստացել մոտեցող տորնադոների մասին

Կիրակի օրը Կանզասի մեծ մասում, ինչպես նաև Միսուրիի արևմտյան և Նեբրասկայի հարավարևելյան որոշ հատվածներում կանխատեսվում է խիստ եղանակային պայմանների 3-րդ աստիճանի «բարձր ռիսկ» (5-ից)

Fox News. Վաշինգտոնում հրաձգության մեջ կասկածվողն աշխատել է ՆԱՍԱ-ի բարձր անվտանգության օբյեկտում

Մենք կարող ենք հաստատել, որ կասկածյալը մոտ երեք ամիս պրակտիկա է անցել JPL-ում 2014 թվականին

Fox News. Վաշինգտոնում հրաձգության մեջ կասկածվողն աշխատել է ՆԱՍԱ-ի բարձր անվտանգության օբյեկտում

Մենք կարող ենք հաստատել, որ կասկածյալը մոտ երեք ամիս պրակտիկա է անցել JPL-ում 2014 թվականին

«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց` Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)

«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց` Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրոլ. «Նորաշեն թաղամաս, 33 շենքի դիմաց, նկուղային տարածքը վերածվել է աղբանոցի, տիրում է գարշահոտություն»։

Տեսանյութի մեկնաբանությունների բաժնում տարածքի բնակիչները նաև ահազանգում են, որ դեպի ներքև տանող աստիճանների իջվածքը չունի պատնեշ, ինչը շատ վտանգավոր է տարածքում վազվզող երեխաների համար: Ոչ պակաս վտանգավոր են նաև 2 մեծ օդատարները, որոնք հիմա պարզապես բաց խոռոչներ են գետնի վրա, որտեղով դարձյալ անցուդարձ են անում մարդիկ, հիմնականում` երեխաներ:

Որոշել եմ քննարկումների շարք սկսել․ ոմանք ուզում են ճանաչելի դառնալ, ոմանք իրականությունից կտրված են

Որոշել եմ քննարկումների շարք սկսել առաջիկա ընտրությունների մասին: Եթե աշխատանքային ծանրաբեռնվածությունս չխանգարի օրական մի ասպեկտից կանդրադառնամ հունիսի 7-ի…

«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա»

«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանչելով վճարել ուղեվարձը։ Երեխան վախեցել է և լացել»: «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյա…

Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում

Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանն ստորագրել է կանանց սպանության դեմ պայքարի մասին օրենք: Ռումինիայի օրենքն այժմ պաշտոնապես ճանաչում է կնոջ դիտավորյալ սպանությունը` որպես գենդերային բռնության առանձին ձև:

Նախկինում նման հանցագործությունները հետապնդվում էին դաժան սպանության հոդվածով: Նոր դրույթները սահմանում են 15-25 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում: Օրենքը պաշտպանում է կանանց, երիտասարդ կանանց և 18 տարեկանից փոքր աղջիկներին:

«Կանանց նկատմամբ բռնությունը ամենանվաստացուցիչ և վիրավորական գործողություններից մեկն է: Շատ երկար ժամանակ այս տեսակի ագրեսիան կամ անտեսվել է, կամ անբավարար է լուծվել, ինչը հանգեցրել է դրամատիկ հետևանքների», – գրել է Նիկուսոր Դանը:

Նախաձեռնության հեղինակները փոփոխության համար հիմք են հանդիսացել հանցագործության վիճակագրությունը: 2025 թվականի առաջին ութ ամիսներին երկրում գրանցվել է ընտանեկան սպանության 33 դեպք: Դեպքերի 69%-ում զոհերը կանայք են եղել: Միջին հաշվով, հարազատները ամեն ամիս սպանում են երեք կնոջ:

Օրինագիծը խորհրդարան է ներկայացվել 2025 թվականի հոկտեմբերին: Այն աջակցել են բոլոր քաղաքական կուսակցությունների ավելի քան 270 պատգամավորներ: Մարդու իրավունքների պաշտպանները կարծում են, որ նոր տերմինը ոստիկանությանը թույլ կտա ավելի արդյունավետ միջամտել ընտանեկան բռնության դեպքերին՝ նախքան հանցագործության կատարումը: Այս փաստաթղթի ընդունմամբ Ռումինիան միացավ այն եվրոպական երկրների շարքին, որոնք օրենսդրորեն ամրագրել են ֆեմիցիդի` կնասպանության հասկացությունը: Այլ երկրների թվում են Խորվաթիան, Իտալիան, Բելգիան, Կիպրոսը և Մալթան:

Կնասպանությունը կանանց դիտավորյալ սպանությունն է՝ ատելության դրդապատճառներով, որը կատարվում է տղամարդկանց կողմից կամ պատրիարխալ պատճառներով: Կանայք հաճախ ընտանեկան բռնության զոհ են, և սպանությունները տեղի են ունենում պետության թողտվությամբ։

Ավելի վաղ վերլուծաբանները պարզել էին, որ կանանց նկատմամբ բռնության լուսաբանումը լրատվամիջոցներում վերջին տարիներին նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակի: