Գերմանիան կոչ է արել Իրանին «օգտվել հնարավորությունից»՝ ԱՄՆ–ի հետ բանակցությունները շարունակելու համար

Դաշնային կառավարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի երկարաձգումը։ Սա կարևոր…

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի…

Վեճ Մեքսիկայի և Իսպանիայի միջև՝ Ֆրիդա Կալոյի գլուխգործոցների շուրջ

Մեքսիկայի և Իսպանիայի միջև վեճ է ծագել Ֆրիդա Կալոյի 18 աշխատանքների շուրջ կտավները կտեղափոխվեն Իսպանիա գրում է Euronews-ը։

Կտավների տեղափոխման մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իսպանական Santander բանկը ձեռք բերեց մեքսիկացի խոշորագույն նկարիչների 300 աշխատանքներից 160-ը։

Մեքսիկացի հայտնի նկարչուհու աշխատանքների Իսպանիա տեղափոխումը բացասական արձագանք է առաջացրել մեքսիկական արվեստի աշխարհում, քանի որ նման քայլը հակասում է երկրի օրենսդրությանը, ըստ որի՝ ազգային արվեստի նմուշ համարվող աշխատանքները չեն կարող մշտապես տեղափոխվել այլ երկիր։

Մեքսիկացի մոտ 400 արվեստագետների ու պատմաբանների բողոքին ի պատասխան՝ երկրի իշխանությունները հավաստիացրել են, որ արվեստի գործերի հավաքածուն մշտապես չի տեղափոխվում և կվերադարձվի մինչև 2028 թվականը:

ՀՀ-ի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունը տեղավորվում է ցեղասպան գործողություններում․ թուրքագետ

Փորձագետը նշել է, որ թեև առաջին հայացքից թվում է, թե Ցեղասպանության հարցը կորցրել է արդիականությունը․․․

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը պաշտպանական ոլորտի համագործակցության ծրագրեր են ստորագրել

Ապրիլի 22-ին Կիպրոսում տեղի են ունեցել ՀՀ-Կիպրոս երկկողմ և ՀՀ-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝…

«Բարբարոսական գործողությունների բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունն ապազգային վարքագիծ է»․ ՀայաՔվե

«Բարբարոսական գործողությունների բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունն ապազգային վարքագիծ է»․ ՀայաՔվե

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականությունը, որի հերթական դրսևորումն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ամբողջական հիմնահատակ քանդումը։

«Հայաքվեի» տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«• Մշակութային և կրոնական ժառանգության նպատակային ոչնչացումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին, ներառյալ՝ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիան։ Նման ավերիչ գործողությունները հանդիսանում են մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգային ոտնահարում և, համապատասխան հանգամանքներում, մշակութային ցեղասպանություն։

Բազմիցս փաստագրվել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ներկայության հետևողական վերացմանը, ինչը պահանջում է միջազգային խիստ արձագանք` իրավական գնահատական և հետագա նմանօրինակ քայլերի կանխարգելմանն ուղղված գործուն միջոցների անհապաղ ձեռնարկում։

Միաժամանակ արձանագրում ենք, որ ադրբեջանական ավերիչ գործողությունների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից միջազգային համապատասխան հարթակներում հասցեական քաղաքական և իրավական գնահատականի հնչեցման, փաստահավաք և իրավական մեխանիզմների կիրարկման, ինչպես նաև բարբարոսական գործողությունների կրկնության բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունը դատապարտելի և ապազգային վարքագիծ է։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ ենք համարում.

անհապաղ նախաձեռնել հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումն ապացուցող փաստերի ներկայացում` համապատասխան միջազգային հարթակներում և կազմակերպություններում,
     Արդարադատության միջազգային դատարանից պահանջել կիրառել 2023թ. նոյեմբերի 17-ին` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի շրջանակներում ընդունված` Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ժամանակավոր միջոցառումների հրամանը, մասնավորապես` «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգությանը, այդ թվում՝ եկեղեցիներին և այլ պաշտամունքի վայրերին, հուշարձաններին, տեսարժան վայրերին, գերեզմանատներին և արտեֆակտներին վնասող վանդալիզմի և սրբապղծության գործողությունները»։
     ապահովել փաստերի պատշաճ հավաքագրում, նյութական և իրավական վնասի գնահատում,
     մշակել հստակ և հետևողական պետական քաղաքականություն՝ ուղղված Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։
     Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ոչնչացումը` որպես մշակութային և հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողության արդյունք, պետք է արժանանա միջազգային կոշտ իրավաքաղաքական գնահատականի և ունենա համապատասխան հետևանքներ»։

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի շրջանում 2 նավ է կալանել


Իրանի զինվորականները երեկ 2 նավ են կալանել, որոնք փորձել են առանց թույլտվության անցնել Հորմուզի նեղուցով։ «ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կալանել և Իրանի ափ են ո…

Գերմանիայում երկու տղամարդ է ձերբակալվել՝ լրտեսության և դիվերսիաների նախապատրաստման կասկածանքով

Մյունխենի դատախազության և Բավարիայի քրեական ոստիկանության տվյալներով․․․

Ապագայի բանկը` այսօր. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հերթական նվաճումը` միջազգային ինտեգրման և թվային փոխակերպման ճանապարհին։

Կառուցելով ապագայի բանկը այսօ՛ր՝ IDBank-ը ռազմավարական գործընկեր է դառնում միջազգային տեխնոլոգիական հսկայի՝ Oracle ընկերության հետ։ Ծրագրային ապահովության տրամադրման ծավալներով՝ Օրաքլն աշխարհում երկրորդն է Microsoft-ից հետո։ Նման խոշոր խաղացողի Հայաստան բերել՝ նշանակում է մեկնարկ տալ էլ ավելի զարգացած ու անվտանգ ֆինանսական միջավայրի։

IDBankOracle նոր համագործակցությունը, ըստ էության, նշանակում է բանկային ծառայությունների նոր սերնդի ձևավորում։ Միջազգային տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա IDBank-ին էապես բարձրացնել տվյալների մշակման արագությունն ու ճշգրտությունը՝ ստեղծելով առավել կիբեռանվտանգ, անհատականացված և ճկուն ծառայություններ։

Մանրամասները՝ տեսանյութում: