Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր առավոտյան Հիլլերյոդ և Կագերուպ բնակավայրերի միջև (Կոպենհագենից մոտ 40 կմ հյուսիս) բախվել են երկու գնացք, հայտնել է ոստիկանությունը։ Երկաթուղային աղետի հետևանքով առնվազն 17 մարդ է տուժել։ Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով փրկարարներ։
Տուժածներից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և պայքարում են կյանքի համար։ Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ խոսքը վերաբերում է երկու տարածաշրջանային գնացքների, որոնք բախվել են ճակատային ձևով՝ բավական բարձր արագությամբ։ Չնայած բախման ուժգնությանը՝ վագոնները դուրս չեն եկել ռելսերից և, բարեբախտաբար, չեն շրջվել։
«Բոլոր ուղևորները լքել են գնացքները», – նշել է փրկարար ծառայության ներկայացուցիչը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչա…
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Տ-2-26, /Տ-2-25/ (Բարձրաշեն)-Երևանի սահման (Նուբարաշեն) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածը (1.4կմ)։
World Boxing-ի կազմակերպած Աշխարհի գավաթում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բազեյանն ու Արարատ Հարությունյանը մրցավարական վիճահարույց որոշումների հետևանքով պարտություններ կրեցին և դուրս մնացին հետագա պայքարից․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղի ունեցածը որակում է որպես տրամաբանությունից զուրկ ու խայտառակ մրցավարություն։
«Խայտառակ մրցավարություն WORLD BOXING-ի կազմակերպած Աշխարհի գավաթում։
Մրցավարական տրամաբանությունից զուրկ գործողությունների հետևանքով այսօր Արթուր Բազեյանին ու Արարատ Հարությունյանին պարտություն է գրանցվել։ Բազեյանը մրցում էր Փարիզի օլիմպիական փոխչեմպիոն, Ղրղզստանի ներկայացուցիչ Մունարբեկ Ուլուի հետ։
Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթեց 5։0 հաշվով, երկրորդում մրցավարները նույն հաշվով հաղթանակը տվեցին մրցակցին։ 3-րդ ռաունդում Բազեյանը նետվեց առաջ ու միավորներ վաստակեց։ Դրվագներից մեկում բախման արդյունքում մրցակցի ունքը վնասվեց։ Ռինգի մրցավարը միանգամից դադարեցրեց մարտը, թեև բժշկական տեսանկյունից չկար նաև դրա կարիքը։ Միևնույն դեպքում, թեև առավեկությունը Բազեյանի կողմն էր, բայց կողային մրցավարները հաղթանակը շնորհեցին Ղրղզստանի ներկայացուցչին։
Անհասկանալի ու անտրամաբանական գործողություններ էին նաև Արարատ Հարությունյանի մենամարտի ժամանակ։ Մեր մարզիկը 2-րդ ու 3-րդ ռաունդներում ուներ նկատելի առավելություն ու մրցակիցն էլ` Ռիկարդո Կուելոն, նկատողություն էր ստացել ռինգի մրցավարի կողմից, բայց մենամարտի ավարտին զարմանալիորեն բարձրացրեցին Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչի ձեռքը։ Սա խայտառակ մրցավարության հերթական վառ արտացոլումն էր, որի պատճառով մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները դուրս մնացին պայքարից»,- ասվում է հայտարարությունում։

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, խոսելով Թուրքիայի հետ սահմանների բացման խնդիրներից, նշել է․ «Մենք ունենք գործարաններ, որո…