
Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրապայքարի մեջ մտած այս շարան-շարան կուսակցություններից հանեք մեծախոսությունն ու խոստումների կույտերը, տակը ի՞նչ կմնա։
Գոնե մի անգամ որևէ քաղաքական պահանջով, թեկուզ մի հազար հոգով, հանրահավաքի դուրս եկած կա՞ն։ Մի որևէ գիտաժողով, համաժողով կամ քննարկում կազմակերպած կա՞ն երկրի կենսական շահերի և ահագնացող վտանգների շուրջ։ Որևէ երկրի մայրաքաղաքում որևէ աշխատանք տարած կա՞ն հօգուտ Հայաստանի։ Աշխարհի մեծամեծ կուսակցություններից գոնե մեկի հետ որևէ համագործակցություն ունե՞ն։ Որևէ գիտական, քաղաքական հաղորդաշար գոնե ունե՞ն, որտեղ ժողովրդի հետ փորձել են լուրջ բաների մասին խոսել։
Թե՞ ըստ իրենց՝ կուսակցությունը մեկ-երկու խոսող գլուխ է՝ մեծախոսիկ խոստումներով»։