
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աշակերտուհիների բռնաբարության դեպքով քրգործ կա, բայց չկա պատշաճ քննություն։ Ինչպե՞ս․ դրա մասին վկայությունները կհրապարակեմ վաղը։
Ու ԿՐԿՆՈՒՄ ԵՄ՝ ազատության մեջ են երկու տղամարդիկ, որոնք փաստորեն քայլող վտանգ են ու Վեդու ոստիկանության անգործությունն է ծնել ընտանիքի անդամի կողմից վենդետան։
Դա կատարված խուժանը հիվանդանոցում վիրահատվել է ու ծլկել է այնտեղից։ Ընտանիքը փախել է Վեդիից, տան դուռը փակ է, ու նրան փնտրում են հարազատների տներում։ Ի դեպ, չզարմանաք երեխա բռնաբարած սրբապիղծին հարազատներից մեկն ընդունել ու պատսպարել է իր երևանյան բնակարանում․ պատմեցին վեդեցիները։
Այո, նրա հարազատը հաշտ է երևի այս այլանդակ պատմության հետ։
Հիշեք, թե քանի արքեպիսկոպոս բանտվեց ու դաժան պատիժ կրեց ոչ մի բանի համար։ Ավելի ճիշտ Նիկոլի վախերի համար։
Հիմա եկեղեցականներն են բերդերում, պարկեշտ, առաքինի ու պետության, պետականության արժեքը հասկացող, մեր երկրում կատարվողի դեմ ընդվզող, թուրքի հետ հաշտեցումը մերժող պատվարժան եպիսկոպոսներ ու քահանաներն են հետապնդվում իրավապահների կողմից։
Այլ անդամը, խուժանը, հանցագործը Սուլեյման բռնաբարը ազատորեն շրջում են ու կյանքը արևի տակ վայելում․ սա է
մեր իրականությունը։ Իսկ իմ գրած պատմության ետևում հարցազրույցներ կան ու ընտանիքի անդամների վկայություններ։
Հուսամ եվրոպացի առաջնորդներին մանկապղծությունը հանդուրժող իրավապահների մասին կզեկուցվի դեսպանատների ու հատկապես ընդդիմության կողմից, հուսամ էս անգամ ընդդիմադիրներն իրենց քրտնաջան փիառ-ակցիաներից կկտրվեն մի պահ, ու մարդու, մարդու կյանքին ու ընտանիքին հարվածի տակ դրած էս այլասերված պատմության հերոսներին պատժելու հարցում հետամուտ կլինենք մինչև վերջ։
Իսկ տուժած երեխեքին տեր կկանգնեն»։