Ուոլ Սթրիթը փակվել է դրական տիրույթում, Nasdaq Composite-ը թարմացրել է ռեկորդային առավելագույնը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի Սոցիալիստական կուսակցության հնարավոր պարտությունն Իսպանիայում կայանալիք արտահերթ ընտրություններում կարող է հանգեցնել Բրյուսելում ուժերի անհավասարակշռության։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական գործչի խոսքով՝ Սանչեսը նպաստել է եվրոպական առաջնորդների մակարդակով որոշումների հավասարակշռմանը, և նրա բացակայությունը կխաթարի սոցիալ-դեմոկրատների, լիբերալների և կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) միջև «ոչ պաշտոնական դաշինքը»։
Նշվում է, որ առանց ուժեղ սոցիալ-դեմոկրատի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ստիպված կլինի զիջումների գնալ և մերձենալ աջակողմյան ուժերի հետ։
Միևնույն ժամանակ՝ մեկ այլ անանուն պատգամավոր կարծում է, որ սոցիալիստները չեն հրաժարվի ֆոն դեր Լայենին աջակցելուց, նույնիսկ եթե Սանչեսի կուսակցությունը պարտվի՝ նման սցենարն անվանելով «անհավանական»։ Ավելին՝ Իսպանիայում քաղաքական անկայունությունը «վտանգում է հետաձգել» ԵՄ բազմամյա բյուջեի ընդունումը։
Ըստ աղբյուրների՝ նոյեմբերի 29-ի ընտրությունները կլինեն «ուշադրությունը շեղող» և չեն դառնա «խթան փոխզիջման որոնման համար»։
Հոկտեմբերի 5-ին Սանչեսը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր որոշման մասին։ Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ պատգամավորների Կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) մերժել է կառավարության կողմից հոկտեմբերի 2-ին հաստատված բնակարանային հարցին առնչվող երկու որոշումները: Նախարարների խորհուրդը որոշումները հաստատել էր սեպտեմբերի 29-ին՝ ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասարակական դժգոհության աճի ֆոնին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ հարկերից ազատված դիզելային վառելիքին հասանելիությունն ընդլայնելու համար: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Նեբրասկայում կայացած հանրահավաքի ժամանակ։
Դիզելային վառելիքի բարձր գները, որոնք անցյալ ամիս հասել են ռեկորդային՝ մեկ գալոնի դիմաց մոտ 6,50 դոլար մակարդակի, վտանգ են ներկայացնում Թրամփի համար նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ, որոնց արդյունքում որոշվելու է Կոնգրեսի նկատմամբ վերահսկողության հարցը։
Հանրապետական կուսակցությունը, որի ներկայացուցիչն է Թրամփը, ներկայումս փոքր առավելություն ունի Սենատում և Ներկայացուցիչների պալատում։ Բեռնափոխադրումների համար կենսական նշանակություն ունեցող վառելիքի գները բարձրացել են՝ ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով․ դրանք հանգեցրել են Մերձավոր Արևելքում և Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների։
Թրամփը հայտարարել է, որ հրամանագիրը կվերացնի հարկերից ազատված դիզելային վառելիքի համար նախատեսված՝ «ոչ ճանապարհային» (off-road) օգտագործման պահանջը և թույլ կտա ցանկացած անձի գնել կարմիր ներկանյութ պարունակող դիզելային վառելիք, որն օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում և որոշ արտաճանապարհային տրանսպորտային միջոցների կողմից։
«Հուսով եմ՝ դրա կարիքը երկար չենք ունենա», – նշել է Թրամփը՝ խոսելով սահմանափակման վերացման մասին։

2018-ի իշխանափոխությունից հետո թունդ նիկոլական դարձած «Հին Էրիվան» համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը մեծ հույս ուներ, որ իր կորցրած ունեցվածքը կարող…

Տարոն Չախոյանը սադրեց եւ կրկին լարեց իրավիճակը