Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է

ԱԺ-ում թեժ բանավեճ ծավալվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև՝ եկեղեցու ներքին հարցերին վերաբերող քննիչ հանձնաժողովի իրավական հիմքերի շուրջ։

Գրիգորյանը, դիմելով Ռուբինյանին, նախ քննադատեց նրա՝ հայերենի իմացության շուրջ նախկինում հնչեցված շեշտադրումները՝ հակադրելով լեզվական գիտելիքը իշխանության կառավարման արդյունքներին։

«Ձեր հայերենի գերազանց իմացությունն ի՞նչ նշանակություն ունի, եթե ձեր կառավարման տարիներին Արցախը հանձնվել է, իսկ ադրբեջանցին գալիս ու վնասում է մեր հայրենակցին»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Այնուհետև Գրիգորյանն անդրադարձավ օրակարգում ընդգրկված՝ եկեղեցու ներքին հարցերին առնչվող քննիչ հանձնաժողովի թեմային։ Նրա գնահատմամբ՝ նման հանձնաժողովի ձևավորումը հակասում է Սահմանադրությանն ու գործող օրենսդրությանը, քանի որ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին։

Ընդդիմադիր պատգամավորը պահանջեց իշխանությունից հիմնավորել, թե իրավական ինչ հիմքով է Ազգային ժողովը քննարկում եկեղեցու ներքին հարցերը։ Նա վկայակոչեց կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրության համապատասխան դրույթը, ըստ որի՝ եկեղեցին անջատված է պետությունից, իսկ պետությունը չի միջամտում եկեղեցու ներքին կյանքին։

Գրիգորյանի խոսքով՝ այդ պայմաններում եկեղեցու ներքին հարցերի ուսումնասիրության նպատակով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի գործունեությունը դուրս է Ազգային ժողովի իրավասության շրջանակից։

«ԱԺ-ի ո՞ր իրավասության մեջ է մտնում եկեղեցու ներքին հարցերի քննարկումը»,- հարցրեց նա։

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

2026 թվականի սեպտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Տիգրան…

Փաշինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Վարչապետը շնորհավորել…

Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը ԱԺ ամբիոնից կոշտ ուղերձ հղեց իշխանական պատգամավորներին՝ հայտարարելով, որ իշխանության կողմից սահմանված «կարմիր գծերի» հատումը ընդդիմության կողմից համապատասխան արձագանք է ստանալու։

Գևորգյանը, մասնավորապես, հորդորեց խորհրդարանի ամբիոնը չօգտագործել այնպիսի հայտարարությունների համար, որոնց հետևանքների համար հետագայում ստիպված չեն լինի պատասխանատվություն կրել։

Պատգամավորը ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին նույնպես անդրադարձավ խորհրդարանում ստեղծված իրավիճակի համար։ Նրա խոսքով՝ թե՛ տեղի ունեցող գործընթացների, թե՛, իր բնորոշմամբ, իշխանության ցուցադրած կեղծ բարեկրթության պատասխանատուն հենց խորհրդարանի նախագահն է։

Անդրադառնալով Շաքիում տեղի ունեցած դեպքերին՝ ընդդիմադիր պատգամավորը դրանք որակեց Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից «կարմիր գիծ»։ Միաժամանակ նա քննադատեց իշխանությանը՝ նշելով, որ անվտանգության և սահմանների պաշտպանության հարցերին առաջնահերթություն տալու փոխարեն ՔՊ-ն զբաղված է, իր գնահատմամբ, եկեղեցու շուրջ ձևավորված կեղծ հակասահմանադրական օրակարգով։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը իշխանական պատգամավորներին կոչ արեց ուշադրություն դարձնել երկրի անվտանգությանը և պետական պաշտոնյաների գործողություններին՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդն ու հասարակությունը չեն կարող անտեսվել։

«Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է, կեղծ բարեկրթույան ու, ընդհանրապես, ինչ կատարվում է, պատսխանատվությունը ձեր վրա է»,- ասել է նա:

Իրավապահները բացահայտել են ապoրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մասիս-Ռանչպար խճուղու հարակից տարածքում իրականացվում է ապօրինի ավազահանում։

https://www.youtube-nocookie.com/embed/9YrrDaGpshc?wmode=transparent&jqoemcache=gRXLi

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, հատկացված սահմաններից դուրս, կազմակերպել է ապօրինի հանքարդյունահանում։

Սեպտեմբերի 29-ին ոստիկաններն այցելել են տվյալ տարածք, որտեղ առկա էին ավազի կույտեր։ Այդտեղ աշխատող վերամբարձ կռունկն ու էքսկավատորը կնիքվել են, իսկ մեկ բեռնատար տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Հետագա գործողությունների արդյունքում ընկերությունը վերականգնել է պատճառված 15,5 միլիոն դրամի վնասը։

Խմբակցությանդ մեջ հայերեն տառերը բոլոր գիտե՞ն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը վերագրեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ քննադատելով նրա վարքագիծն ու նիստը վարելու մոտեցումները։

Ղազարյանի խոսքով՝ նիստը նախագահող անձից էապես կախված է խորհրդարանի աշխատանքային մթնոլորտը, մինչդեռ Ռուբինյանի գործողությունները, իր գնահատմամբ, ոչ թե նպաստում են իրավիճակի հանդարտեցմանը, այլ հակառակը՝ ավելացնում են լարվածությունը։

Պատգամավորը հատկապես անդրադարձավ իր ելույթն ընդհատելու հանգամանքին՝ հարց բարձրացնելով, թե ինչու էր անհրաժեշտ միջամտել իր խոսքին և ինչն էր պատճառը, որ իր ելույթը խանգարում էր նիստը նախագահողին։

Ղազարյանը նաև արձագանքեց Ռուբինյանի կողմից իրեն արված՝ Սամվել Կարապետյանի հետ «թելադրություն գրելու» վերաբերյալ դիտարկմանը։ Ընդդիմադիր պատգամավորը պնդեց, որ այդ արտահայտությունը որևէ առնչություն չի ունեցել իր բարձրացրած հարցի հետ և այն համարեց իրավիճակն ավելի սրող քայլ։

Նա նաև սուր հեգնանքով անդրադարձավ ՔՊ խմբակցությանը՝ Ռուբինյանին առաջարկելով, եթե ցանկանում է թելադրություն գրել, նախ ստուգել՝ արդյոք իր խմբակցության բոլոր անդամները տիրապետո՞ւմ են հայերենին և կարողանո՞ւմ են նման աշխատանք կատարել։

«Թելադրությո՞ւն ես ուզում գրել, գնա տես խմբակցությանդ մեջ հայերենի տառերը բոլորը գիտե՞ն»,- նշել է նա:

3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին

Ուսանողական տարիները նոր հնարավորությունների և ինքնուրույնության շրջան են։ Շատերի համար սա նաև սեփական եկամուտներն ու ծախսերը կառավարելու առաջին փորձն է։ Ահա երեք սովորություն,…

Փաստորեն, լավ լուր էլ կա

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու դեպքը, ըստ ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանի, այս պահին չի կարելի դիտարկել որպես Ադրբեջանի կողմից կազմակերպված ներխուժում։ Նրա խոսքով՝ դեռ պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը հատել սահմանը՝ ինքնակա՞մ է լքել դիրքը, թե՞ պարզապես մոլորվել է։

Ռուբինյանը հիշեցրել է, որ դեռ 1990-ականներից տարբեր ժամանակներում եղել են դեպքեր, երբ երկու կողմերի զինծառայողներ տարբեր պատճառներով հայտնվել են հակառակ կողմի տարածքում։ Նրա խոսքով՝ նման իրավիճակներում, հատկապես վերջին շրջանում՝ հաստատված խաղաղության պայմաններում, կողմերը սովորաբար միմյանց փոխանցել են նման զինծառայողներին։

ԱԺ խոսնակը, սակայն, ավելի հակված է կարծելու, որ այս դեպքում գործ ունենք դասալքության հետ։ Միևնույն ժամանակ նա բացառել է դիվերսիայի տարբերակը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել է հայկական կողմին իր զինծառայողի անհետանալու մասին:

Լավ լուրն այն է, որ մենք գործ չունենք Ադրբեջանի կողմից դրդված ներխուժման հետ»,- ասել է նա:

Աշակերտուհին Ստամբուլում դանակահարել է իր դասընկերներին

Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանի Շեյխ Շամիլի անվան ավագ դպրոցում տեղի է ունեցել արտակարգ դեպք, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Աշակերտուհիներից մեկը դանակով հարձակվել է իր դասընկերների վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հինգ աշակերտ վիրավորվել է։

Վիրավոր աշակերտները տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ մնացած բոլոր աշակերտները տարհանվել են դպրոցից։

Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 8:40-ին տեղի ունեցած միջադեպը պայմանավորված է աշակերտների միջև ծագած վեճով։

Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել միջադեպի վերաբերյալ։

Ավելի վաղ Մանիսա նահանգի Թուրգութլու քաղաքում անհայտ զինված անձը կրակ է բացել մասնագիտական ​​ավագ դպրոցի մոտ՝ վիրավորելով չորս աշակերտի։