ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»
58-ամյա տղամարդը բարեգործական վիճակախաղով շահել է Պաբլո Պիկասոյի բնօրինակ կտավը, որի արժեքը գերազանցում է 1,2 միլիոն դոլարը․ գրում է BBC-ն։
Մասնագիտությամբ ինժեներ և արվեստի սիրահար Արի Հոդարան վիճակախաղում հաղթելու մասին իմացել է երեքշաբթի՝ պատասխանելով Փարիզի Christie’s աճուրդի տնից տեսազանգին։
«Ինչպե՞ս վստահ լինեմ, որ սա կատակ չէ», – հարցրել է Հոդարան, երբ նրան հայտնել են, որ ինքը դարձել է իսպանացի մեծ նկարչի՝ 1941 թվականին ստեղծված աշխատանքի նոր սեփականատերը։
Կազմակերպիչները հայտնել են, որ մրցանակային խաղարկության ժամանակ ավելի քան 120․000 տոմս է վաճառվել՝ յուրաքանչյուրը 118 դոլարով․ արդյունքում հավաքվել է մոտ 13 միլիոն դոլար, որը կօգտագործվի Ալցհեյմերի հիվանդության հետազոտության համար։
«1 Պիկասո 100 եվրոյով» խաղարկությունն անցկացվում է 3-րդ անգամ․ այն հիմնադրվել է 2013 թվականին։
Այս տարվա մրցանակը Պիկասոյի «Կնոջ գլուխը» (Tête de Femme) կտավն էր․ այն պատկերում է նկարչի զուգընկերուհուն և մուսային՝ ֆրանսիացի սյուրռեալիստ նկարչուհի Դորա Մաարին։
Փարիզում Christie’s աճուրդի տան կազմակերպած բարեգործական վիճակախաղի մրցանակը «Կնոջ գլուխը» (Tête de femme) ՝ Պաբլո Պիկասոյի 1941 թվականին թղթի վրա գուաշով նկարված դիմանկարը։ Նկարի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն, սակայն այն կարելի էր շահել՝ գնելով 100 եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս, հաղորդում է DW-ն։
Հաղթողը Փարիզի բնակիչ Արի Հոդարան էր։ Նա պատմել է, որ վիճակախաղի տոմսը գնել է վիճակահանությունից մեկ շաբաթ առաջ՝ պատահաբար իմանալով դրա մասին։ Երբ աճուրդի տունը զանգահարել է նրան և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, նա սկզբում ենթադրել է, որ իրեն զանգողները խաբեբաներ են։
Բուն վիճակախաղը ևս կարելի է հաջողված համարել. ըստ կազմակերպիչների՝ 1 միլիոն եվրո արժողությամբ կտավի վիճակախաղի համար վաճառվել է ավելի քան 120 հազար տոմս՝ 100 եվրո արժողությամբ։ Դա մոտ 11 միլիոն եվրո է հավաքել Ալցհայմերի հիվանդության հետազոտության համար։
«Մեկ Պիկասո 100 եվրոյով» վիճակախաղի տոմսեր առցանց կարող էին գնել ոչ միայն Փարիզի բնակիչները: Գերմանիայում տեղական օրենսդրությունը խոչընդոտել է մրցույթի անցկացմանը: Տոմսերի վաճառքի մեկնարկից կարճ ժամանակ անց վիճակախաղի կայքում հայտնվել է հայտարարություն, որում նշվում էր, որ Գերմանիայի իշխանությունները հրամայել են դադարեցնել տոմսերի վաճառքը երկրում: «Մենք ակտիվորեն աշխատում ենք իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Մինչ այդ, Գերմանիայում գտնվող այցելուները չեն կարող տոմսեր գնել: Դա չի տարածվել արդեն գնված տոմսերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Այս մասին փոխանցում է News.am-ը։

Կանանցից ի՞նչ եք ուզում, կռիվ ունե՞ք մեր հետ, կռվեք. Ղազինյան

Հակակոռուպցիոն դատարանի բակն այս պահին բազմամարդ է։ Դատարանը քննում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործը։ Սամվել Կարապետյանի հարազատները, մտերիմները, Ուժեղ Հայաստանի համակիրները հերթական ան…