
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով։ Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Թևանյանը ձերբակալվել էր, այնուհետև…
Author: Julbaz
Լևոն Ազիզյանը տեղեկացնում է

«Երկիր մոլորակի համար վաղը կսկսվի աստղագիտական աշունը»։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Սեպտեմ…
Ամերիկան վերադարձել է և այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ. Թրամփը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր․ Shamshyan.com
Այսօր` սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմաններում «Lada Granta» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղու 94/2 հասցեի դիմաց բախվել է կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային. հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի երրորդ Օլիմպիադան:
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա և արժանացել ոսկե մեդալի։
ՖԻԴԵ-ի տվյալներով՝ մրցաշարին մասնակցել է 36 երկրի 41 թիմ՝ շուրջ 200 շախմատիստով։
Հայաստանը թիմ չի ներկայացրել առաջնությանը։
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով
Նեթանյահուն Նյու Յորքի քաղաքապետին մեղադրել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու մեջ և խոստացել պատասխանել նրան ՄԱԿ-ում
Խաչատուրյանն ու ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսիին։
Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող շարունակական ուշադրության համար։ ԶՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ սիրով է այցելում Հայաստան և առանձնահատուկ վերաբերմունք ունի մեր երկրի նկատմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները։ Առանձնահատուկ կարևորվել է բժշկական և առողջապահական զբոսաշրջության զարգացումը՝ հաշվի առնելով Հայաստանի առկա ներուժը։
Կողմերը նշել են, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման և զբոսաշրջային հոսքերի աճի համար։
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանի…
«ԻԿՕ Մաշիների»-ն ընդամենը երկու օրում տեղաբաշխել է 1,1 մլրդ դրամի պարտատոմսեր