Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ Երևանի Սերո Խանզադյանի անվան դպրոցի մի խումբ աշակերտներ իր հետ հանդիպելու ցանկություն են հայտնել։

«Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ և իրենց ուսուցչուհին հանդիպելու ցանկություն էին հայտնել։

Հանդիպեցինք»,- գրել է վարչապետը:

Տեսանյութը՝ ստորև:

Մեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփի հետ հանդիպումից առաջ շնորհավորել է ԱՄՆ-ին և Դանիային՝ Գրենլանդիայի վերաբերյալ գործարքի կապակցությամբ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը ողջունել է ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի համաձայնագիրը՝ Արկտիկայում անվտանգության ամրապնդման վերաբերյալ։ Այդ մասին նա հայտարարել է Դանիայի…

Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում

Համացացում տարածվել է տեսանյութ, որում Կրասնոդարի ընտրատեղամասի աշխատակիցները բացում են տեսախցիկների տակ գտնվող չհկիզվող պահարանը, լցոնում քվեաթերթիկները և փոխարինում կնիքը:

Ընտրատեղամասի մեկ այլ անդամ պահանջում է, որ պահարանի պարունակությունը չեղյալ հայտարարվի այս փոխարինման պատճառով:

Այս մասին հայտնում է «Դոժդը»:

Զախարովա․ Երևանը՝ արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում

Երևանը ներառվել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների ընտրություններում արտասահմանյան ամենաակտիվ ընտրատեղամասերի շարքում։ Այս մասին «Вести» լրատվականի եթերում հայտարարել է ՌԴ…

Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը, դրա համար երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թե «ամեն ինչից» ու ոչնչից. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է. «Հիշո՞ւմ եք Վանաձորում Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրով նավթավերամշակման գործարանի կառուցման…

Լեհաստանը կտրուկ մեծացնում է ահազանգման համակարգը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսաստանյան հարվածների ֆոնին

Լեհաստանը երկրի արևելքում ընդլայնում է ահազանգման համակարգը՝ լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող օբյեկտների վրա ռուսաստանյան հարվածների ֆոնին։ Այդ մասին շաբաթ օրը Լյուբլինում…

Թուրք-ադրբեջանական վայրագությունները Արցախում՝ 1919 թվականին

1919 և 1920 թվականներին Հայաստանը և Արցախը դառնում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադարձությունների թատերաբեմ: Այդ թվականները լի էին արյունալի իրադարձություններով:

Մասնավորապես 1919 թվականին Խոսրով բեկ Սուլթանովը նշանակվում է Արցախի գեներալ-նահանգապետ: Ամիսներ անց Արցախը ժամանակավորապես հայտնվում է Ադրբեջանի կազմում։ Սուլթանովի նշանակումն Արցախում մեծ դժգոհություն է առաջացնում: Նրա պաշտոնավարումը ուղեկցվում է հայ բնակչության նկատմամբ քաղաքական և ռազմական ճնշումներով։ Արդեն  հունվարին ադրբեջանական զորագունդը բրիտանական ստորաբաժանման հետ մտնում է Ստեփանակերտ։ Սուլթանովի վարած քաղաքականության մասին վկայում է նաև ժամանակի մամուլը:  Մասնավորապես Արցախում տպագրված պարբերականները մանրամասներ են հայտնում թուրք-թաթարական հրոսակների հանցագործությունների մասին, որոնք ուղեկցվում էին բրիտանական զորքերի լռությամբ։ Շուշիում տպագրվող թերթերը մանրամասներ են հայտնում 1919 թվականի փետրվարին տեղի ունեցած վայրագությունների մասին. «Փետրվարի 26-ին տեղի են ունենում Թթու ջրի սպանությունները, որին զոհ են գնում Գորիսից վերադարձող Դավիթ Հարությունյանը, Սարգիս Հովհաննիսյանը, վիրավորվում են Արշակ Կարապետյանը և Տեղի գյուղացի Դավիթը: Սպանվածների դիակները բերում են և ներկայացնում են Անգլիայի միսսիային»: («Արցախ», 1919, N 2):

«Փետրվարի 24-ին N 12 գրությամբ  Շահումյանից տանուտերը հաղորդում է ինը հոգու սպանության մասին թուրքերի ձեռքով»: (Նույն տեղում):

«Փետրվարի 24 N 48 գրությամբ Էրքէջի հասարակության տանուտերը տեղեկացնում է, որ թուրքերն սպանել են Էրքէջ գյուղից մի հոգու, Մանասինշեն գյուղից մի հոգու, Շահումյանից 3 հոգու, Կարաչինարից՝ կրկին երկու հոգու: Այդ բոլոր սպանությունները կատարել են միևնույն օրը՝ փետրվարի 22-ին»: (Նույն տեղում):

1919 թվականը դարձավ Արցախի նկատմամբ թուրք-թաթարական վայրագությունները իրականացնելու և հայ բնակչությանը ճնշելու հետևողական քաղաքականության սկիզբ։ Արյունալի բռնություններն ու էթնիկ զտումները ցույց տվեցին, որ Արցախի նկատմամբ թշնամին ունի միայն մեկ նպատակ՝ օկուպացնել և ենթարկել էթնիկ զտման:

Այդ ծրագրերի տրամաբանական հանգուցալուծումը դարձավ 1920 թվականի Շուշիի կոտորածը:

Արցախը հանձնելու փուլերը – ABCMEDIA

2020 թվականի Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում ոչ մի վայրկյան իմ մտքում թույլ չեմ տվել պարտության միտքը։ Արցախը պիտի լիներ, Արցախը պիտի ապրեր։

Ամենասաստիկ ռմբակոծության տակ անգամ, երբ ամեն հաջորդ վայրկյանը կարող էր չլինել, հստակ էր մի բան. Արցախը պիտի լինի։

Նոյեմբերի 9-ի առավոտյան, երբ #հաղթելու_ենք պատրանքը դեռ տարածվում էր ակտիվորեն, ցերեկն ու երեկոյան, երբ անհասկանալի ու անորոշ էր, թե ովքեր են Շուշիում, հստակ էր մի բան. Արցախը լինելու է։

Նոյեմբերի 9-ի գիշերը «Արցախը լինելու է»-ն հիմնահատակ խարխլվեց։ Հանձնվում էր Քարվաճառը, գրավվել էր Շուշին, գրավված էին շարունակում մնալ Հադրութը, Քաշաթաղի մի մեծ մասը. մի խոսքով, Արցախի ողնաշարն ու կենսական երակները։ Նոյեմբերի 9-ի գիշերը դժվար էր հավատալ, որ «Արցախը լինելու է»։

Նորագույն պատմության մեր պատմական մեծ, եթե ոչ՝ միակ, հպարտությունը՝ Արցախի ազատագրումը, հավասարվել էր գետնին. ուր էր, թե մենք էլ գետինը մտնեինք։

«Վերջ, էլ չկա Արցախը, առանց Քարվաճառի չկա Արցախը»,- Քարվաճառից հեռանալուց հետո ամիսներ շարունակ համոզված էի. ես հանձնել էի իմ բաժինը Արցախը։

Արցախը պետք է վերագտնեի պատերազմից մի քանի ամիս անց` Ստեփանակերտ գնալով։

Պաշարված ճանապարհ, օտար դրոշներ, քո հայրենիք գնալու ճանապարհին օտարին անձնագիր ցույց տալու անպատմելի նվաստացում. անցնում ես այս ամենի միջով, որ հասնես չորս կողմից պաշարված Ստեփանակերտ, որն այդ ժամանակ ունեցածդ Արցախն է։ Արցախ, որ մասնատված է, հոշոտված, օդից կախված, բայց հավատում էի, որ շարունակում է ապրել։ Ու ինքս էլ որոշեցի ապրել օդից կախված մի բուռ Արցախում։

Հետո՝ լիակատար ու բացահայտ շրջափակում։ Թվում էր՝ Արցախը փրկելու միակ հնարավորությունն այն սրտումս ամուր պահելն ու մտքումս Արցախի վերջնական կործանումը բացառելն է։

Ստացվում էր։ Համոզված էի. քանի դեռ ես ամուր պահում եմ, Արցախն ապրելու է։

Շրջափակման վերջին ակորդներն էին. ադրբեջանական այլուրը մտավ Ասկերան։ Հավատս չդիմացավ. ամուր պրկված կապերը թուլացան. պոկվեցին. Արցախը հանձնվեց. իմ սրտում. իմ մտքում։ Հույսը կորավ։ Արցախը երկրորդ անգամ հանձնել եմ ոչ թե Հակարիի կամուրջն անցնելով, այլ այն պահին, երբ ադրբեջանական ալյուրը մտավ Ասկերան։

Երրորդ անգամ վերագտա Արցախը՝ որոշելով, որ Արցախի մասին հիշելով եմ այն պահելու. իմ մեջ, ինձ համար։ Ու մի օր հասկացա, որ սկսել եմ մոռանալ ու խառնել Արցախի գյուղերի անունները…  Արցախի հանձնման այս մի փուլն ինձ ամենաշատն է վախեցնում…

Թամարա Գրիգորյան 

Քաղաքապետարանի աշխատակիցներին կրճատել են․ փոխարենն աշխատում է ԱԲ-ն


Ֆինլանդիայում Հումպիլա քաղաքում, որն ունի մոտ երկու հազար բնակչություն, լուծարել են քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների հաստիքները։ Ներկայումս նրանց պարտակա…