Տիկին Էլինար Վարդանյան, խի՞ չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին՝ վա՞տն ա, թե՞ հեքիաթ եք պատմում. Ալեքսանյան

16.04.2026

Քաղաքականություն

Տիկին Էլինար Վարդանյան, խի՞ չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին՝ վա՞տն ա, թե՞ հեքիաթ եք պատմում. Ալեքսանյան

ՀՀ տարածքային ամբողջականության թեման կուսակցություն չի ճանաչում. Սարգսյանը՝ կրծքանշան կրելու մասին

ՀՀ տարածքային ամբողջականության թեման կուսակցություն չի ճանաչում. Սարգսյանը՝ կրծքանշան կրելու մասին

Պահանջում ենք չանտեսեն մեր խնդրանքն ու խտրականություն չդնեն երեխաների մեջ․ զինծառայողի ծնող

Oragir.News-ի հետ զրույցում ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը նշեց, որ իրենց պահանջը շատ պարզ է՝ բացառել խտրականությունը զինծառայողների միջև։

«Մեր խնդրանքը ընդամենը այն է, որ խտրականություն չլինի մեր երեխաների միջև։ Բոլորն էլ պարտադիր ծառայել են։ Ես ինքս իմ երեխային պարտադրել եմ, որ անպայման ծառայի Հայաստանի Հանրապետությանը։ Դա մեր պարտքն է՝ ինձանից սկսած»,- ասաց նա։

Ծնողի խոսքով՝ իրենք պահանջում են, որպեսզի օրենքը հավասարապես կիրառվի բոլորի նկատմամբ։

«Խնդրում ենք, որ այս օրենքը գործի բոլորի համար։ Եթե 24 ամիսը փոխվել է 18 ամսի, ապա դա պետք է կիրառվի նաև մեր երեխաների վրա։ Չեմ հասկանում՝ ինչու դա հնարավոր չէ։ Եթե ուզում են՝ կարող են դա անել։ Գուցե մենք քաղաքականությունից հեռու ենք, բայց դա չի նշանակում, որ չենք հասկանում՝ հնարավոր է, թե ոչ»,- ընդգծեց նա։

Նա հավելեց, որ իրենց պահանջը քաղաքական չէ, այլ բացառապես վերաբերում է արդարությանը։

«Մենք ուրիշ ոչինչ չենք ուզում։ Պարզապես խնդրում և պահանջում ենք, որ մեր երեխաներն էլ ընդգրկվեն այդ որոշման մեջ։ Մենք այլ քաղաքացիներ չունենք, սա մեր միակ պահանջն է»,- նշեց ծնողը։

Անդրադառնալով Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը՝ նա ասաց, որ որևէ հստակ պատասխան չեն ստացել։

«Կարելի է ասել՝ ընդհանրապես ոչ մի դրական պատասխան չի եղել։ Հինգ ծնող էինք ներկա։ Ասացին՝ սպասեք, բայց որևէ կոնկրետ պատասխան չտվեցին։ Եթե լիներ դրական վերաբերմունք, մենք այստեղ չէինք հավաքվի։ Մենք հաճույքի համար չենք գալիս»,- ասաց նա։

Ծնողի խոսքով՝ իրենց խնդրանքը անտեսվում է, և իրենք ակնկալում են հստակ արձագանք։

«Չգիտեմ՝ ինչու են անտեսում ծնողների խնդրանքը։ Պետք է լինի մեկը, ով կլուծի այս հարցը, ոչ թե ձևական ընդունեն ու նորից նույնը կրկնվի։ Մենք պարզապես ուզում ենք, որ այս հարցին գիտակցաբար մոտենան»,- նշեց նա։

Նա կրկին ընդգծեց, որ իրենց հիմնական պահանջը հավասարությունն է։

«Մեր պահանջը մեկն է՝ հավասար իրավունքներ։ Մի քանի օրվա տարբերությամբ ծնված երեխաները տարբեր պայմաններում են ծառայում՝ մեկը 2 տարի, մյուսը՝ 1,5 տարի։ Դա արդար չէ։ Մենք ողջունում ենք, որ ծառայության ժամկետը կրճատվել է մինչև 18 ամիս, բայց դա պետք է վերաբերի բոլորին»,- եզրափակեց նա։

Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում:

«Վաղարշյան 14/1 հասցեին հարակից՝ Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի:

Հետիոտներին հորդորում ենք օգտվել Վաղարշյան և Հր. Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը

Լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

 

«Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվում է, որ կինը մահացել է բժշկական միջամտությունից հետո, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և կատարվում է նախաքննություն»,- նշված է գրառման մեջ:

ԱՄՆ-ը և Իրանը անուղղակի բանակցություններ են վարում երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու վերաբերյալ. The Guardian


Քաղաքականություն


ԱՄՆ-ը և Իրանը անուղղակի բանակցություններ են վարում՝ երկարաձգելու երկշաբաթյա հրադադարը, որի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին: Պակիստանի բանակի հրամանատարը ժամանել է Թեհրան՝ միջնորդական ​​աշխատանքները շարունակելու համար՝ գրում է The Guardian-ը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոայն Լևիթը չորեքշաբթի հերքել է, որ ԱՄՆ-ը «պաշտոնապես» խնդրել է երկարաձգել երկշաբաթյա հրադադարը, բայց հավելել, որ Վաշինգտոնը շարունակում է «ակտիվ մասնակցել այդ բանակցություններին»։

Նա ասել է, որ բանակցությունների երկրորդ փուլը «շատ հավանական է»՝ տեղի ունենա Իսլամաբադում, նշել, որ Սպիտակ տունը «գոհ է համաձայնագրի հեռանկարներից»:

Դիտարկումները հնչել են այն ժամանակ, երբ պակիստանցի պաշտոնյաները սկսել են մաքոքային դիվանագիտության նոր փուլ՝ փորձելով պայմանավորվել հակամարտության ավարտի շուրջ: Նրանք մեկնել են Իրան և տարածաշրջանի մյուս երկրներ՝ խաղաղության համաձայնագրի դիվանագիտական ​​​​աջակցությունն ստանալու համար։

Ֆելդմարշալ Ասիմ Մունիրը չորեքշաբթի գլխավորել է Պակիստանի պատվիրակությունը Թեհրանում՝ Վաշինգտոնի ուղերձը փոխանցելու և ԱՄՆ-Իրան հրադադարի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը կազմակերպելու համար: Իսլամաբադի պաշտոնյաները հայտնել են, որ բարձրաստիճան պատվիրակության կազմում էր նաև ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին։

Նույն օրը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը քառօրյա այցով մեկնել է Սաուդյան Արաբիա, Կատար և Թուրքիա՝ փորձելով խթանել խաղաղության ջանքերը, համակարգելով տարածաշրջանային մյուս տերությունների աջակցությունը։

Տարածաշրջանից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ երկու կողմն էլ համաձայն է հրադադարի երկարաձգմանը՝ չնայած Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ այն կարող է նույնիսկ անհրաժեշտ չլինել խաղաղության համաձայնության հասնելու համար:



2025-ին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը՝ ոչ սթափ վիճակում վարելու համար. ՆԳ նախարար


Ավտո


Երթևեկության անվտանգության տեսանկյունից անզիջում և հետևողական աշխատանքի ցուցիչներից է այն, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու արդյունքում: Այս մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ չնայած քաղաքական տարբեր շահարկումներին՝ այս վարչարարության հետևանքն է այն, որ 95 կյանք կարողացել են փրկել ՀՀ ճանապարհներին:

Քրեական ոստիկանության տեսանկյունից, ըստ նախարարի, տարվա կտրվածքով արձանագրել են պետությանը և համայնքին պատճառված 25 միլիարդ դրամ վնասի բացահայտման դեպքեր, կան հարուցված քրեական վարույթներ, նաև վերականգնված միջոցներ: 



Մատվիենկոն հայտարարել Է Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր փուլի մասին


Քաղաքականություն


Ռուսաստանի և Ադրբեջանի միջև AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների վերջնական կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար՝ հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք շատ ուրախ ենք, որ երեկ մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին՝ վերացնելու ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքները։ Մենք ավարտել ենք այս փուլը, և դա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար»,- նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։

Մատվիենկոյի խոսքով՝ նման հարաբերությունները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության համար և զարգանում են ամենալայն ոլորտներում։ Նա գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման կապակցությամբ։



Հրդեհի կեղծ ահազանգ Արշակունյաց 2-ում․ ժամանել է 6 մարտական հաշվարկ

Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Արշակունյաց 2 հասցեում։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Մամուլի շենքի դիմաց է ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ, տեղում էր նաև պարեկային ծառայությունը։

Պարզվում է, որ ՆԳՆ փրկարար ծառայություն կեղծ ահազանգ է ստացվել, որ նշված հասցեի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Նշենք, որ օպերատիվորեն են աշխատել Փրկարար ծառայության աշխատակիցները։

Որոշ ժամանակ տարածքում պտտվելուց հետո նրանք հեռացել են տարածքից։

Oragir.News-ը հորդորում է զերծ մնալ նմանատիպ բաներից և գնահատել փրկարարների ջանքերն ու աշխատանքը, չզբաղեցնելով նրանց, քանի որ որևէ տեղում, հնարավոր է, մարդիկ իսկապես ունեն նրանց օգնության կարիքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչո՞ւ է ԵՄ 2-րդ դեսանտն իջնում Երևան. ում են պաշտպանելու

Հիբրիդային սպառնալիքների դեմն առելու առաքելությամբ Եվրամիության 2-րդ դեսանտն առաջիկայում կիջնի Հայաստան։ ԵՄ երկրների դեսպաններն ապրիլի 15-ին Բրյուսելում ընդունել են Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշումը, որի հաստատումը կլինի եկող շաբաթ ԵՄ արտգործնախարարների նիստում։ ԵՄ-ում կարծում են, թե այս առաքելությունը լուրջ բան է անելու Հայաստանի ներքին կայունության ու տարածաշրջանային խաղաղության համար։

«Ազատության» փոխացմամբ՝ առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։ Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։

Փաստացի՝ ո՞ւմ է պաշտպանելու ԵՄ 2-րդ դեսանտը։

1995-ի մարտի 16-ի ապօրինի պայմանագրից հետո սկսվել են կեղծվել ընտրությունները, ռուսական ազդեցությունը ՀՀ-ում շարունակաբար մեծացել է և բարձրակետին հասել 2018-ի իշխանափոխության արդյունքում։ Մոսկվան ազդել է քաղաքականության որոշման, ընտրությունների ընթացքի վրա։ ՌԴ դեսպանն է հաստատել ռուսամետ որոշ ուժերի ցուցակներ։ ԱԺ անցնող որոշ ուժեր բացահայտ ռուսական շահեր են սպասարկել և այլն։

Իրավիճակն առերևույթ փոխվել է 2022-ի սեպտեմբերին, երբ Հայաստանն ագրեսիայի ենթարկվեց, իսկ Մոսկվան պաշտպանեց ագրեսորին։ Հիշենք, որ չբարեկամները ձգտում էին զավթել Սյունիքի մի հատվածն ու այն դարձել միջանցք։ Հիշենք նաև, որ նրանց համատեղ կազմակերպած ագրեսիայի արդյունքում ադրբեջանական զինվոր կանգնեց ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում, ռազմավարական կարևոր նշանակության դիրքերում։ Այս ամենից հետո Հայաստանը չբարեկամների հետագա հարձակումներից ու սպառնալիքներից պաշտպանելու համար դիմեց ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնությանը։ Եվ ՀՀ-ում տեղակայվեց ԵՄ առաքելությունը։ Իսկ առաջիկայում 2-րդ դեսանտն է իջնելու։

2021-ի ընտրություններով ձևավորված ԱԺ-ն մաքուր ռուսական էր։ Ե՛վ ՔՊ-ն էր վառ ռուսամետ դիրքերում, և՛ ընդդիմադիր ուժերը։ Վերջին հարցումների արդյուքնում ևս ռուսամետ ուժերն են ֆավորիտ։ Ե՛վ ՔՊ-ն է հանդես գալիս հայ-ռուսական օրակարգն անխախտ պահելու դիրքերում, և՛ ընդդիմադիր առաջատար ուժերն են վառ ռուսամետ ձևանում։

Այս իրավիճակում ի՞նչ է անելու ԵՄ դեսանտը Հայաստանում, ո՞ւմ է պաշտպանելու։

ԵՄ առաքելությունն անելիք կունենար, եթե իշխանության ռեալ հավակնորդներից գոնե մեկը ԵՄ անդամակցելու, ՆԱՏՕ-ին միանալու, քաղաքակրթական ընտրություն կատարելու նպատակ հռչակեր։ Օրինակ՝ Մոլդովայում իշխանությունը ԵՄ-ին միանալու հայտ էր ներկայացրել, ու ԵՄ առաքելությունն օգնեց, որ ռուսամետներն այդ երկրում չհաղթեն, իշխանափոխություն չլինի։

Հայաստանը ԵՄ-ին միանալու հայտ չի ներկայացրել։ Եվրոպական չափանիշներով՝ ՔՊ-ն եվրասկեպտիկ է, քանի որ նախապատվություն է տալիս ՌԴ-ի հետ քաղաքական, տնտեսական գործընկերությանը, նույնիսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի։ Բայց քանի որ ընդդիմադիր մեծ ուժերը ՔՊ-ից ավելի եվրասկեպտիկ են, ապա ԵՄ-ն պաշտպանության տակ է առնելու ՔՊ-ն։

Պարզ ասած՝ առանց ԵՄ աջակցության՝ ՔՊ-ն պարտվելու է հունիսի 7-ին։ Ինչպես Մոլդովայում կամ Հունգարիայում հաղթեց ԵՄ աջակցությունը վայելող ուժն, այնպես էլ, ենթադրաբար, ՀՀ-ում է հաղթելու։ Ողջամիտ կասկած կա, սակայն, որ ԵՄ աջակցությունն անվճար չի լինելու։ Դրա դիմաց պահանջելու են, որ ՔՊ-ն անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ ռեալ քայլեր կատարի՝ ընդունելով ռուսական զորքերի դուրս հրավիրման որոշում, լյուստրացիայի մասին օրենք և այլն։ Այս կարգի քաղաքական որոշումներն են ապահովագրելու, որ հետագայում ՀՀ-ում ընտրությունները չկեղծվեն ու ռուսական գործակալներն իշխանության չգան։ Պարզ չէ, թե ի՞նչ են անելու ռուսամետ ուժերը, ողջամտորեն կփորձե՞ն անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում կանգնել, վաստակել ԵՄ աջակցությունն ու հաղթել հունիսի 7-ի ընտրություններում, թե՞ բաց կթողնեն իշխանության հասնելու այս շանսը ևս։

Թաթուլ Մկրտչյան